Շաբաթ, 20.04.2024, 15:49
Ցանկ
Հարցումներ
Քանի տարեկան եք
Всего ответов: 12768
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2016 » Հունվար » 10 » ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
19:10
ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

140-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

2016 թ-ի հունվարի 9-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի փոքր դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 2016 թվականի առաջին և հիմնադրման օրվանից հերթական 140-րդ հանդիպումը:

Տիգրան ՊետրոսՅանցը հանդիպման սկզբում շնորհավորեց հանդիպման մասնակիցներին Նոր՝ 2016 թ-ի առթիվ և մաղթեց ստեղծագործական հաջողություններ նոր տարում: Նա խոսեց 2015 թ-ի պլանների մասին, ներկայացրեց կատարված բազմաբնույթ աշատանքները, որոնք իրականացվել են 2015 թ-ին: Դրան հաջորդեց 2016 թ-ի աշխատանքային պլանի նախագծի քննարկումը: Եղան մի շարք առաջարկներ՝ այցելություններ Արմտյան Հայաստան, Ջավախք, Գյումրի, Թալինում գտնվող ֆիդայական պատմության թանգարան, ինչպես նաև հանդիպում Երևանի բուհական և պետական մեծ գրադարանների տնօրենների հետ: Քննարկումներից հետո պլանին հավանություն տրվեց:

Տիգրան ՊետրոսՅանցը ջերմորեն շնորհավորեց ակումբի անդամ Սոֆի Գրիգորյանին և հանձնեց ակումբի անդամության վկայական:

Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց ակումբի նոր անդամներ վանաձորցի Ազնիվ Պետրոսյանին և Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Գոհար Վահանյանին:

Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները ներկայացրեցին Մարինե Հակոբյանը /«Կոչ»/, Մարգարիտ Հովսեփյանը /«Նոր տարի»/, Սևակ Հովհաննիսյանը /«Լեռներն իրենց մասին պատմում են»/, Վարդան Գրիգորյանը /«Խոհեր երեկոյից»/, Արմեն Գևորգը /«Իմ Հայաստան»/, Հրաչյա Հարությունյանը /«Հայոց լեռնաշխարհ»/, Իշխան Բադալյանը /«Լսում ես, աշխարհ», «Հզոր ես դու, Հայաստան», «Գրիգոր Նարեկացի»/, Էվելինա Միրզոյանը /«Ազատ է սիրտս»/, Սոֆի Գրիգորյանը /«Պոետի անկումը», «Եկ լռենք, հոգիս»/, Ավետիք Կարճիկյանը /«Դիտակետում», «Բաժակս լի էր դառնությամբ»/, Արմենուհին /Արմենուհի Մելքոնյան, «Իմ նամակը Ձմեռ պապին»/, Հմայակ Մկրտչյանը /«Հողագործները»/, Մելսիդա Հակունցը /«Փշրված ժպիտ», «Բարի Ամանոր»/. Ազնիվ Պետրոսյանը /«Իմ հայ երազ», «Արարատին»/, Զարուհին /«Ամանորյա», «Ադրենալին»/, Գոհար Վահանյանը /«Ես որոշել եմ քարոզիչ դառնալ», «Ու ես գիտեմ»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:

Հանդիպման «Մշակութայի լուսանցք» բաժնում Մարինե Հակոբանը, Վարդան Գրիգորյանը, Մելսիդա Հակունցը կարդացին իրենց մեկական բանաստեղծություն: Այնուհետև Սևակ Հովհաննիսյանի դաշնամուրային նվագակցությամբ Արմեն Գևորգը, Արմենուհին, Հմայակը, Վահագնը, Մարգարիտա Հովսեփյանը, Մարինե Հակոբյանը, Ազնիվ Պետրոսյանը կատարեցին մեկ տասնյակից ավելի լիրիկական, ժողովրդական և հայրենասիրական երգեր:

Այդ ընթացքում հավաքի մասնակիցները նաև գինեձոն արեցին Նոր տարուն և միմյանց մաղթեցին լավ Նոր տարի:

Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:

Просмотров: 756 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 2
2 Wywmee  
0
order atorvastatin 80mg sale <a href="https://lipiws.top/">oral lipitor 20mg</a> oral lipitor 80mg

1 Scxgxz  
0
lipitor 80mg uk <a href="https://lipiws.top/">lipitor 10mg brand</a> lipitor 10mg oral

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հունվար 2016  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz