Ուրբաթ, 19.04.2024, 22:16
Ցանկ
Հարցումներ
Օգտվում եք մեր գրադարանից
Всего ответов: 11468
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2015 » Դեկտեմբեր » 27 » ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
16:37
ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

139-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

2015 թ-ի դեկտեմբերի 26-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի փոքր դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 2015 թվականի վերջին հերթական 139-րդ հանդիպումը:

Տիգրան ՊետրոսՅանցը հանդիպման սկզբում շնորհավորեց Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հերթական՝ վեցերորդ անգամ անցկացվող «2015 թ-ի լավագույն ընթերցող» մրցույթի հաղթողներին, որոնց թվում էին «Չորեքշաբթի» գրական ակումբի անդամներ Արմենուհին /Համալսարանի լավագույն ընթերցող/, Թեհմինե Մակոյանը, Ավետիք Կարճիկյանը, Սիլվա Գևորգյանը, Լիանա Մանուկյանը, Գայանե Պետրոսյանը:

Տիգրան ՊետրոսՅանցը ջերմորեն շնորհավորեց ակումբի անդամ Ալ-Վարդին /Ալվարդ Հարությունյան/ ծննդյան 21-ամյակի առթիվ և նվիրեց իր «1000 հայազգի գեներալներ, ծովակալներ» գիրքը: Մարիամ Գրիգորյանը Ալ-Վարդին նվիրեց իր նկարներից մեկի կրկնօրինակը, Մարգարիտ Հովսեփյանը՝ ծաղիկներ:

Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները ներկայացրեցին Մարինե Հակոբյանը /«Դուք մնացիք բարձունքում», «Ծառի ստվերը»/, Մարգարիտ Հովսեփյանը /«Մերիկո», «Մարդը»/, Անուշիկ Թովմասյանը /«Անվերնագիր»/, Լուսինե Հակոբյանը /«Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»/, Վարդան Գրիգորյանը /«Կարոտի կռունկ», «Մնում է միշտ»/, Լիլիթ Ավագյանը /«Կիսաթաց կարոտ»/, Զարուհին /«Դու կգաս», «Ծուռը նստենք...», «Չորեքշաբթի»-ին/, Հրաչյա Հարությունյանը /«Փառաբանում եմ»/, Մհեր Խեչոյանը /«Չորեքշաբթի»-ին/, Իշխան Բադալյանը /«Ծնունդդ շնորհավոր, սիրելիս», «Մի հուսահատվիր», «Ես քեզ սիրում եմ»/, Արմենուհին /Արմենուհի Մելքոնյան, «Մեկ-մեկ լինում է», «Մի բան...», «Բառերն այնքան կարևոր են»/, Սիլվա Գևորգյանը /«Արևածագ է», «Անձրև»/, Ավետիք Կարճիկյանը /«Ավելի եմ խեղդվում»/, Անի Պետրոսյանը /«Մարդը, որ մոռացել էր ապրել», «Շնորհավոր»/, Հմայակ Մկրտչյանը /«Արի հեռանանք», «Մի ծաղկեփունջ»/, Տիգրանուհի Մարգարյանը /«Սուրեն Սարումյանի քաղաքական վեպը կարդալու հինգ պայմանը»/. Ալ-Վարդը /«Անվերնագիր», «Թույլ տվեք»/, Մարիամ Գրիգորյանը /«Վերջակետ»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:

Հանդիպման «Մշակութայի լուսանցք» բաժնում Մարիամ Գրիգորյանը անակնկալ մատուցեց: Նա յուրաքանչյուրին մաքուր թղթի կտոր մատուցեց պահանջելով գրել մեկ բառ և գցել Ձմեռ պապի տոպրակը: Հաջորդ պտույտին յուրաքանչյուրը նույն տոպրակից հանեց մեկ թուղթ և մեկ նվեր-խաղալիք: Ըստ հանված թղթերի ներկաները այսպիսի գրառումներ ստացան. «սեր»՝ 8 մարդ, «առողջություն», «խաղաղություն»՝ 2-ական մարդ, 1-ական մարդ՝ «իմաստություն», «ինքնաճանաչում», «արթնություն», «ջերմություն», «ընտանիք», «ուժ», «աշխատասիրություն», «սերաերջանկություն»:

Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:

Հանդիպման ավարտին, տորթի սեղանի շուրջ, «Չորեքշաբթի» գրական ակումբի անդամները բաժակ բարձրացրեցին ու ևս մեկ անգամ շնորհավորանքի խոսք ասացին Ալ-Վարդին՝ տարեդարձի առթիվ և բարին մաղթելով անցնող 2015 թվականին բարի գալուստ ասացին եկող 2016 թվականին:

ՀԳ 1
ԱԼ-ՎԱՐԴ: Դեռ երբեք այսքան երկար ընթացող ծննդյան օր չէի ունեցել: Եվս մեկ անգամ շնորհակալ եմ «Չորեքշաբթի» գրական ակումբի անդամներին՝ պարոն Պետրոսյանցի գլխավորությամբ: Շատ շնորհակալ եմ ծննդյանս օրը նման յուրահատուկ տոն դարձնելու համար: Հա'մ բացումը գրական ակումբում ակումբի անդամների կողմից եղավ, հա'մ փակումը: Անչափ շնորհակալ եմ բոլոր շնորհավորանքների, բարեմաղթանքների, լավ խոսքերի ու ամեն ինչի համար:

ՀԳ 2
«Չորեքշաբթի» գրական ակումբի ղեկավար Տիգրան ՊետրոսՅանցի բաժանած թղթերի վրա ներկաները այսպիսի գրություններ թողեցին Նոր տարվա առթիվ

ԶԱՐՈՒՀԻ: Հուսամ կապիկի տարին ոչարի նման չի անցնի: Կլինի աշխույժ, ժպտերես, պայծառ, խելառ,,, ու լիքը գիժ պահեր կպարգևի մեզ /և բանաստեղծություն/:

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ: Ուզում եմ, որ խաղաղություն լինի, ոչ մի հայ մայր իր զինվորին սպասելով չմնա...

ԷՎԵԼԻՆԱ ՄԻՐԶՈՅԱՆ: Առողջություն բոլորին: Եթե առողջություն լինի, մնացյալը մենք կստեղծենք:

ԱՆԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ: Թող եկող Նոր տարին իրոք նոր լինի բոլորիս համար, ցանկանում եմ սեր, երջանկություն,հաջողություն:

ԱՎԵՏԻՔ ԿԱՐՃԻԿՅԱՆ: Կցանկանայի, որ բոլորը լինեն երջանիկ ու միշտ ժպտուն: Շնորհավորանքներս հատկապես ծնողներին, որոնց համար մենք միշտ երեխա ենք:

ՏԻԳՐԱՆՈՒՀԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ: Թող կապիկի տարին բարի լինի բոլոր մարդկանց համար:

ԱՐՄԵՆՈՒՀԻ: Թող հեքիաթը ստեղծենք ոչ թե երազում այլ մեր հոգում, մեր սրտում, մեր աշխարհում՝ Բարի ու լուսավոր / Սիով ու գունավոր...

ԻՇԽԱՆ ԲԱԴԱԼՅԱՆ: Մաղթում եմ յուրաքանչյուրին ինքն իրեն գտնելու կարողություն, Սիրո, Լույսի, Զվարթության անեղծ Էություն: Արթնություն, արթնություն, արթնություն...

ՍԻԼՎԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ: Թող եկող տարին լինի երազանքների իրականացման տարի:

ՀՐԱՉՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ: Աստծո լույսը, ջերմությունը, խաղաղությունն ու օրհնությունը թող լինի բոլորիս տներում:

ՀՄԱՅԱԿ ՄԿՐՏՉՅԱՆ: Երանի եկող տարում իմ ազգը ճանաչի իր թաքնված, մոռացված ես-ը և վերականգնի իր արքայական հպարտությունը: Երանի միավորվի...

ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ: Թող կապիկի տարին բերի մտքի ճկունություն...

ՄԱՐԳԱՐԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ: Շնորհավորում եմ մեր բանակի զինվորին ու մաղթում մշտարթուն կամք եկող տարում:

ՄԱՐԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ:
Արի, Նոր տարի,ու թող հրաշքդ
Մի գիշերվա մեջ չկորչի, մարի,
Թող որ տոն լինի ամեն մի օրդ,
Ու լավը, բարին միշտ թագավորի:

ԱԼ-ՎԱՐԴ: Ուզում եմ, որ եկող տարում մարդիկ իսկապես մարդ լինեն և չմոռանան հոգևոր կարևորագույն արժեքների մասին, լինեն բարի, հավատարիմ, սիրված և սիրող...

ՌՈԶԵՏԱ ԿՐՏՍԵՐ /Նանա Մկրտչյան/: Եղեք երջանիկ և միշտ ժպտացեք կյանքին, որ նա էլ նույն կերպ պատասանի ձեզ:

ԱՆՈՒՇԻԿ ԹՈՎՆԱՍՅԱՆ: 2016-ը թող լինի սիրո, առողջության տարի: Իր հետ խաղաղություն բերի Հայոց աշխարհի սահմաններին ու արիություն Հայոց զինվորին:

ՍԻՐՈՎ ՄԱՐԻԱՄ: Սիրելի Ձմեռ պապ, եթե մտածում ես, որ չես հասցնի բոլորին նվերներ բաժանել, ոչինչ, մի անհանգստացիր, տուր ինձ և ես բոլորը կտամ...

ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ: Թող իրականանան բոլորի նվիրական երազանքները և «Չորեքշաբթի» գրական ակումբը չկորցնի որևէ մեկին...

ՀԳ 3

ԶԱՐՈՒՀԻ
«Չորեքշաբթի»-ին

Անի...
Աննա...
Ավետիք...
Այս օրը մատաղ եք անելու,
Որ հիշել եմ ձեզ,
Ձեր աչքերը... գիրը,
Միտքը... ու էն սարդոստայնը,
Որը կապում է ձեզ
Ու հոշոտում
Ճանճասպան տիրակալի`
Խաչասարդի պես...
Լուսինե...
Սևակ...
Վահագ` (ն տառով),
Կապույտից պակաս արդեն հինգ րոպե,
Պիտի որ երգեք, գոռաք, փնովեք,
Որ իմ խեղճ հալով
Մուրացիկ եսս կապեցի լուսնին,
Ու ձեր դեմ ելա
Դանակից էլ սուր
Ու օձի կծած
Իմ լեզվի թույնով...
Լիլիթ...
Ու Մարիամ...
Իմ Արմենուհի...
Եվ որովհետև սատանա եմ ես,
Իմ փշակալված պսակի հունը
Նորից զարդարեք
Կուսական ..
Անմեղ
Ու մելանխոլիկ երիցուկներով,
Որ իմ դառնահոտ,
Մահահոտ երկնից
Համամարդկային
Մկրտության թուրմ
Ժայթքեմ ամոթից...
Պարոնայք`
Վարդան...
Իշխան...
Հրաչյա`
Իմ նարցիսատենչ հոգու վկաներ`
Քիթս հասել է ամպերի փեշին...
Քանի հնար կա,
Ու քանի մութ է
Արժի գողանալ մի փունջ ամպածին?
Արժի... Վստահ եմ...
Տիկին Մարգարիտ... տիկին Մարինե.
Եվ դուք կարծում եք ես լավ եմ իրոք?
Սատանի լավը.... վատը դեռ չկա...
Ինչ եք մտածում?
Գառ եմ անդիմակ?
Չէէէէէ, սխալվում եք,
Գայլ եմ նաև ես,
Որ տեր եմ կանգնում իմ ունեցածին,
Ձեր ունեցածին
Ու նոր գալիքի ունեցվածքներին....
Պետրոսյանց Տիգրան. 
Պարոն Պետրոսյանց`
Բարի պտուղ չեմ,
Ոչ էլ ճիճվակիր մի խնձորենի...
Ուղղակի սուտ եմ, որ տարբերում եմ, 
Կամ թե չգիտեմ...
ուղղակի բարի 
Բարի նոր տարի...

 

Просмотров: 913 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 2
2 Yrlhcx  
0
order atorvastatin 20mg online cheap <a href="https://lipiws.top/">lipitor 20mg sale</a> lipitor 20mg pills

1 Everga  
0
atorvastatin 10mg sale <a href="https://lipiws.top/">buy atorvastatin tablets</a> lipitor 10mg for sale

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Դեկտեմբեր 2015  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz