Ուրբաթ, 29.03.2024, 14:27
Ցանկ
Հարցումներ
Ինչ գրքեր եք նախընտրում
Всего ответов: 11369
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2015 » Դեկտեմբեր » 14 » ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
07:40
ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

137-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

2015 թ-ի դեկտեմբերի 12-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի փոքր դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի հերթական 137-րդ հանդիպումը:

Հերթական հանդիպմանը հյուրաբար մասնակցեցին ակումբի անդամներ Աննա Թադևոսյանի մայրը՝ Մելսիդա Հակունցը, Սևակ Հովհաննիսյանի հայրը, Մանկավարժական համալսարանի 1967 թ-ի շրջանավարտ Բաղդասար Հովհաննիսյանը, Լուսինե Հակոբյանի հայրը:

Մելսիդա Հակունցը «Չորեքշաբթի» գրական ակումբին նվիրեց ժամեր առաջ տպարանից վերցրած բանաստեղծությունների իր առաջին՝ «Անթեղված երազներ» գիրքը: Բաղդասար Հովհաննիսյանը նվիրեց հայրենի գյուղի մասին հրատարակած իր «Վաղաշեն» գիրքը:

Տիգրան ՊետրոսՅանցը շնորհակալություն հայտնեց նվեր ստացած գրքերի համար և հեղինակներին մաղթեց քաջառողջություն ու ստեղծագործական նոր հաջողություններ:

Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները ներկայացրեցին Մադոննա Մնացականյանը /«Մտքեր»/, Մարգարիտ Հովսեփյանը /«Ջորջիկը», «Մենություն»/, Վարդան Գրիգորյանը /«Նոր տարի»/, Իշխան Բադալյանը /քառյակներ/, Մելսիդա Հակունցը /«Ֆրունզը»/, Լուսինե Հակոբյանը /«Գիրք, տուն, մեքենա»/, Անուշիկ Թովմասյանը /«Մտքի, սրտի զրույցը»/, Ռուզաննա Սարգսյանը /«Տիկին Մարիամ»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:

Հանդիպման «Մշակութայի լուսանցք» բաժնում Լուսինեն, Ռուզաննան, Սևակը և Վահագն Մովսիսյանը կատարեցին մեկ տասնյակ հայրենասիրական և լիրիկական երգեր: Մելսիդա Հակունցը կարդաց իր «Խոսեք հայերեն», Սևակ Հովհաննիսյանը՝ Կարեն Թավրիզյանի «Տխրություն» բանաստեղծությունները, Աիդա Ադամյանը՝ Վահագն Դավթյանի ստեղծագործություններից մեկը:

Ջերմ ու ուսանելի խոսք ասաց Բաղդասար Հովհաննիսյանը՝ գնահատեց 
«Չորեքշաբթի» գրական ակումբում ներկայացված ստեղծագործությունները: Առանձնակի ներկայացրեց իր տպավորությունները Տիգրան ՊետրոսՅանցի «1000 հայազգի գեներալներ, ծովակալներ» կենսագրական հանրագիտարանի մասին: Նա մասնավորապես առաջարկեց գիրքը 1. ներկայացնել ՀՀ Նաագահի մրցանակի, 2. Երևանում անվանակոչել գեներալների փողոց, 3. գիրքը ներառել ուսուցման գործընթացում որպես դասագիրք, 4. գիրքը թարգմանել և հրատարակել ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն:

Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:

 

Просмотров: 908 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 2
2 Tzqotl  
0
purchase lipitor without prescription <a href="https://lipiws.top/">lipitor 40mg brand</a> order lipitor 40mg generic

1 Izmkeu  
0
lipitor 80mg brand <a href="https://lipiws.top/">buy atorvastatin</a> oral lipitor 20mg

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Դեկտեմբեր 2015  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz