Ուրբաթ, 19.04.2024, 15:55
Ցանկ
Հարցումներ
Քանի տարեկան եք
Всего ответов: 12768
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2015 » Դեկտեմբեր » 8 » ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
08:36
ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

136-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

2015 թ-ի դեկտեմբերի 5-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության փոքր սրահում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի հերթական 136-րդ հանդիպումը: Հիմնադրման պահից, 2013 թ-ի մարտի 14-ից սկսյալ «Չորեքշաբթի» գրական ակումբը իր հանդիպավայրում՝ Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար ընթերցասրահի փոքր դահլիճում կազմակերպել է 125 հանդիպում: Սակայն 7 անգամ շաբաթ օրերին «Չորեքշաբթի» գրական ակումբի անդամները այցելություն են կատարել որևէ մշակութային օջախ, 3 անգամ՝ ցուցահանդես, 1 անգամ՝ կազմակերպել են գրքի շնորհանդես: Փաստորեն 11 շաբաթ օրերի հանդիպում կազմակերպվել է, բայց ընդհանուր հաշվարկի մեջ չի մտել: Դեկտեմբերի 5-ի հանդիպման ժամանակ այս փաստի մասին նշեց ակումբի հիմնադիր Տիգրան ՊետրոսՅանցը և լրացուցիչ 11 հանդիպումները գումարելով 125-ին՝ հանդիպումների ընդհանուր թիվը դարձրեց 136:

Տիգրան ՊետրոսՅանցը «Չորեքշաբթի» գրական ակումբի անդամի վկայականներ հանձնեց Գոռ Արզրումցյանին և Զարուհուն:

Տիգրան ՊետրոսՅանցը խոսեց նախորդ շաբաթվա ընթացքում Մանկավարժականի գիտական գրադարանի կազմակերպած երկու միջոցառումների մասին: Երկու միջոցառումներն էլ կապված էին դեկտեմբերի 3-ի հետ: 100 տարի առաջ այդ օրը ծնվել է հայ գրականության վիպագրության նահապետ, խորհրդային սոցիալիստական աշատանքի հերոս Սերո Խանզադյանը, 54 տարի առաջ այդ նույն օրը ծնվել է Հայաստանի անկախության նորօրյա հերոսներից Հայաստանի Ազգային հերոս Մովսես Գորգիսյանը: Այս երկու հայորդիների առանձնացման հիմքը այն կարևոր փաստարկն է, որ երկուսն էլ Մանկավարժականի շրջանավարտներ են: Բանախոսը նշեց, որ երկու անկրկնելի անձերի հետ անձամբ ծանոթ է եղել և ներկայացրեց որոշ մանրամասներ նրանց կյանքից: Հանդիպման մասնակից Տեր Մեսրոպ քահանան պահպանիչ աղոթք կարդաց նշանավոր անձերի համար և հիշատակեց նրանց գործերը, որոնք նրանց դարձրել են համահայկական արժեք-մեծություններ:

Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները ներկայացրեցին Մարգարիտ Հովսեփյանը /«Ջորջիկը», «Նոր տարի»/, Տեր Մեսրոպ քանանան /«Ճամփորդը»/, Սաևակ Հովհաննիսյանը /«Կորցրած սեր»/, Վարդան Գրիգորյանը /«Չորեքշաբթի» գրական ակումբին», «Ձեզ, Մարտիրոսներ»/, Մհեր Խեչոյանը /«Որբ տղան»/, Իշխան Բադալյանը /«Հոգեգալուստ», «Ես-դ», քառյակներ/, Աննա Թադոսյանը /«Ինչ է սիրելը», «Նկարիչը»/, Լիլիթ Ավագյանը /«Քո անորոշությունը»/, Մարիամ Գրիգորյանը /«Շրջապտույտ», մտքեր «21 գրամ շարքից»/, Արմենուհին /Արմենուհի Մելքոնյան, «Լռություն»/, Զարուհին /«Մորս», «Հայր իմ»/, Արեվվան /Արփինե Լազարյան, «Երեք տարեկան աղջիկը»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:

Հանդիպման «Մշակութայի լուսանցք» բաժինը սահյանական ստացվեց: Արմենուհին կարդաց Համո Սահյանի «Նաիրյան դալար բարդի», «Ախր ես ինչպես» բանաստեղծությունները: Արմենուհին և Սևակը միասին կատարեցին «Կարմիր կակաչներ», «Թռչեի մտքով տուն» երգերը:

Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:

 

Просмотров: 851 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 2
2 Znflbt  
0
lipitor for sale online <a href="https://lipiws.top/">lipitor 40mg usa</a> oral atorvastatin

1 Cudegb  
0
buy atorvastatin 10mg for sale <a href="https://lipiws.top/">lipitor over the counter</a> atorvastatin 20mg over the counter

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Դեկտեմբեր 2015  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz