Չորեքշաբթի, 24.04.2024, 08:01
Ցանկ
Հարցումներ
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 13100
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2015 » Նոյեմբեր » 23 » ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
08:13
ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

123-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

2015 թ-ի նոյեմբերի 21-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության փոքր սրահում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի հերթական 123-րդ հանդիպումը:

Հերթական հանդիպումը «Հայր մեր»-ով և պահպանիչ աղոթքով սկսեց Մեսրոպ քահանան:

Տիգրան ՊետրոսՅանցը «Չորեքշաբթի» գրական ակումբի վկայական հանձնեց Սևակ Հովհաննիսյանին:

Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց «Չորեքշաբթի» գրական ակումբի նորեկներին՝ Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Ավետիք Կարճիկյանին, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 3-րդ կուրսեցի Զարուհուն և կինոօպերատոր, լուսանկարիչ, արձակագիր Աննա Թադևոսյանին:

Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց «ֆեյսբուք»-ում անունները հայատառադարձնելու վիճակը, ասաց, որ իր բոլոր 5000 ընկերները ներկայումս հայատառ անուններով հայեր են և որ բացել է ևս մի անվանական հաշիվ այս անգամ հայատառ անուններով կազմակերպությունների համար, ինչպես նաև կրկնեց, որ իրենց անունները այլ գրերով գրող մարդիկ հայ չեն:

Իր հերթական խոսքը Տիգրան ՊետրոսՅանցը նվիրեց ստեղծագործական երույթին, բերեց բազմաթիվ օրինակներ և կոչ արեց «Չորեքշաբթի» գրական ակումբի երիտասարդ մասնակիցներին կարդալ թե հայ, թե օտար դասական և ժամանակակից հեղինակներին, բայց չկտրվել ազգային մտածողության հենքից և իրենց ստեղծագործությունների տարածքը մշտապես լցնել ազգային ավիշով:

Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները ներկայացրեցին Արմենուհին /Արմենուհի Մելքոնյան, «Սիրում եմ քեզ»-ը/, Աստղիկ Հակոբյանը /«Աշուն»/, Սևակ Հովհաննիսյանը /«Մաղում է գարնան անձրևը», «Արևը»/, Վարդան Գրիգորյանը /«Հայաստանիս 39 խրոխտ զինվորները», «Առվակը զուլալ»/, Ավետիք Կարճիկյանը /«Ում պետք է սիրեն», «Ամբոխի մեջ կանգնած»/, Հրաչյա Հարությունյանը /«Աքլորականչ»/, Իշխան Բադալյանը /«Քառյակներ»/, Աննա Թադևոսյանը /«Հարսի ծաղկեփունջը»/, Լուսինե Հակոբյանը /«Օրը»/, Անի Պետրոսյանը /«Ինչ լավ է»/, Զարուհին /«Մելանխոլիա», «Սիրտս նորոգել է պետք», «Ուր է կորել մարդկության իղճը»/, Լիլիթ Ավագյանը /«Հեռուներից այն կողմ»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:

Հանդիպման «Մշակութայի լուսանցք» բաժնում Արմենուհին կարդաց Պարույր Սևակի «Ուզում եմ» բանաստեղծությունը: Վահագն Մովսիսյանը և Սևակ Հովհաննիսյանը կատարեցին «Թռչեի մտքով տուն» և «Քեռի», Լուսինե Հակոբյանը կատարեց «Գետակի վրա թեքվել է ուռին» երգերը, Նանա Մկրտչյանը կատարեց Սայաթ Նովայի, Վահագն Մովսիսյանը՝ Գուսան Աշոտի երգերից: Արմենուհին, Սևակ Հովհաննիսյանը, Լուսինե Հակոբյանը, Աստղիկ Հակոբյանը, Վահագն Մովսիսյանը, Նանա և Նենսի Մկրտչյանները կատարեցին հայրենասիրական երգեր:

Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:

Просмотров: 852 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 2
2 Fkoifd  
0
order atorvastatin 10mg pills <a href="https://lipiws.top/">order atorvastatin 10mg pill</a> oral atorvastatin 80mg

1 Pqqsme  
0
order generic lipitor 40mg <a href="https://lipiws.top/">order lipitor 20mg for sale</a> buy atorvastatin 80mg

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Նոյեմբեր 2015  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz