Երեքշաբթի, 18.02.2020, 03:47
Ցանկ
Հարցումներ
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 13065
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2015 » Նոյեմբեր » 17 » ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
09:41
ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

122-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

2015 թ-ի նոյեմբերի 14-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության փոքր սրահում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի հերթական 122-րդ հանդիպումը:

Տիգրան ՊետրոսՅանցը «ԶՈՐԱՎԱՐ» հիմնադրամի պատվոգիր հանձնեց Մարիամ Գրիգորյանին՝ նոյեմբերի 7-13-ը հումանիտար ընթերցասրահում կազմակերպած ցուցահանդեսի համար:

Մարիամ Գրիգորյանի «Որքանով է պատմական Պերճ Զեյթունցյանի «Արշակ Բ» վեպը» հարցի առիթով Տիգրան ՊետրոսՅանցը հանգամանալից դասախոսություն ներկայացրեց պատմական իրականության և դրա գրական վերարտադրությունների մասին: Նա որպես օրինակ վերցրեց Հայաստանի 350-ական թվականների դեպքերը և դրանց հենքի վրա մինչև 1920-ական թվականները, 1930-1990-ական թվականները և 1990 թվականից հետո ստեղծված գեղարվեստական ստեղծագործությունները: Ցանկացած քաղաքական ժամանակաշրջան իր ժամանակ ապրած գրողից ունեցել է իր գեղագիտական պահանջները և այդ պահանջի հենքով էլ գրվել են ստեղծագործությունները: Հատկապես խորհրդային տարիներին որքան հնարավոր է բացասական գծերով են ներկայացվել հայոց արքաները և հատկապես Արշակ Բ արքան: Մինչդեռ Արշակ Բ արքան Հայոց պատմության եզակի անձերից ու Հայաստանասեր պետական գործիչներից մեկն է, որ շուրջ 30 տարի հաղթական պատերազմներ մղելով Բյուզանդիայի և Պարսկաստանի դեմ՝ Հայաստանի պետականության սահմանները վերականգնեց ամբողջ Հայկական լեռնաշարհի վրա և վերականգնեց արքայից-արքա տիտղոսը: Նա հզոր պետականության կառուցման համար սահմանափակեց պետության մեջ պետություն դարձած եկեղեցու գործունեությունը և իր դեմ հանեց եկեղեցուն ու նրա կողմնակից նախարարություններին: Դրան հետևեց ժամանակաշրջանի հզորագույն քաղաք Արշակավանի ավերումը, որին հետևեցին ողբերգական դեպքերը ու Հայոց պետականության կործանման սկիզբը: Նա փաստեց, որ այն, ինչ հիմա գրել է Պերճ Զեյթունցյանը շատ ավելի մոտ է իրականությանը, քան մինչ այդ գրված գրքերը: Տիգրան ՊետրոսՅանցը օրինակի համար ներկայացրեց իր «Էրատո» վիպակի գրվելու հիմնավորումները: Նշեց, որ պատմաբանները այդ վիպակը ծայրեծայր կարող են հնարանք համարել, իսկ ինքը՝ ծայրեծայր գրական իրականություն:

Տիգրան ՊետրոսՅանցը խոսեց «ֆեյսբուք»-ում անունները հայատառադարձնելու մասին և եզրահանգեց այն մտքին, որ իրենց անունները այլ գրերով գրող մարդիկ հայ չեն:

Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները ներկայացրեցին Անուշիկ Թովմասյանը /«Սեր»/, Մարգարիտ Հովսեփյանը /«Աշուն»/, Վահագն Մովսիսյանը /«Ուզում եմ»/, Սևակ Հովհաննիսյանը /«Անվերնագիր»/, Մադոննա Մարտիրոսյանը /«Թագավորը», «Լռությունը»/, Անի Մարգարյանը /«Հարսանեկան», «Շեկ գյուրզան»/, Իշան Բադալյանը /«Աքրոստիկոսներ»՝ Արփինե, Էվելինա, Սեդա/, Անի Պետրոսյանը /«Դու եկար», «Քո աչքերը», «Ամառ էր»/, Արմենուհին /«Երեկ»/, Լուսինե Հակոբյանը /«Անձրևանոց, բրինձ, նկար», «Չգիտեմ»/, Մարիամ Գրիգորյանը /«Խոստովանություն», «21 գրամ շարքից»/, Տիրուհի Սիրեկանյանը /«Քեզ ինչպես կոչեմ»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:

Հանդիպման «Մշակութայի լուսանցք» բաժնում Արմենուհին կարդաց Պարույր Սևակի «Աղաչում եմ», Տիգրանուհի Մարգարյանը՝ Գևորգ Էմինի «Սասունցիների պարը» բանաստեղծությունները: Վահագն Մովսիսյանը, Անի Մարգարյանը, Լուսինե Հակոբյանը, Արմենուհին, Սևակ Հովհաննիսյանը, Տիգրանուհի Մարգարյանը, Անի Պետրոսյանը կատարեցին հայրենասիրական երգեր և պարեցին հայերեն: Մարգարիտ Հովսեփյանը կատարեց ազգագրական կատակ երգ:

Հանդիպման ավարտին Տիգրան ՊետրոսՅանցը էկրանին ցուցադրեց ամբողջովին պատրաստ «Չորեքշաբթի Բ» գիրքը:

Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:

 

Просмотров: 625 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Նոյեմբեր 2015  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2020 Хостинг от uCoz