Շաբաթ, 20.04.2024, 02:46
Ցանկ
Հարցումներ
Որ ԲՈՒՀի ուսանող եք(եղել)
Всего ответов: 16523
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2015 » Նոյեմբեր » 8 » ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
18:14
ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

121-րդ հանդիպումը
«ՉՈՐԵՔՇԱԲԹԻ»-Ի ԱՆԴԱՄՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

2015 թ-ի նոյեմբերի 7-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության սրահում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի հերթական 121-րդ հանդիպումը:

Հանդիպումն այլ ձևաչափով էր կազմակերպված, այն ամբողջովին նվիրված էր ակումբի անդամներ, Մանկավարժական համալսարանի 2014 թ-ի շրջանավարտ, կենսաբան Մարիամ Գրիգորյանի /Սյունիքի մարզ/ և հատուկ կրթության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Աստղիկ Հակոբյանի /Արագածոտնի մարզ/ նկարչական և ձեռքի աշատանքների ցուցադրությանը:

Հանդիպման սկզբում, ընդունված կարգի համաձայն, Տիգրան ՊետրոսՅանցը «Չորեքշաբթի» գրական ակումբի վկայական հանձնեց Անուշիկ Թովմասյանին և 100-րդը՝ Լուսինե Հակոբյանին:

Սովորական հանդիպումներից մի քանի անգամ ավելի մասնկաիցներ էին եկել հերթական հանդիպմանը: Ակումբի անդամների թվին ավելացել էին ցուցադրության երկու մասնակիցների ծնողները, հարազատները, ընկեր-ընկերուհիները:

Տիգրան ՊետրոսՅանցն իր բացման խոսքում նշեց. «Երկու տարի ութ ամիս առաջ հիմնադրելով «Չորեքշաբթի» գրական ակումբը, գուցե հեռանկարում մտածում էինք բազմաբնույթ միջոցառումների մասին, բայց իրականում շատ մեծ դժվարությունների հաղթահարմամբ հասանք այն իրականությանը, որ այսօր ունենք: Ժամանակը մեզ բազում բացահայտումներ մատուցեց, իսկ մենք մեր հաստատակամությամբ նվաճեցինք մեր տեղը գրական ու արվեստասեր մարդկանց հարթակում: «Չորեքշաբթի» գրական ակումբի հայտնիության ու հասարակական սոցիալականացման արդյունքում մենք դարձել ենք ճանաչելի Հայաստանում, Արցախում ու նաև այլ երկրներում: Մենք հրատարակել ենք «Չորեքշաբթի Ա» գրական ժողովածուն, օգոստոսի 10-ին այս դահլիճում կազմակերպել ենք կառույցի Հունաստանի ներկայացուցիչ Մարգո Մնացականյանի «Ճերմակաշուշան անուրջներ», հոկտեմբերի 10-ին՝ Մանկավարժականի 3-րդ կուրսի ուսանողուհի Արմենուհու /Արմենուհի Մելքոնյան/ «Սրտաշունչ արշալույս» գրքերի շնորհանդեսները: Այս դահլիճում մարտ ամսին բացել ենք Մանկավարժական համալսարանի բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանողուհի Էվելինա Միրզոյանի /ներկայումս մագիստրատուրայի առաջին կուրս/ նկարների և ձեռքի աշատանքների ցուցահանդեսը: Ես ուրախ եմ, որ «Չորեքշաբթի» գրական ակումբը իր անդամների մեջ բացահայտում է ոչ միայն գրելու տաղանդ, այլ նաև այլ հնարավորություններ, որոնց մասին երբեմն նույնիսկ նրանց ընտանիքի անդամները չգիտեին: Մեր այսօրվա հերոսները Մարիամ Գրիգորյանն ու Աստղիկ Հակոբյանն են: Նրանք մեկուկես տարի առաջ են որդեգրվել «Չորեքշաբթի» գրական ակումբին: Առաջինը ստեղծագործում է արձակ, երկրորդը՝ չափածո ժանրում: Ուղղակի օրերից մի օր նրանք առանձին-առանձին ինձ նվիրեցին իրենց նկարչական գործերից, որոնք ինքնուս ստեղծագործողի համար բավականին հասուն աշատանքներ էին իրենց յուրօրինակ գունային լուծումներով ու գրավեցին ուշադրությունս: Ես նրանց առաջարկեցի իրենց աշատանքների ցուցահանդես կազմակերպել: Եվ հիմա մենք այդ իրականության ականատեսն ենք: Դուք ձեր աչքերի առաջ ունեք ինքնուս ստեղծագործողների աշատանքներ: Գուցե պարզունակ են, գուցե հեռանկարից զուրկ, գուցե գունային գամմայի խախտումներով: Բայց հոգեհարազատ աշատանքներ են: Խնդրում եմ նկարչական արվեստի ծանրագույն հոդվածներով չվերլուծեք և ծանր վճիռներ չկայացնեք, ձեր խոսքով օգնեք մեր սիրելի գեղեցկուհիներին, որ նրանք շարունակեն ստեղծագործել և ավելի հասուն աշխատանքներով ներկայանան հասարակությանը»:

Ցուցադրված աշատանքներին ծանոթանալուց հետո Մարիամին և Աստղիկին ջերմ խոսքեր ասացին և շնորհավորեցին Մանկավարժական համալսարանի երիտասարդ դասախոսներ Աննա Չարչյանը և Գոհար Մկոյանը, Մարիամի համակուրսեցիներ Անուշ Առաքելյանը /մագիստրոսական կուրս/, Աշխեն Մխիթարյանը /բակալավրական կուրս/, մտերիմ ընկեր Անի Գալստյանը, համերկրացի Էմմա Ումիդյանը /Սիսիան/, աշխատանքային ընկերներ Գայանե Ներսիսյանը, Աստղիկ Հովհաննիսյանը, Լիլիթ Խաչատրյանը /նաև երգի գեղեցիկ կատարում նվիրեց/: «Չորեքշաբթի» գրական ակումբի կողմից շնորհավորեցին Հրաչյա Հարությունյանը, Իշխան Բադալյանը, Վահե Խալաֆյանը, Ալ Վարդը /Ալվարդ Հարությունյան/, Էվելինա Միրզոյանը, Արեվվան /Արփինե Լազարյան/, Զարուհի Թովմասյանը, Մադոննա Մարտիրոսյանը, Անուշիկ Թովմասյանը, Արև Ամիրշադյանը, Աննա Վիրաբյանը, Թեհմինե Մակոյանը, Ռուզաննա Սարգսյանը, Մհեր Խեչոյանը, Վահագն Մովսիսյանը /նա մի քանի երգ կատարեց/, Լուսինե Հակոբյանը: Հուզիչ էր Աստղիկի քրոջ դստեր՝ 3-րդ դասարանցի Միլենայի շնորհավորանքի խոսքը:

Հանդիպման «Անակնկալներ» բաժինը ևս նորույթ էր: Բոլորի համար անակնկալ Մարիամ Գրիգորյանը հրապարակ եկավ պարահագուստով և արտակարգ նազանքով կատարեց «Նաիրյան դալար բարդի» պարը: Իսկ Աստղիկ Հակոբյանը կատարեց «Մատանուս կապույտ քարը» ժողովրդական երգը /հայրը՝ Սամվել Հակոբյանը խոստովանեց, որ տանը երբևէ չեն լսել Աստղիկի երգը/:

«Մենք միշտ առաջինն ենք տեսել ու մեր չափով գնահատել Մարիամի նկարչական և ձեռքի աշխատանքները,- հաղթահարելով հուզմունքը ասաց Մարիամի մայրը՝ Շամամ Գրիգորյանը:- Ափսոսում եմ, որ Մարիամի հայրիկն այսօր հեռավոր Տավուշում աշխատանքի է ու հիմա այստեղ չէ, որ այս հպարտությունը, որ ես եմ ապրում, ինքն էլ վայելեր: Սա ոչ միայն Մարիամի հաղթանակն է, այլև իր ընտանիքի անդամների հաղթանակը: Շնորհակալ եմ այս ջերմ ընդունելության և ցուցահանդեսի կազմակերպման համար»:

Ներկաներին շնորհակալական ջերմ խոսքեր ուղղեցին Մարիամը և Աստղիկը:

Ցուցահանդեսը կգործի մինչև հաջորդ ուրբաթ օրը:

Просмотров: 950 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 2
2 Hkwoah  
0
buy atorvastatin pills <a href="https://lipiws.top/">atorvastatin 80mg without prescription</a> buy lipitor 20mg generic

1 Wfgqpt  
0
order atorvastatin 80mg <a href="https://lipiws.top/">lipitor 20mg us</a> order lipitor 10mg for sale

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Նոյեմբեր 2015  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz