Հինգշաբթի, 28.03.2024, 21:33
Ցանկ
Հարցումներ
Որ ԲՈՒՀի ուսանող եք(եղել)
Всего ответов: 16523
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2015 » Հոկտեմբեր » 5 » ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
09:45
ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

116-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

2015 թ-ի հոկտեմբերի 3-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության փոքր սրահում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի հերթական 116-րդ հանդիպումը:

Տիգրան ՊետրոսՅանցը համառոտ տեղեկատվություն տվեց «Չորեքշաբթի» գրական ակումբի անդամատոմսերի հանձնման մասին, նշեց, որ պատրաստված 100 վկայականներից ավելի քան 70-ը արդեն հանձնվել է: Նա «Չորեքշաբթի» գրական ակումբի վկայական հանձնեց Մարինե Սահրադյանին:

Տիգրան ՊետրոսՅանցը խոսեց գրողների միությունում, «ֆեյսբուք» ցանցում հայ գրողների և գրականության դեմ ուղղված հարձակունմերի մասին: Անվանական նշեց բոլոր նրանց անունները, ովքեր այս կամ այն կերպ առըչվել են քսու հայտարարությունների հետ: Նշեց, որ բոլոր նրանք, ովքեր իբրև բարձր գրականության անունից քննադատում են Համո Սահյանին, Հովհաննես Շիրազին, Պարույր Սևակին, Սիլվա Կապուտիկյանին, մյուսներին, պարզ ոչնչություններ են, որոնք ուղղակի սնվում են գրանտներով և վճարողների պահանջով այպանում են հայ գրականության լավագույն ներկայացուցիչներին:

Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները ներկայացրեցին Վահագն Մովսիսյանը /«Մտքեր»/, Իշխան Բադալյանը /«Ոչ ոք ոչինչ չի տանելու»/, Անի Ստեփանյանը /«Երջանկություն»/, Ալ-Վարդը /Ալվարդ Հարությունյան, «Անվերնագիր»/, Արմենուհի Մելքոնյանը /«Միշտ կան բայցեր»/, Լիլիթ Ավագյանը /«Հավատա»/, Սուսաննա Մինասյանը /«Ես ատում եմ մթությունը»/, Հմայակ Մկրտչյանը /«Հողագործները», «Անվերնագիր»/, Թեհմինե Մակոյանը /«Խոհեր»/, Մարինե Սահրադյանը /«Հրաման է սա»/, Մարգարիտա Հովսեփյանը /«Մի տկար այծ»/, Վարդան Գրիգորյանը /«Մտորում»/, Զարուհի Թովմասյանը /«Մի նկարի պատմություն»/, Տիգրան ՊետրոսՅանցը /«Հաղթել ենք», «Հատուցումը կգա», «Եռաբլուր»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:

Հանդիպման օրը ակումբի անդամ Հրաչյայի /Ժորա Հակոբյան/ ծննդյան օրն էր: Տիգրան ՊետրոսՅանցը ակումբի անդամների անունից շնորհավորեց նրան և նվիրեց «Հայոց լեզու» հանրագիտարանը /Լոս-Անջելեսի հրատարակություն/:

Հրաչյան ներկայացրեց իր նոր ստեղծագործության՝ Նարեկացուն նվիրված պոեմի նախնական տարբերակը: Հնչեցին բազմաթիվ օգտակար խորհուրդներ:

Տիգրան ՊետրոսՅանցը Վարդան Գրիգորյանին նվիրեց իր «1000 հայազգի գեներալներ, ծովակալներ» կենսագրական հանրագիտարանը:

Հանդիպման «Մշակութայի լուսանցք» բաժինում Անի Ստեփանյանը բանաստեղծություններ կարդաց Պարույր Սևակից: Հմայակ Մկրտչյանը, Թեհմինե Մակոյանը, Վահագն Մովսիսյանը, Մարինե Սահրադյանը, Արմենուհի Մելքոնյանը կատարեցին մեկ տասնյակից ավելի հայրենասիրական երգեր:

Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:

 

Просмотров: 889 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 2
2 Vubybn  
0
buy lipitor 40mg pills <a href="https://lipiws.top/">lipitor 10mg sale</a> order lipitor 40mg online cheap

1 Mqsgle  
0
atorvastatin 20mg canada <a href="https://lipiws.top/">buy lipitor 10mg generic</a> buy lipitor generic

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հոկտեմբեր 2015  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz