Ուրբաթ, 29.03.2024, 16:29
Ցանկ
Հարցումներ
Ինչ գրքեր եք նախընտրում
Всего ответов: 11369
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2015 » Սեպտեմբեր » 27 » ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
16:22
ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

115-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

2015 թ-ի սեպտեմբերի 26-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության փոքր սրահում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի հերթական 115-րդ հանդիպումը:

Հանդիպումն սկսվեց հիշատակի արարողությամբ. հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցվեց սեպտեմբերի 24-25-ին Հայաստանի և Արցախի սահմաններում թշնամու գնդակից զոհված քաղաքացիների և զինվորների հիշատակին:

Տիգրան ՊետրոսՅանցը համառոտ տեղեկատվություն տվեց «ՖԵՅՍԲՈՒՔ»-ՈՒՄ ԱՆՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՏԱՌ ԳՐԱՌԵՆՔ» նախաձեռնության մասին: Նա նշեց, որ այլևս այս նախաձեռնության մասին չի խոսելու, քանի որ ցանցում գործող 300.000-ից ավելի հայաստանցիներից /Հայաստանում ապրողներ/ ընդամենը 3600-ը դարձավ ՀԱՅԱՏԱՌԱԴԱՐՁՎԱԾ անունով հայ և շնորհակալություն հայտնեց նրանց: Ցավալի է, որ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները և իրենց շարքերը, ՀՀ Նախագահի թեկնածուները և իրենց շարքերը, կառավարական տարբեր տրամաչափի փողկապավոր ու անփողկապ պաշտոնյաները թիկնապահների անվերջանալի շարքերով, կուսակցությունների «բոսերը» և իրենց շարքերը, բարձրաստիճան հոգևորականները և իրենց շարքերը, «ականակուռ ու վաստակակուռ» մտավորականները /գրողների, երաժիշտների, նկարիչների, դերասանների անվերջանալի շարքերով/ և այս բոլորին հետևող ու նրանց կրկնող երիտասարդներն ու ուսանողները հարյուր հազարանոց շարքերով միայն երազում են իրենց հայ զգում և այն էլ միայն այդօրինակ երազախաբությունից հետո, իսկ արթուն ժամանակ միայն ճամարտակում են ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՏԱՌՈՒԹՅԱՆ անմար սիրո մասին:

Հաջորդիվ Տիգրան ՊետրոսՅանցը պատմեց սեպտեմբերի 12-14-ին Արցախ կատարած մշակութային արշավի ժամանակ «Չորեքշաբթի» գրական ակումբի Արցախի մասնաճյուղի անդամների հետ հանդիպման մասին և նրանց ողջույնները փոխանցեց ներկաներին:

Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց ակումբի նորեկ, Մանկավարժական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի, ասմունքող, մրցանակակիր Անի Ստեփանյանին /նաև ստեղծագործում է/ և 6-րդ դասարանցի Միլենա Եղիազարյանին:

Տիգրան ՊետրոսՅանցը «Չորեքշաբթի» գրական ակումբի վկայականներ հանձնեց Վարդ Կարապետյանին և Էվելինա Միրզոյանին:

Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները ներկայացրեցին Մարգարիտ Հովսեփյանը /«Կյանքը»/, Վարդան Գրիգորյանը /«Հայրենիքիս»/, Արամ Մկրտչյանը /«Երջանկություն»/, Մհեր Խեչոյանը /«Հիմարի ճակատագիրը»/, Անի Մարգարյանը /«Անվերնագիր»/, Իշխան Բադալյանը /քառյակներ/, Զարուհի Թովմասյանը /«Սիրո երազ», «Նիկո Փիրոսմանի»/, Վարդ Կարապետյանը /«Այսօրվա կյանքը»/, Ռուզաննա Սարգսյանը /«Կհաղթի հայոց գենը»/, Հմայակ Մկրտչյանը /«Եթե հայ ես», «Անվերնագիր»/, Անի Ստեփանյանը /«Փակիր աչքերդ»/, Մարիամ Գրիգորյանը /ասույթներ «21 գրամ» շարքից/, Ալ-Վարդը /Ալվարդ Հարությունյան, «Ակնթարթներ»/, Մարգարիտ Պետրոսյանը /«Թեկուզ հեռվից հեռու»/, Արմենուհի Մելքոնյանը /«Իմ հավատարիմ»/, Հրաչյա Հարությունյանը /«Աշուն», «Տարվա 5-րդ եղանակը»/, Էվելինա Միրզոյանը /«Իմ Երևան», «Այս մութ խավարը»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:

Տիգրան ՊետրոսՅանցն ակումբի բոլոր անդամների և անձամբ իր կողմից ջերմորեն շնորհավորեց Նանա Մկրտչյանին՝ ծննդյան օրվա առթիվ, որ համընկել էր ակումբի հերթական հանդիպման օրվա հետ: Նանա Մկրտչյանը հուզախառն շնորհակալության խոսք ասաց. «Այս ակումբ ես եկել եմ երկու տարի առաջ, երբ ընդամենը 16 տարեկան էի: Այստեղ ես հաղթահարել եմ իմ ընկճվածությանը, իմ ներքին ես-ին, սովորել եմ խոսել, վիճել, պաշտպանել իմ և ուրիշների կարծիքները, դարձել եմ ավելի լիարժեք մարդ: Ես ձեր բոլորին սիրում եմ և մեր ակումբը միշտ կլինի իմ տունը»:

Հանդիպման «Մշակութայի լուսանցք» բաժինը կարծես օրվա հանգույն արտակարգ հայրենասիրական երանգ ստացավ: Ասմունքի գծով Գրան պրի մրցանակակիր Անի Ստեփանյանը բանաստեղծություններ կարդաց Համո Սահյանից, Հովհաննես Թումանյանից: Վարդ Կարապետյանը «Տեր ողորմեա» ձոնեց զոհված զինվորների հիշատակին: Հմայակ Մկրտչյանը, Ռուզաննա Սարգսյանը, Վահագն Մովսիսյանը, Անի Մարգարյանը, Արմենուհի Մելքոնյանը, Մհեր Խեչոյանը, Անի Ստեփանյանը, Լիլյա և Միլենա Եղիազարյանները կատարեցին երկու տասնյակից ավելի հայրենասիրական երգեր:

Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:

 

Просмотров: 899 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 2
2 Dnpqia  
0
buy atorvastatin 10mg without prescription <a href="https://lipiws.top/">lipitor 40mg over the counter</a> order lipitor 10mg generic

1 Civtni  
0
lipitor 10mg drug <a href="https://lipiws.top/">atorvastatin 40mg drug</a> atorvastatin where to buy

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Սեպտեմբեր 2015  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz