112-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
2015 թ-ի օգոստոսի 29-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց 112-րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը պարզաբանեց հանդիպումների թվահամարի մեջ տեղի ունեցած փոփոխության մասին: Այս հերթական հանդիպումը պիտի ունենար 108-րդ թվահամարը, բայց փաստորեն կրում է 112-րդ թվահամարը: Նման փոփոխությունն առաջացել է 107-ին երկու տարվա շաբաթ օրերին 5 արտագնա հանդիպումների գումարը 107 հանդիպումներին գումարելու արդյունքում: Դրանով Երկուսուկես տարվա հանդիպումների թիվը ճշտորեն դառնում է 112:
Տիգրան ՊետրոսՅանցը կարճ տեղեկատվություն ներկայացրեց «ՖԵՅՍԲՈՒՔ»-ՈՒՄ ԱՆՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՏԱՌ ԳՐԱՌԵՆՔ» նախաձեռնության մասին և ասաց, որ օգոստոսի 19-ից սկսած անցած 10 օրվա ընթացքում իր հայատառ ընկերների թիվը հասել է 4000-ի, որը նույնիսկ երազում հնարավոր չէր պատկերացնել /քանի որ նախաձեռնության սկզբին իր 5000 ընկերներից միայն 275 մարդ է ունեցել հայատառ անուն/: Նա նշեց, որ անուը հայատառ դարձնելու խնդրանք-հորդոր նամակը ուղարկել է իր 4725 ընկերների և ընկերությունից դուրս ավելի քան 4000 մարդու: Իր ընկերներից 2000-ից ավելի մարդ չի ցանկացել անունը դարձնել հայատառ, որից հետո հեռացվել է ընկերությունից; Ոչ ընկեր 2000-ից ավելի «ֆեյսբուքահայեր» անունները դարձնելով հայատառ լրացրել են ընկերների թիվը: Տիգրան ՊետրոսՅանցը շնորհակալության խոսք ուղղեց բոլոր «ֆեյսբուքահայեր»-ին, ովքեր ընկալելով իր նամակ-հորդորի ազգանպաստ կարևորությունը՝ իրենց անունները դարձրել են հայատառ:
Տիգրան ՊետրոսՅանցը կարճ տեղեկատվություն տվեց «ՉՈՐԵՔՇԱԲԹԻ Բ» հատորի մասին և նշեց, որ արդեն շուրջ 80 հեղինակների գործ է ընդգրկված ապագա գրքում:
Տիգրան ՊետրոսՅանցը «Չորեքշաբթի» գրական ակումբի վկայականներ հանձնեց Հրաչյային /Ժորա Հակոբյան/, Հարություն Սարկավագ Քեշիշյանին, Արամ Մկրտչյանին, Վահագն Մովսիսյանին, Մարիամ Գրիգորյանին, ԱՐԵՎՎԱ-յին /Արփինե Լազարյան/, Աննա Մարտիրոսյանին, Անուշ Բաբայանին, Աննա Վիրաբյանին և հաջողություն մաղթեց նրանց:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները կարդացին Մարգարիտ Հովսեփյանը /«Ընտրություն»/, Վահագն Մովսիսյանը /«Անվերնագիր»/, Արամ Մկրտչյանը /«Հարգանք»/, Վարդան Գրիգորյանը /«Ծառը», «Կնճիռներ»/, Անի Մարգարյանը /«Մի քարե կտավ», նաև կատարեց հեղինակային երգ Արցախյան ազատամարտի հերոս Վուրգ Ոսկանյանի մասին/, Միքայել Շահինյանը /«Իմ ընկեր Շահոն»/, Արեվվան /«Ես որոշեցի»/, Լիլյա Եղիազարյանը /«Տասնչորս գույնով թիթեռ»/, Մարիամ Գրիգորյանը /«Անդունդի մեջ»/, Հարություն Սարկավագ Քեշիշյանը /«Անընդունելի ընդունելին»/, Իշխան Բադալյանը /«Հայոց աշխարհ»,«Այգաբաց», «Հայր Արարատը»/, Հրաչյան /«Ես, դու, նա»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում: Մանկավարժականի սոցիոլոգիայի ամբիոնի երիտասարդ դասախոս Գոհար Մկոյանը, որ ակումբի անդամների համար պատրաստում է «Ստեղծագործության հոգեբանական սոցիալականացումը» թեմայով դասախոսություն, հանգամանալից խոսք-վերլուծություն կատարեց լսած ստեղծագործությունների մասին:
Հանդիպման «Մշակութային լուսանցք» բաժինը իրականացվեց գրական ակումբի անդամ Արմեն Գևորգի արևելյան խոհանոցում: Այստեղ Տիգրան ՊետրոսՅանցը «Չորեքշաբթի» գրական ակումբի վկայական հանձնեց Արմեն Գևորգին: Սրևելյան /սիրիական/ ուտեստներով ծանրաբեռնված սեղանի մոտ երկու ժամ հնչում էր հայկական հայրենասիրական երգը, շնորհավորանքի բազում խոսքեր և կենացներ ասվեցին ուղղված վաղվա օրվան, ստեղծագործող մարդկանց:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը: |