Կիրակի, 29.06.2025, 17:30
Ցանկ
Հարցումներ
Քանի տարեկան եք
Всего ответов: 12770
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 14
Гостей: 14
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2015 » Օգոստոս » 24 » ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
12:27
ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

107-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

2015 թ-ի օգոստոսի 22-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց 107-րդ հանդիպումը

Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց ակումբի նոր անդամ, Մասիս քաղաքից 6-րդ դասարանի աշակերտուհի Անուշ/իկ/ Հարությունյանին:

Տիգրան ՊետրոսՅանցը էկրանին ցուցադրեց «ՉՈՐԵՔՇԱԲԹԻ Բ» հատորի արդեն վերջնական տարբերակը և ասաց, որ հատորում առկա է 62 հեղինակ:

Տիգրան ՊետրոսՅանցը խոսեց «ՖԵՅՍԲՈՒՔ»-ՈՒՄ ԱՆՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՏԱՌ ԳՐԱՌԵՆՔ» իր նախաձեռնության մասին և ասաց, որ արդեն 1000-ից ավելի մարդ իր անունը լատինատառից դարձրել է հայատառ և որ ինքը շարունակելու է աշխատանքն այդ ուղղությամբ:

Տիգրան ՊետրոսՅանցը «Չորեքշաբթի» գրական ակումբի վկայականներ հանձնեց Վարդան Գրիգորյանին և Հմայակ Մկրտչյանին:

Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները կարդացին Մարգարիտ Հովսեփյանը /«Մամա», «Մահը»/, Հրաչյա Հարությունյանը /քառյակներ/, Վարդան Գրիգորյանը /«Կարոտ», «Հայրենիքիս», «Մայր»/, Արամ Մկրտչյանը /«Ծիածան», «Կգա մի օր»/ Արմեն Գևորգը /«Մաշտոցյան տառեր»/, Իշխան Բադալյանը /«Ձայն», «Բոլոր գահերը շրջված են արդեն»/, Անուշ Հարությունյանը /«Մայրիկ», «Կարոտ», «Վրեժ»/, Մարգարիտ Պետրոսյանը /«Իմն ուրշ է»/, Միքայել Շահինյանը /«Ավտոբուսի մեջ», «Օրը անցնում է»/, Հմայակ Մկրտչյանը /«Մարդը և կյանքը»/, Արմենուհի Մելքոնյանը /«Որոշեցի նկարել»/, Տիգրան ՊետրոսՅանցը /«Կտակ»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում: Նանա Մկրտչյանը բավականին հասուն խոսք ասաց ընկերների ստեղծագործությունների մասին: Ակումբի անդամներին ողջունեց Մովսես Նաջարյանը:

«Մշակութային լուսանցք» բաժինը ամբողջովին նվիրվեց 25 տարի առաջ՝ օգոստոսի 23-ին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ընդունած Հռչակագրին, որով Հայաստանը աշխարհին հայտարարեց իր անկախության մասին:Միքայել Շահինյանը, Հմայակ Մկրտչյանը, Արմենուհի Մելքոնյանը, Արմեն Գևորգը, Մարգարիտ Պետրոսյանը, Անուշ Հարությունյանը կատարեցին հայրենասիրական մեկ տասնյակից ավելի երգեր: Հուզիչ ստացվեց համահայկական «Ամպի տակից ջուր է գալիս» խմբակային կատարումը: Հոտընկայս կատարվեց նաև Հայաստանի Հանրապետության հիմնը:

Վերջում մասնակիցները դիտեցին «Ձեզնով սկսվեց» երգ-տեսահոլովակը:

Հանդիպումն ամփոփեց :

Просмотров: 985 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Օգոստոս 2015  »
Երկ Երք Չրք Հնգ Ուբ Շբ Կր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2025 Хостинг от uCoz