Հինգշաբթի, 24.06.2021, 00:15
Ցանկ
Հարցումներ
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 13092
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2015 » Օգոստոս » 9 » ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
17:54
ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

105-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

2015 թ-ի օգոստոսի 8-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց 105-րդ հանդիպումը:

Տիգրան ՊետրոսՅանցը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց այն մոտեցումները, որ դառնում են հայրենասիրության հենք: Ասաց, որ առանց սեփական արմատը սիրելու հնարավոր չէ համամարդկային սեր ունենալ կամ առավել ևս շատերին, նաև օտարներին, ընդունելի ստեղծագործություն գրել: Նա հանդիպման մասնակիցների ուշադրությունը հրավիրեց ՛՛ֆեյսբուքի՛՛ վրա: Ասաց, որ միայն ափսոսանք է ապրում, որ այդ տիրույթում գործող երեք հարյուր հազարից ավելի հայաստանցի հայեր իրենց անունները չգիտես ինչ հաշվարկով գրում են անգլերենով կամ ռուսերենով, երբ դրանց 99,9 տոկոսին իրենց գյուղի, դպրոցի, փողոցի, ֆակուլտետի սահմանից 5 սանտիմետր այն կողմ որևէ մեկը չգիտի ու չի ճանաչում, իսկ նման դեպքում օտարատառ անունը զարգացածության նշան չէ, այլ՝ չտեսության արդյունք: Բերեց պետական տարբեր պաշտոն զբաղեցնող մարդկանց անուններ, որոնք ՛՛ֆեյսբուք՛՛-ում հանդես են գալիս հայատառ անուններով և որևէ խնդիր չեն ունենում դրա հետ կապված, բայց այդ և էլի հայատառ անուններով շատ հայրենասեր մարդկանց թիվը ՛՛ֆեյսբուք՛՛-ում ընդհանրապես տոկոս չի կազմում: Սա հպարտանալու տեղիք չի տալիս, սա մեր մտածողության ողբերգությունն է: Տաս օրում այդ դաշտում հայտնաբերվել է ընդամենը 1000 մարդ: Սա իրոք ողբերգություն է: Տիգրան ՊետրոսՅանցը կոչ արեց երիտասարդներին շատ կարդալ, կարդալ ինչպես հայ, այնպես էլ օտար գրողների ստեղծագործություններ սեփական գրական ճաշակ ձևավորելու, սեփական ձեռագիր ունենալու համար: Պատմեց խորհրդային տարիների մի հին անեկդոտ: ՛՛Մոսկվայից Բաքու է գալիս խորհրդային գրողների միությունից ոմն ղեկավար և մասնակցում ազիկ գրողների համագումարին: Սրանց ելույթներից զգալով, որ սրանք ռուսական գրականությունից բում-բում են՝ հարց է տալիս թե սրանք Պուշկինին կարդացել են: Ազիկ գրողներից ամենաանվանին զարմացած ասում է. Է, մենք գրող ենք է, կարդացող չենք՛՛: Երիտասարդներին ուղղված այս հիշեցումը նրա համար էր, որ վերջիններս ազիկ գրողի նման չմտածեն, որ իրենք գրող են և ոչ կարդացող:

Տիգրան ՊետրոսՅանցը նշեց, որ «Չորեքշաբթի» գրական ակումբը դարձել է գրական կառույց և դրան համապատասխան ակումբի անդամները ստանալու են վկայականներ: Դրանց հանձնումը սկսվել է նախորդ հանդիպման օրվանից և անցած մեկ շաբաթում ակումբի շատ անդամներ արդեն ստացել են իրենց վկայականները: Նա վկայականներ հանձնեց Արարատ Խաչատրյանին, Լիլյա Եղիազարյանին, Մհեր Խեչոյանին, Վահե Խալաֆյանին, Մարգարիտ Պետրոսյանին, Զարուհի Թովմասյանին, Լիանա Մանուկյանին, Սերինե Հովհաննիսյանին:

Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները կարդացին Լիլյա Եղիազարյանը /«Մամ»/, Մարգարիտ Հովսեփյանը /«Հզոր մոծակը»/, Հրաչյա Հարությունյանը /«Ես քեզ ինչպես գովեմ», «Բոսորագույ վարդ»/, Արփինե Լազարյանը /«Մեծ աղջկա փոքրիկ գնդակը»/, Մհեր Խեչոյանը /«Թշնամին երբեք բարեկամ չի դառնա»/, Իշխան Բադալյանը /«Վերնատան դուռը», «Վերափոխություն», «Արթնացեք մանչեր», «Աշխարհին այսօր», «Սիրուց երբեք մի վախեցիր»/, Մարգարիտ Պետրոսյանը /«Սիրում եմ քեզ»/, Վահե Խալաֆյանը /«Էլ չունեմ ոչինչ քեզնից ստանալու»/, Միքայել Շահինյանը /«Լորեր»/, Արարատ Խաչատրյանը /«Չեմ հոգնում», «Սովոր եմ»/, Մարիամ Գրիգորյանը /«Նավը»/, Ալ-Վարդը /«Արի մոռանանք»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:

Հանդիպմանը մասնակցում էին և իրենց ստեղծագործություններից ներկայացրեցին Նաիրա Նասիբյանը /նա Մանկավարժականի գրադարանին և գրական ակումբի ներկայացուցիչներից ոմանց նվիրեց իր նորերս հրատարակած բանաստեղծությունների գիրքը/, Վոլոդյա Հովհաննիսյանը:

«Մշակութային լուսանցք» բաժինը ևս բազմաժանր էր: Մարիամ Գրիգորյանը ներկայացրեց իր նկարչական գործերից մի քանիսը, որոնք նվիրեց Արարատ Խաչատրյանին՝ գյուղում անցկացվելիք միջոցառման ժամանակ վաճառելու նպատակով /գումարը ծառայելու է բարեգործական նպատակի/: Միքայել Շահինյանն ու Մարգարիտ Պետրոսյանը կատարեցին «Կակաչներ» երգը: Սայաթ-Նովայի երգերից մեկը կատարեց Նանա Մկրտչյանը:

Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:

 

Просмотров: 612 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Օգոստոս 2015  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2021 Хостинг от uCoz