Կիրակի, 29.06.2025, 17:36
Ցանկ
Հարցումներ
Որ ԲՈՒՀի ուսանող եք(եղել)
Всего ответов: 16527
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 14
Гостей: 14
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2015 » Հուլիս » 25 » ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
17:25
ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

103-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

2015 թ-ի հուլիսի 25-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց 103-րդ հանդիպումը:

Տիգրան ՊետրոսՅանցը Էվելինա Միրզոյանի պատրաստած էջանիշը հանձնեց Հրաչյա Հարությունյանին:

Հանդիպման սկզբում Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց «ՉՈՐՈՔՇԱԲԹԻ Բ» գրքի ուղղությամբ կատարված աշխատանքը: Հանդիպման մասնակիցները էկրանի վրա տեսնում էին իրավիճակը: Ակումբի ղեկավարն ասաց, որ փորձում է պահպանել Ա հատորի բոլոր հեղինակներին, եթե այդ հնարավոր լինի, ինչպես նաև ընդգրկել նոր հեղինակների: Ա հատորում ընդհանուր առմամբ ներկայացվել է գրական ակումբի 50 անդամի ստեղծագործություն և այդ հատորը շատ լավ ընդունելության է արժանացել: Ներկաներին տեսանելի էր, որ նախորդ հատորի 15 հեղինակներ նոր ստեղծագործություն չեն ներկայացրել: Դրան հակառակ նոր հատորում նորովի ներկայացված են 16 ակումբականների ստեղծագործություններ: Հանդիպմանը ներկա, բայց ստեղծագործություն չներկայացրած ակումբականներին խնդրվեց կարճ ժամկետում ներկայացնել ստեղծագործություն կամ հայտնել հատորից անունը հանելու մասին:

Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց ակումբի նորեկ Մարգո Մնացականյանին /բնակվում է Հունաստանի Սալոնիկ քաղաքում/: Ցուցադրեց վերջինիս տպագրած «Ճերմակաշուշան անուրջներ» գիրքը, որ «սիրո, թախծի ու կարոտի նամականի է» /գրքի սրբագրիչ Անահիտ Տարոնցու վերջին խոսքից/: Ակումբի անդամները հարցադրումներ արեցին Մարգո Մնացականյանին և վերջինս սիրով պատասխանեց: Տիգրան ՊետրոսՅանցը կոչ արեց ներկաներին ամսի 28-ին մասնակցել գրքի շնորհանդեսի միջոցառմանը:

Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները կարդացին Արարատ Խաչատրյանը /«Լսում եմ ես»/, Իշխան Բադալյանը /«Նա», «Ասուն», «Քո ողորմած», «Բնությունը»/, Հրաչյա Հարությունյանը /«Ես այն ժամանակ», «Առաջին սիրո»/, Միշա Շահինյանը /«Այս հողի վրա», «Անվերնագիր»/, Տիգրան ՊետրոսՅանցը /«Կտակ», «Երգդ ինձ չի գերի»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:

«Մշակութային լուսանցք» բաժնում Արարատ Խաչատրյանը մեկական բանաստեղծություն կարդաց Արամայիս Սահակյանից և Գայանե Գենջոյանից, Գայանե Գենջոյանը երեք բանաստեղծություն կարդաց Պարույր Սևակից, Միշա Շահինյանը՝ կարդաց Եղիշե Չարենցի երեք բանաստեղծություն:

Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:

Просмотров: 895 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հուլիս 2015  »
Երկ Երք Չրք Հնգ Ուբ Շբ Կր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2025 Хостинг от uCoz