102-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
2015 թ-ի հուլիսի 18-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց 102-րդ հանդիպումը:
Հանդիպման սկզբում Տիգրան ՊետրոսՅանցը խոսեց հայրենասիրության մասին: Նա նշեց, որ ստեղծագուծող երիտասարդների համար անչափ կարևոր է հայ ժողովրդի պատմության մասին իրական գիտելիքների իմացությունը, հայ գրողների ստեղծագործությունների ընթերցանությունը: Միայն ազգային պատմության իմացությամբ մարդըկարող է ձգտել համամարդկային արժեքների: Ուրիշի պատմությամբ կամ գրականությամբ տարված մարդը լավագույնս կարող է դառնալ տրանսքաղաքացի /աշխարհաքաղաքացի/ և անպիտանի սեփական ազգին:
Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց ակումբի ամենաերիտասարդ նորեկին՝ 9-րդ դասարանն ավարտած Լիլյային, որ պատրաստվում է դառնալ ՀՊՄՀ ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ:
Տիգրան ՊետրոսՅանցը Էվելինա Միրզոյանի պատրաստած էջանիշը հանձնեց Մարգարիտ Հովսեփյանին:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները կարդացին Մարգարիտ Հովսեփյանը /«Ձկան լեզու»/, Վահագն Մովսիսյանը /«Անվերնագիր»/, Իշխան Բադալյանը /«Ճահիճը», «Յուրաքանչյուր հարց», «Վրանի մեջ», «Գալիս ես»/, Հմայակ Մկրտչյանը /«Ծիծառ», «Ես կմնամ»/, Ալ-Վարդը /Ալվարդ Հարությունյան, «Ես զարմանում եմ»/, Մարիամ Գրիգորյանը /«Եսը և ես-ը»/, Լիլյան /«Առաջին քայլս»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
«Մշակութային լուսանցք» բաժնում Վահագն Մովսիսյանը կատարեց «Դրո», «Հեռացած ընկերներ», Հմայակ Մկրտչյանը՝ «Պիտի գնանք», «Նժդեհի երգը» և համատեղ՝ այլ երգեր:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը: |