101-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
2015 թ-ի հուլիսի 4-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց 101-րդ հանդիպումը:
Հանդիպման սկզբում Տիգրան ՊետրոսՅանցը նշեց, որ «Չորեքշաբթի» գրական ակումբի հերթական հանդիպման մասնակիցների թվի անկումը կապված է ուսումնական հաստատություններում դասընթացների ավարտի հետ: Ստեղծագործող ուսանողները ևս հիմնականում ճամբարներում են ու հեռախոսով հայտնել են, որ չեն կարող մասնակցել հերթական հանդիպմանը:
Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց հանդիպմանը առաջին անգամ մասնակցող, ՀՊՄՀ գրադարանային բաժնի շրջանավարտ, նկարչուհի Զարուհի Թովմասյանին:
Տիգրան ՊետրոսՅանցը շնորհակալության խոսք ուղղեց Էվելինա Միրզոյանին՝ «Չորեքշաբթի» լուսնկարային կոլաժը պատրաստելու համար:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները կարդացին Մարգարիտ Հովսեփյանը /«Առյուծ արքա»/, Հրաչյա Հարությունյանը /«Ծաղկած ծիրանի», «100 տարի», «Մեծ խռովք», «Թոնրահաց»/, Մարիամ Գրիգորյանը /«Արևածագը», «Մոլորակ»/, Նանա Մկրտչյանը /«Բոլորս էլ սխալվում ենք...»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը: |