Չորեքշաբթի, 01.12.2021, 08:37
Ցանկ
Հարցումներ
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 13097
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2015 » Հունիս » 28 » ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
16:38
ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

100-ՐԴ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Հիշողության լուսանկար

2015 թ-ի հունիսի 27-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց 100-րդ հոբելյանական հանդիպումը:

Հանդիպման սկզբում Տիգրան ՊետրոսՅանցը խոսեց «Չորեքշաբթի» գրական ակումբի անցած ճանապարհի մասին: Նա նշեց, որ ակումբի աշխատանքներին մասնակցել է 200-ից ավելի ուսանող, երիտասարդ, քաղաքացի ու նրանք բոլորն էլ եղել են ընդգծված ստեղծագործող անհատներ՝ գրողներ, նկարիչներ, երաժիշտներ, մտավորականներ, զինվորականներ: Ակումբի շատ անդամներ այս ընթացքում հասցրել են հրատարակվել տարբեր ժողովածուներում: Մի քանի անդամներ հրատարակել են իրենց առաջին գրքերը: 31 անգամ ակումբի հանդիպումներին եղել են ստեղծագործող հյուրեր, որոնք ներկայացել են իրենց ստեղծագործություններով ու բազում խորհուրդներ են տվել երիտասարդ ստեղծագործողներին՝ լսելով նրանց: Ստեղծագործողներին հյուր են եղել նաև հայրենսիրական շարժման մասնակիցներ ԱՍԱԼԱ-ից, Արցախյան ազատամարտի մասնակիցներից ու այդ հանդիպումները որոշյալ ազդեցություն են ունեցել ստեղծագործողների վրա: Ստեղծագործական առումով առավել կարևոր են 2014 թ-ի սկզբին անցկացված համաբուհական ստեղծագործական փառատոնը և «Չորեքշաբթի Ա» ժողովածուի հրատարակությունը:

Տիգրան ՊետրոսՅանցը բավականին համակողմանի անդրադարձ կատարեց էլեկտրաեներգիայի թանկացման առիթով երկրում սկսված սոցիալական շարժմանը, խոսեց դրա ծնող պատճառների մասին և որպես հետևանք՝ երիտասարդության ընդվզման մասին և մասնավորապես նշեց «Ես ապրել եմ 1987-1988 թթ-ի վերելքի շրջանը և դրա բարձրակետը՝ Արցախյան ազատագրական պատերազմի շրջանը: Թվում էր թե այդ օրերը և այդ սերունդն ու իր գործը դարձել են պատմություն: Բայց այն, ինչ հիմա կատարվում է Բաղրամյան փողոցում՝ հաստատում է, որ իմ սերունդը լիարժեք փոխարինողներ ունի և այնտեղ գտնվող երիտասարդությունը նույն կերպ կբարձրանա Հայրենիքի պաշտպանության համար, եթե այդ օրը գա: Ես հպարտ եմ, որ այսպիսի երիտասարդություն ունենք ու նրա դաստիարակության գործում ես էլ մի փոքրիկ լումա ունեմ»:

Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները կարդացին Մարգարիտ Հովսեփյանը /«Իմ այգին»/, Գայանե Ղազարյանը /«Ով է արարել»/, Վարդ Կարապետյանը /«Չորեքշաբթի ակումբ», կարդաց Լիլիթ Ավագյանը/, Իշխան Բադալյանը /«Արթնացել է Հայոց ազգը»,«Հայաստան»/, Հրաչյա Հարությունյանը /«Ով ազգ հայոց», «Հիսուս Քրիստոս»/, Հարություն Սարկավագը /«7 դրամանոց սեր»/, Հրաչյան /Հրաչյա-Ժորա Հակոբյան, «Երջանիկ չես դու ու տխրում եմ ես», «Չարենցին»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:

Հանդիպման «Մշակութային լուսանցք» բաժնում Լիլիթ Ավագյանը սրինգով հնչեցրեց երկու երգ, Գայանե Ղազարյանը կատարեց գերմաներեն երգ, Հրաչյան՝ երկու հոգևոր երգ: Մասնակիցները՝ Հրաչյան, Միշան, Մարգարիտա Պետրոսյանը, Գայանեն, Լիլիանան, Հարություն Սարկավագը մեկը մեկին լրացնելով հնչեցրեցին «Գետաշեն», «Նժդեհին», «Ախպերս ու ես», «Որքան էլ որ դժվար լինի» և այլ երգեր:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:

Просмотров: 758 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հունիս 2015  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2021 Хостинг от uCoz