Երեքշաբթի, 18.02.2020, 03:52
Ցանկ
Հարցումներ
Քանի տարեկան եք
Всего ответов: 12672
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2015 » Նոյեմբեր » 28 » ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ
18:53
ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Պատմության և իրավագիտության ֆակուլտետի հայ ժողովրդի պատմության ամբիոնի դասախոսներ, պատմական գիտությունների թեկնածուներ Մարիամ Եղյանի, Սուսաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ Մանկավարժական համալսարան էին եկել Երևանի թիվ 106 դպրոցի 7-8-րդ, թիվ 119-րդ դպրոցի 10-11-րդ, թիվ 182 դպրոցի 11-12-րդ, Թոփովենցի անվան թիվ 57-րդ դպրոցի 8-րդ դասարանների աշակերտներ, այդ դպրոցների ուսուցիչներ: Դասախոսների, համալսարանի պատմության ֆակուլտետի ուսանողների ուղեկցությամբ նրանք եկան ՀՊՄՀ գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահ:
Գիտական գրադարանի տնօրեն Տիգրան ՊետրոսՅանցը համառոտ ներկայացրեց համալսարանի և գրադարանի պատմությունը, խոսեց ներկա փուլում ձեռքբերումների, անելիքների մասին: Նա դպրոցականներին ներկայացրեց գրադարանի այն հնարավորությունները, որով գրադարանը նպաստում է ուսանողներին ուսումնառության ամբողջ ժամանակում հիմնարար գիտելիքներ ստանալու գործում: Դպրոցականներին ներկայացվեցին ինչպես դասական գրքային պաշարները, այնպես էլ գրադարանի էլեկտրոնային հնարավորությունները: 
Տիգրան ՊետրոսՅանցը խոսեց համալսարանի նշանավոր շրջանավարտների մասին և կոչ արեց դպրոցականներին հետևել նրանց օրինակին և դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել Մանկավարժական համալսարանում:

 

Просмотров: 566 | Добавил: Mankavarj | Рейтинг: 4.0/2
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Նոյեմբեր 2015  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2020 Хостинг от uCoz