ՀՅՈՒՐ ԷԻՆ ՄԵՐՁԱՎԱՆԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ
Խաչատուր
Աբովյանի անվան ՀՊՄՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետում ավանդույթ է
դարձել հանրապետության տարբեր մարզերի դպրոցների հետ ուղղակի աշխատանքը:
Հերթական անգամ ֆակուլտետը համալսարանում հյուրընկալել էր Արմավիրի
մարզի Էջմիածնի տարածաշրջանի Մերձավան գյուղի դպրոցի 7-11-րդ դասարանների
մի խումբ աշակերտների՝ Մայր Աթոռի միաբան, դպրոցի կրոնի պատմության
ուսուցիչ Գևորգ Սարկավագի ղեկավարությամբ: Աշակերտները եղան ֆակուլտետի
շենքում բացված պատմական գրականության ընթերցասրահում: Նրանց
ներկայացվեցին ֆակուլտետի պատմությունը, ֆակուլտետի առօրյան, ուսանողական
նվաճումները: Այնուհետև աշակերտները եղան հումանիտար գրականության
ընթերցասրահում: ՀՊՄՀ գիտական գրադարանի տնօրեն Տիգրան ՊետրոսՅանցն
աշակերտներին ներկայացրեց գրադարանի պատմությունը, խոսեց գրադարանի
առօրյայի մասին և կոչ արեց աշակերտներին շատ կարդալ, լավ սովորել և,
իհարկե, դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել Մանկավարժական
համալսարանում: Նա դպրոցի գրադարանին նվիրեց իր ՛՛1000 հայազգի գեներալներ,
ծովակալներ՛՛ գիրքը:
Աննա Մարտիրոսյան ՀՊՄՀ գիտական գրադարանի ավագ գրադարանավար
|