Կիրակի, 29.06.2025, 16:48
Ցանկ
Հարցումներ
Ինչ գրքեր եք նախընտրում
Всего ответов: 11373
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 7
Гостей: 7
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2015 » Հոկտեմբեր » 15 » ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
15:49
ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻ ՀԵՏ

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Սկզբնական կրթության ֆակուլտետի առաջին կուրսեցիների հետ հանդիպումից հետո, հումանիտար գրականության ընթերցասրահում հանդիպում կազմակերպվեց Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի առկա բաժնի առաջին կուրսեցիների հետ:

Գիտական գրադարանի տնօրեն Տիգրան ՊետրոսՅանցը համառոտ ներկայացրեց գրադարանի պատմությունը, խոսեց ներկա փուլում ձեռքբերումների, անելիքների մասին: Նա առաջին կուրսեցիներին ներկայացրեց գրադարանի այն հնարավորությունները, որով գրադարանը նպաստելու է ուսանողներին առաջիկա վեց տարիներին, ուսումնառության ամբողջ ժամանակում, հիմնարար գիտելիքներ ստանալու գործում: Ուսանողներին ներկայացվեցին ինչպես դասական գրքային պաշարներից օգտվելու ձևերը, այնպես էլ գրադարանի էլեկտրոնային հնարավորությունները: Անմիջապես էկրանի վրա ցուցադրվեց գրադարանի էլեկտրոնային շտեմարանը, այդտեղ իրենց ապագա մասնագիտությունների՝ կենսաբանություն, էկոլոգիա, քիմիա, աշխարհագրություն մասնագիտությունների մասին էլեկտրոնային գրքերն ու ուսումնական ձեռնարկները, դրանցից թե տեղում, թե հեռավար օգտվելու ձևերը:

Հանդիպումների այս շարքը թույլ է տալու, որ առավել կենսունակ դռնա գրադարան-ուսանող կապը: Հանդիպումներ կկազմակերպվեն նաև մյուս ֆակուլտետների առաջին կուրսեցիների հետ:

Просмотров: 980 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հոկտեմբեր 2015  »
Երկ Երք Չրք Հնգ Ուբ Շբ Կր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2025 Хостинг от uCoz