ՀՀ մշակույթի նախարարության պատվոգիր
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ
Մարտի 13-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում կայացավ ՀՊՄՀ ռեժիսուրայի ամբիոնի վարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արմեն Էլբակյանի «Զրույց հողմաղացի հետ» գրքի և ՀՊՄՀ պարարվեստի մանկվարժության ամբիոնի վարիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Կարեն Գևորգյանի «Պարարվեստը հայ մամուլի էջերում» երկհատոր ժողովածուի շնորհանդեսը, որին ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, մշակույթի ճանաչված գործիչներ, արվեստասերներ:
Հասմիկ Պողոսյանը բեղմնավոր և հագեցած մշակութային գործունեության համար ՀՀ մշակույթի նախարարության պատվոգիր հանձնեց Համալսարանի գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցին: |