| 
				
			 
 
 Սերվեն ԽաչատրյանՀՊՄՀ ուսանող
 
 
 Կարմիր երեկոն աչքերն է փակում
 Ու անխոս տրվում գիշերվա սևին:
 Ինչ-որ տեղ բարձին արցունք է կաթում,
 Մեկն էլ` ճախրում է երազի թևին:
 
 Ձայներն են լռում, դառնում նոտաներ`
 Պատկերված անցած օրվա կտավին,
 Միայն հատուկենտ լույսերն են թովում`
 Փայլատակելով մթնում տակավին:
 
 Սպասումից մաշված մի թաքուն կարոտ
 Պահմտոցի է խաղում լուսնի հետ:
 Ժամերն են սահում` մեղմ ու ալարկոտ,
 Հերթական օրվա հևքով առհավետ:
 
 Վերցված է Սերվեն Խաչատրյանի ՛՛ֆեյսբուքյան՛՛ էջից
 
 
 |