| 
				
			 
 
 Անուշ Բաբայան, ՀՊՄՀ գիտական գրադարանի բաժնի վարիչ
 ՍԵՐԸ ՉԻ ՄԵՌՆՈՒՄ
 
 Սերը չի մեռնում, ապրում է մեր մեջ,
 Մերթ-մերթ դառնում է դառնություն ու վեճ,
 Սերը չի մեռնում, ապրում է կրկին
 Ուրիշ մի կյանքով, ուրիշ տեսք առած,
 Դառնում երգի տող, երազանք ու հաց,
 Դառնում է արցունք, դառնում է ժպիտ,
 Չի՛ մեռնում սերը, ապրում է նա, կա՛,
 Ապրում է մեր մեջ մինչև ժամը գա...
 
 
 ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐ
 
 Ամեն բանաստեղծ լուռ ու մտախոհ
 Իր կյանքն է պատմում սպիտակ էջերին,
 Խորհելու պահին լինում են դեպքեր,
 Երբ ինքն է ձուլվում սպիտակ թերթերին:
 
 Ու քո հաղորդած ամեն մի տողում
 Կյանքի ընթացքն է ակամա գրվում,
 Եվ այդ նույն պահին ինքդ էլ չես զգում,
 Որ աչքերիցդ արցունք է թափվում:
 
 Արցունքը վաղուց քեզ տանջող ցավ է,
 Քո գաղտնիքները բացող բանալին,
 Գրածդ տողը կարդալուց հետո՝
 Մտաբերում ես գաղտնիքներդ հին:
 
 
 |