Հինգշաբթի, 21.11.2024, 18:18
Ցանկ
Հարցումներ
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 13100
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2013 » Հունվար » 17 » ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐԱԿԱՆ ՍՏՈՒԴԻԱ
15:05
ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐԱԿԱՆ ՍՏՈՒԴԻԱ


Անուշ Միքայելյան, ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետ, 4-րդ կուրս

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ

Բոլորիս համար չկա առավել բարձր և սրբազան պարտականություն, քան հայրենիքի պաշտպանությունը: Մենք բոլորս երդվյալ զինվորներ ենք այս սուրբ հողի: Եւ ես վստահ եմ, որ մենք կհաղթենք մեր համբերությամբ և անհողդողդ կամքով: Հիմա նստած եմ և կարդում եմ, բայց գրքի տողերը չեմ տեսնում, որովհետև աչքերիս առջև քո պատկերն է հայտնվում: Ճիշտ է, քեզ չեմ ճանաչում, բայց ես քեզ եմ տեսնում և ուղղում եմ խոսքս, որ այժմ գրում եմ. Ես սիրում եմ քեզ, զինվո'ր, և հավատում քո արիությանն ու տոկունությանը: Եւ քեզ հավատալով`վստահ եմ, որ դու ամուր կպահես մեր երկրի սահմանները, դու, որ երդում ես տալիս. ՛՛Երդվում եմ մինչև արյանս վերջին կաթիլը կռվել և մեռնել հայրենիքիս համար՛՛, պատվով կկատարես հայրենիքիդ ու հողիդ առջև պարտքդ: Մենք անծանոթ ենք, բայց ես քեզ իմ եղբայրն եմ համարում, ես քույրդ եմ հարազատ և հարազատի նման հավատում եմ, որ դու հայրենիքի ազնիվ, ճշմարիտ պաշտպանն ես:
Իմ զինվո'ր եղբայր, հավատում եմ, որ մեր սահմանները ամուր են, ամուր են, քանզի կաս դու: Տեսնում եմ քեզ և իմ մեջ էլ է առաջանում ցանկություն ծառայելու, կանգնելու սահմանին և պաշտպանելու հայրենիքս, չէ որ զինվոր դառնալը հայի համար առաքելություն է: Տեսնում եմ քեզ, զինվո'ր, երբ աչքերդ չես թարթում, հսկում ես շրջապատդ. ոչ մի քամի,ոչ մի փոթորիկ չի կարող ստիպել քեզ թարթել աչքերդ: Եւ ես գլուխս հանգիստ բարձին եմ դնում և չեմ վախենում, քանի որ վստահ եմ, որ մեր հայրենիքի պաշտշանության դժվարին գործը հուսալի ձեռքերում է:
Զինվո'ր, ես քո մեջ տեսնում եմ Երվանդունիներին, ում օրոք Հայաստանի պետականությունը ամուր հիմքերի վրա էր դրված, քո մեջ տեսնում եմ Արտաշեսին` մեծն Բարեպաշտին, Տիգրան Մեծին` ՛՛արքայից արքա՛՛-ին, Տրդատ Մեծին, ում օրոք մեր երկիրն ընդունեց քրիստոնեություն, Վռամշապուհին, ում օրոք ստեղծվեցին հայոց գրերը... Քո մեջ տեսնում եմ Վարդանին` Ավարայրի արծվին, Անդրանիկին, Գևորգ Չաուշին, Մոնթեին ու Վազգեն Սարգսյանին, որոնք նահատակվածների հերոսական ոգին Հայրենիքի ազատության համար ունեին իրենց սրտում... Ես քո մեջ տեսնում եմ ինձ, որ կուզեի քո տեղը լինել, և ի վերջո, քո մեջ տեսնում եմ քեզ, քանի որ դու հաղթանակների զինվորն ես:
Ես շնորհակալ եմ քեզ, եղբայր, սակայն առաջինը շնորհակալ եմ ծնողներիդ, որ քեզ ծնել են, սնել, մեծացրել, և որ դու կաս և այսպիսին ես:
Ես սիրում եմ քեզ, զինվո'ր, քանի որ քո մեջ Վարդանի ոգուց մի կայծ կա, չէ որ Վարդանանքը դու ես, ես եմ և մենք` մեզանից յուրաքանչյուրս, որ կմաքառենք հանուն հայրենիքի ազատության և անկախության՛՛:



Просмотров: 1480 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/97
Всего комментариев: 1
1 Lnmppp  
0
lipitor 40mg tablet <a href="https://lipiws.top/">lipitor for sale</a> lipitor 40mg us

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հունվար 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz