Չորեքշաբթի, 18.12.2024, 04:59
Ցանկ
Հարցումներ
Ինչ գրքեր եք նախընտրում
Всего ответов: 11372
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2013 » Հունվար » 13 » ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐԱԿԱՆ ՍՏՈՒԴԻԱ
23:21
ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐԱԿԱՆ ՍՏՈՒԴԻԱ

ՀՐԱՇՔ ԱՂՋԻԿ
ՀԱՍՄԻԿ ՉԱԽԱԼՅԱՆ.  Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ ուսանող
Հրաժեշտից առաջ
բացվեց լռության պատուհանը
արևը,օդը,հայքցքները լքեցին սրտին,
երջանիկ ակնթարթները մրսեցին
թարթիչների տակ,
կոտրված ժպիտը ծամածռվեց հայելու մեջ,
շրթներկի բույրը խառնվեց համբույին,
տաք էր,թաց էր ,վերջինն էր...
քայլերը կիսատ էին,
մի հուշ փշաքաղվեց ճամպրուկում,
բայց ոչինչ չասաց,
կապվածությունը ետ շրջվեց
փնտրեց կորածը,
միամիտ աչքերն էլ սպաեցին երկար
եվ շատ քիչ սպասեցրին,
քաղաքը շտապում էր,
վերևում ոչ ոք չկար,
ներքևում մենք էինք,
հրաժեշտից առաջ....


Խոնավ վերնաշապիկը կապել եմ վզիս,
և աչքերս թաքցրել ապակու ետևում,
սրբում եմ մոռացումը թեքված ժամացույցի,
ծամածռված փոշուն արհամարհելով,
գրքերը թափվում են վրաս,
գրքերի միջից `անցած օրերիս հետագիծն է
էջանշվում……
երբ աչքերս մանուկ էին ու մաքուր,
և տիկնիկների թագավորության թագուհին ես և
քույրս էինք,
երբ ամանորին սպասում էինք ամեն օր,
եղևնու ճյուղերին մեր չարաճճի խաղերը
փաթաթելու համար,
և' փաթաթվում էինք իրար……..
և' թռչկոտում վե'ր…վե'ր,
ուր հրեշտակների ծիծաղը զրնգում էր միշտ….
Ե'վ մաքրում եմ ահա,և' սրբում եմ ինձ
փոշոտ գրքերից,
ե'վ տարեմուտի գալիքը տխուր,
կախվում է դանդաղ երկու սլաքից…..
ե'վ սրտերը մեր լցվում են քուրիկ,
ամեն օրը մեր մի ամանորի հեքիաթ էլ չարժե,
ես որոշել եմ տարեմուտներին մեզ մանուկ հիշել….




Երբ կյանքի անիվը պտտվում է կամքիդ հակառակ
Հակառակվում ես անկախ քո կամքից,
Երբ սպասում ես սպասված պահին,
Այդ պահը միշտ սպասեցնում է քեզ,
Երբ ունեցածը պահելու ճիգերը զուր են դառնում
Միակ մխիթարությունը մխիթարող ժամանակն է:
Երբ մեկին առանձնացնում ես քո սրտում,
Ակամա մյուսները նույնանաում են քեզ համար,
Երբ բացվում են աչքերդ տխուր,թաց հետքերով
Փակվում են ուրախ,լոկ նրան տեսնելու տենչով:
Երբ քո նվիրումին նվիրում են անկեղծ կեղծիք,
Ընտրում ես կեղծավորությունը անկեղծ նվիրելը:


Չեմ ափսոսում ոչնչի համար,
Բայց ինչ- որ բան փոխվել է ասես,
Աղմուկի շփոթմունքից վշտահար
Մեկը հեծկլտում է այնպես:
Ձեռքերում աչքերը առած,
Շուրթերին աղոթքներ տրտում,
Սրտում սին հույսեր վառած,
Խենթ ամբոխի մեջ ում է նա փնտրում:



Անցնում էին անիվները` ցեխի մեջ խրվելով,
ու ես թաթախվում էի անձրևի բերանում,
արցունքների համը քաղցր էր,
երբ դեռ մանուկ էինք....
մանկությունս տեղավորվեց քո ճամպրուկում
քույր ի'մ...
դատարկ պատերից զրնգացող արձագանքը
ազդարարեց հրաժեշտը մեր ու գալուստը
հասունության......
մեր շունը,հիշում ե՞ս նրան,
չլքեց ինձ `ոտքերս լիզելով,
երկուսով սոված էինք դռան ետոևում,
կարոտի սովը ,երբեք չի հագենում,երբեք...
ես առաջին անգամ հասկացա,
որ մանկությունս հեռացավ ցեխոտ անիվների հետ...
ես կվազեմ կրկին,որ ընդհատեմ մեր հրաժեշտը
ու լինեմ մանուկ....
 
------
Ամիսներն անցնում են,
ամսաթիվը նույնն է:
Փողոցները զրկվում են
անցորդներից,
պատուհանին համբուրվում է
շուրթերիս գոլորշին,
տաքուկ անկյունս`վառարանն է,
իմ միակ ընկերը `ես եմ....
անշրջանակ լուսանկարդ նայում է ինձ,
իսկ ես նայել չեմ կարող....
ես թույլ եմ.....
չորացած մի տերև գտնում են աչքերս,
երբ կառչելու տեղ չկա,
օդից կախվելը երանություն է,
գիտես,դու իմ աշխարհը չես,
իմ մոլորակն ես.....
ափերիս մեջ փաթաթելով`իմ մոլորակը
պահում եմ անհայտ բոլորից
Տերևը անշնչացավ գետնին....
Ամիսներն անցնում են,
ամսաթիվը նույնն է,
դու չկաս նորից...
 
------
Փշալարերից լուսաբացը ուշանում է
կանգառում սպասողը մեկն է,
ով շարժվում է` իր քայլերը 
հետընթաց հաշվելով.....
առաստաղից գլորվող կաթիլը,
չի թրջում,
միանում է այն կաթիլներին,
որ գոյանում են աչքերիդ մեջ,
երբ քեզ սպանում ես դատարկությամբ,
ամեն ոտնաձայնի հետ սրտի տրոփյունը
մտրակում է թիկունքից,
ձեռնոցի արանքից մատները ազատություն 
են ուզում,ճեղքելն անհնար է,
տարվա չորս եղանակները տարիների մեջ են,
որ սողալու են երկար,
և երբ են գալու,ոչ ոք չգիտի....
Կողպեքից դուրս ազատությունն է քրքջում,
Տարօրինակ է փշալարերից այն կողմ,
Բանտարկվածը տառապում է.
Անտարբեր ամբոխը կուլ է տալիս կյանքը,
ամբոխի մեջ `մենք ենք,ազատության սահմանը գծողները....
 
------
Քո դիմանկարում ես եմ,
քմծիծաղ հայացքով և աչքերի գույնով,
որ երազել եմ ծնվել,
ձեռքերիդ մեջ ես հենել գլուխդ,
դու ես գլխավորը....
մի տեսակ անսովոր ես ,
ինձ նման,
քեզ հասկանալը`ստիպեց ինքս ինձ հասկանալ,
թարթիչներիդ վրա ես անշարժ եմ,
շուրթերիդ վրա`շրթներկով,
երբ զգում եմ,որ ինձ չեմ գտնի,
գրքի արանքից գողանում եմ քեզ
ու երեսիդ նետում համբույրները անհաշիվ
սպիտակի վրա դու գեղեցիկ ես,
իմն ես միայն.....
քո դիմանկարում ես եմ,
մատիտի հետագիծը մաշվել է սակայն,
տեղ-տեղ թողնելով `ինձ ու քեզ.....
 
------
Ես գեղեցիկ էի քո գավաթի մեջ,
երբ շուրթերդ համբուրում էին ինձ,
շամպայնի փրփուրներում աչքերս
անթարթ էին,ժպիտս` աննշան,
մամռակալած սիրտս հարվածում էր
քո սրտի կողքին,
բառերն անշնչանում էին բերանումդ
ամեն կումի հետ,
ինձ անզուսպ բռնել էիր
ու թողել քեզ գրկած ձեռքը,
դու անկուշտ էիր...
գավաթից քամում էիր շամպայնի կաթիլները,
ես վերջանում էի ....
հայացքդ չէր հեռանում,
թարթիչներիդ արանքում` ես շատ թրջվեցի,
ոչ ոք չտեսավ,չիմացավ,
միայն մատիդ փաթաթված օղակը
ինձ ու քեզ ճզմեց ավելի...
-------
 
Լամպի արանքի կայծը կրակ էր ,
երբ ցրտի մեջ բարուրված երազներս տաքացնւմ 
էին ինձ,
լուցկու հատիկներից իմ խրճիթը 
գրկած էր պահում մանկությունս....
ես երջանիկ էի....
Իմ պատերից ներս`միակ պատը իմ աշխարհն էր,
որ չընդունեց այս աշխարհի բնակիչներին...
Վառարանի վրա չորացող կարտոֆիլի բույրը
չթառամեց երբեք......
Մոխրացող փայտը աչքերիս մեջ մնաց անմոխիր,
Ոգևորված թչկոտելս ծեծվեց մթությանը...
Միշտ մեզանից անջատված իրերը,մնում են առանց մեզ,
իսկ մենք առանց դրանց,առանց ինքներս մեզ ենք...
Ինձանից պոկված ստվերը շրջում է խրճիթում,
Ես մրսում եմ.....
Մանկությունս դեռ դողում է ձեռքերիս մեջ:
-Մա~մ,գրկի'ր ինձ,-ես մանուկ եմ:
------
Անշունչ կաթիլ ճաքած արևի,
թույլ հպում փոշոտ ապակուն,
ուղեծիր անշփոթ,հին դեմքերի,
պայքարի պատրաստ անկում...
Մոխիրներ լուսեղեն աղերսից,
փրփուրներ ափերում կիսափակ,
եդեմի կեղծ քրքիջներ ներսից,
եվ հույսի զարկ վհատ կրծքի տակ...
Թշվառ հայացք,դրամներ զրնգուն,
կիսատ խաղեր,փշրանքներ հացի,
լողում էին մանկան աչքերում հասուն
խառնվում երազին մուրացիկ լացի...
 
------
Մի տեսակ օտար ու մի տեսակ խենթ,
կիսատ զանգեր՝ խուլ շշուկներով
հայացք անտարբեր,ժպիտ անհեթեթ՝
խամրած արևի կիզիչ հետքերով:
ՄԻ տեսակ գարուն ու թոշնած թերթեր՝
ցրված մայթերին տխուր բուրմունքով,
քամուց խճճված, ոլորված վարսեր՝
հուսահատ ճիչի սառը երկունքով:
Մի տեսակ գարուն՝ ձմռան փաթիլով,
անմեղ հանցանքներ կամրջի վրա
կիսատ զղջումներ շուրթերից խռով
տարավ իր հետ ընկնող մարմինը նրա....
 
-----
 
Հնամաշ ճամպրուկիս մեջ եմ դիզում
Հուշերն իմ անթափանց ու սրտամոտ,
Փախուստն է խղճիս թաքուն համոզում
Որ անհետանամ մի մութ առավոտ:

Հոգեվարքի տենդը բոցկլտում է շուրջս
Եսիցս քարշ տալիս մի մոլորված կես,
Զառանցանքում զոհաբերված անուրջս
Ձգտում է դեպի հավերժությանն անտես:

Վաղանցիկ կյանքում մի ճամփորդ եմ ես,
Որ հույսերիդ ծիածանին հավատ ընծայեց
Եվ օվկիանի փխրուն փրփուրների պես
Քեզ սիրառատ ալիքներում հեզ փայփայեց:

Գորշ ճամպրուկս լցված հույզերովս թանկ,
Թողնում եմ ճնապարհների խաչմերուկում,
Քեզ հետ ունեցած անջնջելի մի խենթ կյանք
Ավա~ղ ամփոփվեց իմ խղճուկ ճամպրուկում:
 
  -----------

 Սրբազան մոմերը վառելիս `վառեցի մեղքերս անմեղ
Թողեցի’ անմխիթար մոխիր դառնան ցնորքներս գունեղ: 
Ու հալվող մոմին հպվելիս` ինձ պատեց սարսռող ջերմություն
Սրտիցս դուրս թռավ մի թռչուն ,ինչպես ճչացող մենություն:
Ափիս մնացին փետուրներ` բոցավառ արյունով շաղախված,
Պոկվեցին հոգնած կոպիցս բոսոր մարգարիտները հանկարծ,
ՈՒ ընկան մեղմիկ, անկենդան, զույգ բզկտված փետուրի վրա
Անհետացող լույսի ներքո  ինձ մեղմ ժպտաց հայացքը նրա:



Ես կկանչեմ քեզ,սպասի'ր միայն,
Կկիսեմ կրկին գաղտնիքս խորին,
Կգրկեմ մեղմ,կպատմեմ անձայն
Ու ինձ կհանձնեմ սիրո օրորին:

Կգողանամ շողերը մայր արեգակի,
Հրաշուշան բոցը սրտիդ թողնելով`
Քեզ կտամ տենչը իմ վերջին զարկի
Ու էս էլ կապրեմ քո մեջ լինելով:

Ես կկանչեմ քեզ,աղոթքիս պահին
Աղաչանքս վհատ ստվերդ կնկարի,
Խաղաղություն կիջնի լուռ մոմերին
ՈՒ վերջաբանը նոր սկիզբ կարարի:



Ուշանում ես դու միշտ աչքերիս մեջ
եվ աչքերիս մեջ սպասված ես դու
անլույս կոպերում թաց ես ու մաքուր,
ձյունոտ քողի պես թրթռուն ,փափուկ,
չհագած երազ ,
ինչ-որ չունեցած ակնթարթ ես դու,
դուռը լուռ թակող,դռան ետևում
հետքերը սրբող հյուրն ես հուշերի
մոռացված զանգով սիրտս տրոփող
կիսատ լուսինն ես ճերմակ գիշերի ,
մեկ բառով ապրող, ապրեցնողն ես դու,
դու սիրում ես ինձ քեզնից ավելի
և աչքերիս մեջ ժպտում ես տխուր,
բերում աշունը կապույտ օրերի......

Կաթկթում է լույսը,
ես քո զարթուցիչն էի,
շուրթերդ սեղմվում են համբերության բաժակի մեջ,
բարձի փետուրները թռչում են ,
վեր, վեր,
ուր երբեք մենք չեղանք
աչքերիդ սևությունից հոսում են բառեր,
որ երբեք չթարգմանվեցին,
բացվում է երկինքը
հայացքների համար,
որ ճանաչում էին իրար,
բայց խոստացել են անծանոթ լինել,
եվ կրկնվում է այն պահը,
որ պահվելու է մինչև հավիտենություն
փոքրիկս, երանի մարեիր արևը,
որ ես չտեսնեի ինձ քո թաց ժպիտում
սահում է առավոտը
հրաժեշտի տոմսերը սպառվել են
իսկ աշխարհը ուրիշ է,
ուրիշ է արդեն փոքրիկս.....


Վարդագույն են ամպերը
փշրված հեռադիտակից.
տանիքից վեր ես մենակ չեմ,
մի կում լույս
ըմպում եմ երկնքից,
որ կարողանամ մարել այն մոնմերը,
որ դու երբեք չվառեցիր տարեդարձիդ...
ես քո քույրն եմ,
առանց քեզ՝ քո մեծ քույրը.

խոնավ են աչքերը լուսաբացի.
մայթերին լճակներ են,
ես կոտրվում եմ էլի,
բայց փշրված հեռադիտակից դու մոտ ես եղբա՜յրս...



Ճամփաբաժանին ես մենակ եմ,
պահարանից աղավնիներ թռան,
հայելիները գոլորշիացան հայացքների հետ,
քամու ճաքած շուրթերը
կապույտ պղպջակներ փչեցին,
ու մի աղջնակ, որ ես էի,
պղպջակների մեջ իր դեղին երկինքն էր գծում...
ես կանգնած եմ,
իսկ փողոցները քայլում են տխուր
սոված քաղաքի պաստառների տակ,
և աչքերս, որ փոխվել չեն կարող՝
թարթում են գարուն...
«երբեք չլքես քո քաղաքը,
կապույտ պղպջակներ չկան,
և անշունչ են աղավնիները
ճամփաբաժնից հետո»........



Հույսի միջանցքում ես լաց կլինեմ
և ոչ ոք չի իմանա ինձ,
ոչինչ չի լինի իմը,
բռունցքիս մեջ արևը կդողա ,
սիրտս կկծկվի պատի տակ,
եվ ամպերի փոշին
կսառի թարթիչներիս,
ես կլինեմ օտար,ես կլինեմ ուրիշ
այս աշխարհի վրա,
այս աշխարը ուրիշ,այս աշխարհը օտար
շնչիս հետ կհևա,
կբուրի տխուր հետոն
կլինեմ քեզ մտերիմ,կլինեմ միշտ քեզ ընկեր,
որ հույսի միջանցքում
դու երբեք լաց չլինես.....


Բանաստեղծությունները ՛՛ֆեյսբուքյան՛՛ ՀՐԱՇՔ ԱՂՋԻԿ՛՛ էջից և http://www.armgrak.info/node/622 կայքից


Просмотров: 1408 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/104
Всего комментариев: 2
2 Spkjkk  
0
purchase lipitor without prescription <a href="https://lipiws.top/">buy generic atorvastatin 80mg</a> lipitor 20mg oral

1 Vyrdqi  
0
order atorvastatin pills <a href="https://lipiws.top/">order generic atorvastatin 40mg</a> atorvastatin 10mg cost

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հունվար 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz