Ուրբաթ, 19.04.2024, 11:59
Ցանկ
Հարցումներ
Որ ԲՈՒՀի ուսանող եք(եղել)
Всего ответов: 16523
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2015 » Հունիս » 8 » ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
10:27
ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

97-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Հիշողության լուսանկար

2015 թ-ի հունիսի 6-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց 97-րդ հանդիպումը:

Թեև որոշ դադարից հետո «Չորեքշաբթի» գրական ակումբը դեռևս անցած շաբաթ էր հանդիպում կազմակերպել, բայց իրական, աշխատանքային ու հագեցած հանդիպումը կայացավ հունիսի 6-ին:

Տիգրան ՊետրոսՅանցը խոսեց բաց թողնված ժամանակում տեղի ունեցած հանդիպումների, միջոցառումների մասին: Նա ներկայացրեց վերջերս հրատարակված «Անցյալը չի լռում...» գրական ժողովածուն և շնորհավորեց Մարգարիտ Հովսեփյանին, Իշխան, Մարինե Բադալյաններին, որոնց ստեղծագործություններն ընդգրկվել են ժողովածուի մեջ: Մարգարիտ Հովսեփյանը կրկնակի շնորհավորանք ստացավ իր հրատարակած վիպակի համար:

Տիգրան ՊետրոսՅանցը շնորհավորեց Աշխեն Մելքումյանին մագիստրատուրան ավարտելու, Էվելինա Միրզոյանին՝ բակալավրիատն ավարտելու, Նանա Մկրտչյանին՝ 12-րդ դասարանն ավարտելու առթիվ և նրանց նվերներ հանձնեց:

Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց ակումբի նորեկ, ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի ուսանող Արմինե Կարապետյանին:

Տիգրան Պետրոսյանցը խոսեց «Հայաստան, Հայրենիք, Երիտասարդություն, Պատասխանատվություն» թեմայով և պատասխանեց բազմաթիվ հարցերի:

Այնուհետև Հայաստանի ագրարային համալսարանի 3-րդ կուրսի ուսանող Մհեր Խեչոյանը, Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետի ուսանող Ալ-Վարդը /Ալվարդ Հարությունյան/, ՀՊՄՀ ուսանողներ Վարդ Կարապետյանը, Լիան Մանուկյանը, Անուշավան Հովսեփյանը, Միշա Թադևոսյանը, շրջանավարտ-մագիստրոս Աշխեն Մելքումյանը, ավագ դպրոցի շրջանավարտ Նանա Մկրտչյանը խոսեցին անցած երկու ամսում կատարած աշխատանքների, ստեղծագործական ձեռքբերումների մասին:

Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները կարդացին Արմինե Կարապետյանը, Անուշավան Հովսեփյանը, Մհեր Խեչոյանը, Ալ-Վարդը, Հրաչյա Հարությունյանը, Իշխան Բադալյանը: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:

Հանդիպման «Մշակութային լուսանցք» բաժնում Վարդ Կարապետյանը ներկայացրեց մեկ երգ:

Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:

Просмотров: 958 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 2
2 Qmrkur  
0
oral atorvastatin 10mg <a href="https://lipiws.top/">atorvastatin where to buy</a> lipitor 20mg uk

1 Yjhtow  
0
buy lipitor 80mg online cheap <a href="https://lipiws.top/">lipitor 80mg ca</a> buy lipitor 80mg generic

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հունիս 2015  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz