Ուրբաթ, 26.04.2024, 22:56
Ցանկ
Հարցումներ
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 13100
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2016 » Նոյեմբեր » 22 » ԳԻՐՔ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ
10:43
ԳԻՐՔ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Շնորհանդես
«... ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԳԻՐՔ»

Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում կայացավ պրոֆեսոր Հրանտ Պատրիկյանի «Արյան կանչով» գրքի շնորհանդեսը: Գրքում ներկայացված է 1989-1994 թվականների Արցախյան ազատագրական պատերազմին մասնակցած բուհի շրջանավարտների, դասախոսների, աշխատակիցների և ուսանողների պատմությունը:
Մինչ շնորհանդեսը ազատամարտի մասնակիցների, նրանց հարազատների, ռազմական գործիչների, հյուրերի, ուսանողների պատվիրակությունը ծաղկեպսակ դրեց Մանկավարժական համլսարանի տարածքում գտնվող խաչքարի մոտ: 
Շնորհանդեսը սկսվեց Հայր Թորգոմ վարդապետ Տոնիկյանի տերունական աղոթքով և շարունակվեց «Գոռ Մեծոյան» երաժշտական դասարանի աշակերտներ Մարատի, Վահեի, Սուրենի կատարմամբ հնչած «Ախպերս ու ես» հայրենասիրական երգով:
Գրքի մասնագիտական խմբագիր, համալսարանի գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը նշեց, որ ազգային ազատագրական պայքարի մեջ մեծ էր նաև մանկավարժականցիների դերը. «Նրանք բոլորի հետ միասին տարբեր ճակատներում կռեցին այն հաղթանակը, որն այսօր վայելում ենք իբրև հաղթանակի արդյունք: Մանկավարժականցիների ներդրումն այնպիսին էր, որ մի օր պետք է մտածեինք նրանց մասին հիշողությունները վերադարձնելու մասին, քանի որ երբ կա հիշողություն, կլինի հայրենասիրությունը: Եվ այդ իր «Արյան կանչով» գրքով արեց պրոֆեսոր Հրանտ Պատրիկյանը: Աշխատանքն սկսվել է դեռևս 2006-2007 թվականներին և մինչ գրքի հրատարակվելը, հոդվածների տեսքով գրեթե ամբողջովին տպագրվել է «Մանկավարժական համալսարան» պաշտոնաթերթում»:
Անուն առ անուն ընթերցվեց գրքի 49 հերոսների անունները և հարազատները, իրենք՝ հերոսները, հեղինակի մակագրությամբ գիրք ստացան:
Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը նշեց, որ «Արյան կանչով» գրքում արժևորվել է հայրենիքն ու նրա համար մարտնչած հայը, գիրքը գրված է հայրենասիրական պաթոսով: Նա ասաց. «Սեփական հողը չզիջել թշնամուն, միասնաբար ձեռք բերել հաղթանակ, պահել սերունդների արժանապատվությունն ու հպարտանալ ազգի արժանապատվությամբ: Այս է գրքի հրամայականը»: Նա շնորհանդեսին մասնակցող ուսանողներին ու աշակերտներին հորդորեց «Արյան կանչ»-ով գրքի հերոսների օրինակով սիրել Հայաստան հայրենիքը: 
Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի այրին՝ Ռուզաննա Գորգիսյանը շնորհավորեց գրքի հրատարակությունը և ասաց.«Արցախյան պատերազմը հայ ժողովրդի մեծ երազնաքի մի մասն էր: Գիրքն առիթ հանդիսացավ, որ «մեռնենք և ապրենք» ամեն մի զինվորի հետ և արթնացնենք աշխարհի ննջող խիղճը: Այդ կռվում հաղթեցինք ու միշտ կհաղթենք մեր արյան կանչով»:
Գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանի խոսքը երիտասարդներին ուղղված հայրենասիրական դաս էր: «Պատերազմում հաղթում են ոչ թե զենքով, այլ գիտելիքով: Կրթվեք, իմացեք հայրենիքի պատմությունն ու եղեք միասնական»,- նշեց Մուրազ Սարգսյանն ու վստահեցրեց, որ «գրքի հերոսներից յուրաքանչյուրը հերոս է ոչ միայն ծնողների, զավակների, այլև հայրենիքի, նրա յուրաքանչյուր քաղաքացու համար»:
Համալսարանի ուսխորհրդի անունից գրքի հրատարակությունը ողջունեց 1-ին կուրսի մագիստրոս Լիաննա Մանուկյանը
Համալսարանի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Նանե Պետրոսյանցը նշեց. «Հրանտ Պատրիկյանի «Արյան կանչով»գրքը սովորական ու հերթական գիրք չէ, այլ ավելի շատ հայրենասիրության դասագիրք: Այս գրքի հերոսները Մանկավարժականցի են և նրանցից յուրաքանչյուրը հայրենիքի համար օրհասական օրերին ընտրություն է կատարել՝ լինել հայրենիքի պաշտպան ու զինվոր: Գրքի քառասունինը հերոսներից յուրաքանչյուրի կենսագրությունը արդեն նոր գրքի թեմա է: Քառասունինից 17-ը իրենց կյանքը նվիրել են իմ, Հայաստանի այլ երեխաների անպակաս ժպիտի հարատևմանը: Հավերժ փառք նրանց և հազարավոր այլ հերոսների, որ իրենց կյանքով ապահովեցին հայոց պետականության հաղթանակը, կերտեցին Հայաստանի այսօրը: Ես սովորում եմ Մանկավարժական համալսարանի ավագ դպրոցում: Հպարտանում եմ, որ 1994 թվականին հիմնադրված դպրոցի նախորդ տարիների շուրջ 1000 տղաներ ծառայել են Հայոց բանակում: Այս տարվա ապրիլին՝ Արցախյան երկրորդ պատերազմի օրերին, դպրոցի հարյուրից ավելի շրջանավարտ տղաներ Արցախյան առաջնագծում էին, իսկ նրանցից մեկը՝ Դավիթ Խաչատրյանը, որ դպրոցից հետո ավարտել է Մանկավարժականը, այդ օրերին առաջնագծում ցուցաբերած կազմակերպվածության, զինվորներին իր հետևից տանելու կարողության համար բանակի հրամանատարությունից ստացավ զինվորական լեյտենանտի կոչում և հրավեր ծառայելու հայոց բանակում: Կարծում եմ, որ առաջիկայում կհրատարակվի «Արյան կանչով» գրքի շարունակությունը, որ կպատմի իմ սերնդի Մանկավարժականցիների հերոսության մասին, որը նրանք ժառանգել են ավագ սերնդի Մանկավարժականցիներից»:
Գրքի հրատարակությունը արժևորեցին և հեղինակին շնորհակալական խոսք ասացին նաև գրքի պատասխանատու խմբագիր, պրոֆեսոր Լավրենտի Միրզոյանը, գեներալ-մայոր, գրող Սամվել Սաֆարյանը, օդաչու Միշա Անդրեասյանը, դոցենտ Սուսաննա Սիսյանը /գրքի հերոսներից պրոֆեսոր Բենիկ Սիսյանի դուստրը/:
Գրքի հեղինակ Հրանտ Պատրիկյանն իր խոսքում նշեց, որ «... հայը բոլոր ժամանակներում խաչ ու գիր է պաշտել, ոչ թե սուր, այդպես է բաղադրվել հայի արյունը, որն առատորեն հեղվել է բոլոր ժամանակների պատմության զոհասեղաններին, բայց բավական էր, որ օրհասական պահին հայը միասնանա ու սուր վերցնի և իրականացավ հայի բաղձալի իղձը՝ հայը հաղթեց և Արցախն ազատագրվեց»: Նա ասաց, որ աբովյանականներն իրենց հերոսությամբ մոտեցրին հաղթանակը. նրանք կերտեցին պատմություն, որ սերունդները թերթեն էջ առ էջ և քաղեն հայրենասիրության, մարդասիրության, արժանապատվության դասեր:
Շնորհանդեսի մասնակիցների համար «Մեր լեռները», «Հայոց բանակ» երգերը կատարեց համալսարանի շրջանավարտ Գոռ Մեծոյանը, համալսարանի 1-ին կուրսի ուսանող  կատարեց «Զինվոր» երգը:
«Արյան կանչով» գիրքը լույս է տեսել Մանկավարժական համալսարանի հովանավորությամբ:

Просмотров: 1181 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 3
3 Fwjpea  
0
order lipitor 80mg <a href="https://lipiws.top/">lipitor 40mg us</a> lipitor 10mg canada

2 Sfxysn  
0
lipitor 20mg drug <a href="https://lipiws.top/">purchase lipitor generic</a> atorvastatin 10mg brand

1 nicediala  
0
<a href=https://acialis.sbs>cialis 10mg</a> I also have a lot more energy than before

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Նոյեմբեր 2016  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz