Երեքշաբթի, 13.04.2021, 04:16
Ցանկ
Հարցումներ
Քանի տարեկան եք
Всего ответов: 12743
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2011 » Հունիս » 23 » ԳԵՐԱԶԱՑԻԿ ՄԱԳԻՍՏՐՈՍՆԵՐՆ ՍՏԱՑԱՆ ԴԻՊԼՈՄՆԵՐ
10:37
ԳԵՐԱԶԱՑԻԿ ՄԱԳԻՍՏՐՈՍՆԵՐՆ ՍՏԱՑԱՆ ԴԻՊԼՈՄՆԵՐ

Գիտելիքները կիրառելու ժամանակն է

Շրջանավարտների կարիերան՝ կառավարության ուշադրության կենտրոնում

«Դպրոցի ճամփան երկար է, դժվար»։ Դա այդպես էր միայն նախնական շրջանում, երբ առաջին անգամ ոտք դրեցին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի շեմից ներս։ Սակայն բակալավրիատն ավարտելով եւ մագիստրատուրայի դուռը թակելով, շրջանավարտները հասկացան, որ դպրոցի, նաեւ մյուս աշխատատեղերի ճանապարհները կիսով չափ «կրճատվել» են, թեկուզեւ իրենց պատկերացումներում։
Երեկ էլ դիպլոմների շնորհիվ նրանց ապագան ավելի տեսանելի դարձավ։ Նախորդ օրն ավարտական դիպլոմներ ստացան հունիսի 14—ին եւ 15—ին մագիստրոսական թեզեր պաշտպանած բուհի 97 շրջանավարտներ։ Նրանցից 13—ն արժանացան մագիստրոսների գերազանցության դիպլոմների, որոնք հասցեատերերին ՀՀ վարչապետ, ՀՊՄՀ խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանն անձամբ հանձնեց։ Միջոցառման մեկնարկը տրվեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ, համալսարանի խորհրդի անդամ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ։ Ապա, դիպլոմները հանձնելով, վարչապետը դիմեց շրջանավարտներին.
«Առաջին հերթին ուզում եմ սրտանց շնորհավորել ձեզ այս հիասքանչ առիթի կապակցությամբ։ Ձեր կյանքում բացվում է մի նոր էջ։ Մի նոր, գուցե, ավելի պատասխանատու էջ, քանի որ այսուհետեւ համալսարանում գիտելիքներ ստանալով, դուք այդ գիտելիքները պետք է կիրառեք կյանքում։ Այդ պատասխանատվությունը մի կողմից երիտասարդ սերնդի նկատմամբ, մեր ազգի ապագայի նկատմամբ է, մյուս կողմից, բնականաբար, ձեր վարքով, ձեր գիտելիքներով դուք պետք է բարձր պահեք մանկավարժական համալսարանի հեղինակությունը։ Գաղտնիք չէ, որ համալսարանների միջեւ կա մրցակցություն։ Մրցակցության չափանիշներից մեկն այն է, թե շրջանավարտները հասարակական կյանքում ինչ տեղ են զբաղեցնում, եւ ինչպիսին է նրանց դերակատարությունը։ Նրանք արդյո՞ք հեղինակություն ունեն, արդյո՞ք վայելում են հասարակության վստահությունը։ Եվ այդ պարագայում մեր հույսերը մենք կապում ենք շրջանավարտների հետ եւ առաջին հերթին այն շրջանավարտների, ովքեր գերազանցությամբ են ավարտում համալսարանը»։
Նա ողջունելի եւ խրախուսելի համարեց ուսման տարիներին ուսման նկատմամբ դրսեւորած վերաբերմունքն ու բուհը գերազանցության դիպլոմով ավարտելու հանգամանքը. «Մենք մշտապես ուշադրության կենտրոնում ենք պահելու բուհի շրջանավարտների կարիերան»։
Եվ քանի որ դպրոցներում իրականացվող բարեփոխումների արդյունքները, ինչպես վարչապետը նշեց, էապես պայմանավորված են լինելու նաեւ նրանց աշխատանքով, ուստի կառավարությունն ու համապատասխան մարմինները հետեւելու են շրջանավարտների արձանագրած առաջընթացին, դպրոցներում նրանց դրսեւորման գործընթացին։
Գերազանցության դիպլոմավորների խմբում կային նաեւ արդեն իսկ մանկավարժի փորձ ունեցողներ։ Աննա Գյուրջյանը շուրջ երկու տարի է դպրոցում որպես դասվար է աշխատում։ Ընտրելով մոր մասնագիտությունը՝ նա փորձում է շարունակել նրա գործը։ Եկող տարի նա պատրաստվում է ասպիրանտուրա դիմել։ Իսկ Նա Ժիաոնը հայկական մշակույթն ու սովորույթները, այստեղ ստացած գիտելիքներն իր հետ կտանի հայրենիք՝ Չինաստան։
Հիշեցնենք, որ հունիսի 7—ին դիպլոմներ ստացել են համալսարանի այս տարվա 2300 շրջանավարտներ։ Իսկ 10 առաջադեմ շրջանավարտների դիպլոմները հանձնեց Ամենայն հայոց կաթողիկոս Ն. Ս. Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը։
«Մանկավարժականի շրջանավարտները, այն էլ լավ շրջանավարտները միշտ ունենում են աշխատանք, քանզի կա դպրոցը, ու կան կրթական համակարգի պահանջներ։ Ամենայն անկեղծությամբ խոստովանում եմ, որ այն նյութատեխնիկական հնարավորությունները, որոնք այսօր ունի մանկավարժական համալսարանը, հեռու են պահանջվելիք նորմերից։ Խոսքը ժամանակակից կոմունիկացիաների եւ ժամանակակից տեխնոլոգիաների մասին է։ Մեկ տարուց հետո համալսարանում կլինեն նկատելի փոփոխություններ, իսկ երկու—երկուսուկես տարի անց՝ զգալի փոփոխություններ»,—լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը։
Տոնական արարողությանը հաջորդեց համալսարանի խորհրդի աշխատանքային խորհրդակցությունը։
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ

23-06-2011

,,Հայաստանի Հանրապետություն,, օրաթերթ


Просмотров: 1039 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/169
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2021 Хостинг от uCoz