Խոնարհում ազգային հերոսների հիշատակին
12.11.2012
Բանասիրական
ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողները Երևանի գրողների միության նախագահ, ռուս գրականության ամբիոնի դասախոս Աբգար Ափինյանի նախաձեռնությամբ
այցելեցին 1911 թվականից Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցու բակում գտնվող
Խենթի` Սամսոն Տեր-Պողոսյանի գերեզմանին` մատուցելու իրենց հարգանքի
տուրքը:
Ուսանողներին ուղեկցում
էին նաև ֆակուլտետի դեկան Յուրի Դավթյանը, Ա. Աբրահամյանի անվան հայոց
լեզվի և գրականության մեթոդիկայի կաբինետի վարիչ Հասմիկ Սահակյանը և գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը:
Վերջինս մեծ ոգևորությամբ ուսանողներին մանրամասն պատմեց Խենթի և նրա կողքին հանգչող Մախլուտոյի մասին:
Տիգրան Պետրոսյանցը խոսեց նաև Եզր կաթողիկոսի մասին, բացատրեց միադավանության և երկդավանության իմաստները:
Աբգար
Ափինյանը ցավով նկատեց, որ Հայաստանն այսօր միայն հայրենասեր մարդու
կարիք ունի.իրավաբան, տնտեսագետ և այլ մասնագետներ ունենք, բայց ոչ
հայրենասեր:
Վերջինս դիմելով
ուսանողներին ասաց.«Շատ եմ կարևորում ապագա գրականագետների և բանասերների
այստեղ գտնվելը: Երդվեք, լուռ երդվեք, առանց բարձրագոչ խոսքերի, մեր սրտի
ամենամաքուր անկյուններում երդվեք աղոթելով, որ ողջ կյանքում հավատարիմ
կմնաք այն ուխտին, որի համար ապրեցին և գերեզման իջան այս սուրբ մարդիկ: Ես
ցանկանում եմ, որ գալիք նոր սերունդը լինի առյուծասիրտ հայրենապաշտների
սերունդ»:
Ուսանողները լսեցին նաև կյանքի դժվարությունների և վատ երևույթների առջև չծնկելու մասին սարկավագ Վահեի առակներն ու առածները:
Վերադարձին ուսանողները ստացան Սուրբ Գայանե եկեղեցու քահանայի օրհնությունը`շարժվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարան:
http://armspu.am/news/n/1356/ln/am