Ուրբաթ, 29.03.2024, 08:42
Ցանկ
Հարցումներ
Օգտվում եք մեր գրադարանից
Всего ответов: 11468
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2011 » Փետրվար » 3 » ԵՐԿՈՒ ԼՈՒՐ spyurk-center.am ԿԱՅՔԻՑ
09:25
ԵՐԿՈՒ ԼՈՒՐ spyurk-center.am ԿԱՅՔԻՑ

ՀԱՄԱՑԱՆՑԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆՈՒՄ

26 Հունվար 2011

  Յունուարի 26-ին Խ. Աբովեանի ան. Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի ռեկտոր, Պրօֆ. Ռուբէն Միրզախանեանը ընդունեց Հայկական Համացանցային Համալսարանի (Վիրտուալ Քոլէջ. www.avc-agbu.org) Նախագահ Երուանդ Զօրեանին եւ ՀԲԸՄ հայաստանեան գրասենեակի տնօրէն Աշոտ Ղազարեանին: Քննարկմանը մասնակցեցին Մանկավարժական Համալսարանի «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի տնօրէն, Պրօֆ. Սուրէն Դանիէլեանը, Միջազգային համագործակցութեան եւ ստանդարտացման վարչութեան պետ Պրօֆ. Նաիրա Յակոբեանը, Գիտութեան վարչութեան պետ Կամօ Վարդանեանը:
  Հանդիպմանը շօշափուեցին երկու համալսարանների համագործակցութեան հիմնահարցեր, այդ թւում` արեւմտահայ ուսուցիչների վերապատրաստութեան եւ պատրաստութեան, արեւմտահայ կրթութեան արդիւնաւէտւթեան եղանակները: Որոշուեց, որ առաջիկայում շահագրգռութիւն ներկայացնող հարցերի շուրջ քննարկումները գործնական գետնի վրայ կը նախապատրաստեն յուշագիր ու պայմանագիր կնքելու հնարաւորութիւն:


ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՆՈՐ ԿԱՅՔԷՋ

26 Հունվար 2011

  Յունուարի 26-ին Հայաստանի Ամերիկեան Համալսարանում տեղի ունեցաւ համալսարանի թուային գրադարանի www.digilib.am կայքի շնորհանդէսը:  Բացման խօսքում Համալսարանի Նախագահ դոկտոր Յարութիւն Արմէնեանը ընդգծեց, որ թուանշային գրադարանը հնարաւորութիւն կը տայ համահայկական հաստատութիւններին եւ առ հասարակ հայ ուսանողութեանը ողջ Սփիւռքում եւ Հայաստանում Մեսրոպեան ուղղագրութեան ճանապարհով լայնօրէն օգտուելու հայ դասական գրականութեան եւ արեւմտահայ մշակոյթի արժէքներից:
  Հանդիսութիւնը վարող ելեկտրոնային բովանդակութեան հայկական միաւորման նախագահ Գարեգին Չուգասզեանը կարեւորեց նորագոյն տեխնոլոգիաների զարգացման համաբնագրում նման տեղեկատուութեան անհրաժեշտութիւնը, իսկ գրադարանի կայքէջի գիտական ղեկավար Մերուժան Կարապետեանը ներկայացրեց թուային գրադարանի ենթակառուցուածքները եւ օգտագործման եղանակները: Նա մասնաւորապէս ընդգծեց, որ անցած տասներկու տարիներին իրենք աւարտել են հայ դասական գրականութեան ողջ բնագրերի թուայնացումը` գիտական տարընթերցումներով, իսկ այժմ թուայնացւում է արեւմտահայ դասական եւ սփիւռքահայ գրականութիւնը: Առաջնայնութիւնը տրուած է գրականութեան այս հատուածին, քանի որ նրա ճանաչումը վտանգուած է Սփիւռքում եւ առաւելապէս Հայաստանում, ուր անտարբերութեան է մատնուած նաեւ մեսրոպեան ուղղագրութիւնը:
  Շնորհաւորական խօսքով կայքէջը ողջունեցին ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարեանը, ԵՊՀ հայոց պատմութեան ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Բաբկէն Յարութիւնեանը, Ազգային Ժողովի պատգամաւոր, Ամերիկեան Համալսարանի շրջանաւարտ Լիլիթ Գալստեանը եւ ուրիշներ:
  «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնը ողջունում է կայքէջի նորամուտը` իբրեւ համահայկական գիտակրթական կառոյց:

Ըստ spyurk-center.am կայքի


Просмотров: 1555 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/231
Всего комментариев: 3
3 Afdfrh  
0
atorvastatin 20mg generic <a href="https://lipiws.top/">buy lipitor 10mg online</a> order lipitor for sale

2 Mjkaon  
0
oral lipitor 40mg <a href="https://lipiws.top/">order atorvastatin 20mg online</a> lipitor us

1 Vdijfi  
0
lipitor generic <a href="https://lipiws.top/">atorvastatin 40mg for sale</a> lipitor pills

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Փետրվար 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz