Ուրբաթ, 19.04.2024, 08:33
Ցանկ
Հարցումներ
Որ ԲՈՒՀի ուսանող եք(եղել)
Всего ответов: 16523
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2011 » Սեպտեմբեր » 23 » ԵՐԿՈՒ ԼՈՒՐ ,,ԱԶԳ,, ՕՐԱԹԵՐԹԻՑ
15:37
ԵՐԿՈՒ ԼՈՒՐ ,,ԱԶԳ,, ՕՐԱԹԵՐԹԻՑ

ԿԱՅԱՑԱՎ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ «ՆՌԵՆԻ» ՓԱՌԱՏՈՆԸ

Հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ «Նռենի» երգի միջբուհական ամենամյա փառատոնը: Թվով հինգերորդ մրցույթ-փառատոնն այս անգամ նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին: Փառատոնին մասնակցում էին Երեւանի մի շարք պետական եւ ոչ պետական բուհերի ուսանողներ:

Նման փառատոնը հնարավորություն է տալիս տարբեր բուհերի միջեւ ստեղծել ավելի սերտ կապեր, ձեռք բերել շփման եզրեր, մասնակիցներին ընձեռում է փորձի փոխանակման հնարավորություն, եւ նպաստում ազգային երգը պահպանելուն` զերծ պահելով այն օտարածին տարրերից:

Փառատոնի մասնակիցները ներկայացրեցին ազգային, ժողովրդական, գուսանական, հայրենասիրական ժանրի երգեր: Որից հետո նախօրոք ընտրված ժյուրին որոշեց փառատոնի մրցանակակիրներին:

Ժյուրիի կազմում էին ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը, դուդուկահար Ջիվան Գասպարյանը, «3-րդ ալիք» հեռուստաալիքի տնօրեն, պրոդյուսեր, լրագրող Էլմիրա Արսենյանը, Լոս-Անջելեսի Մաշտոցի անվան համալսարանի պրոֆեսոր, ժողովրդական երգչուհի Մարգարիտ Շահինյանը, ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանը (Արսո) եւ ժյուրիի նախագահ` կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Երզնկյանը:

Սահմանված էին գնահատման հետեւյալ չափանիշները` լավագույն ձայն, լավագույն կատարում, որը կարող է լինել նաեւ նվագակցումը, եւ բեմարվեստ:

Ժյուրիի երկար քննարկումից հետո առաջին տեղը զբաղեցրեց Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի ուսանող Սյուզաննա Մելքոնյանը: Երկրորդ տեղը տրվեց ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սան Դավիթ Խաչատրյանին, իսկ երրորդը` Մանկավարժական համալսարանի ուսանող Մհեր Գալստյանին:

Ժյուրիի հատուկ մրցանակին արժանացան եւս երկու մասնակից. Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող Էդգար Ավետիսյանը եւ Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողուհի Հասմիկ Առաքելյանը: Պատվավոր հորիզոնականները զբաղեցրած մասնակիցները ստացան փառատոնի խորհրդանիշ համարվող նուռը եւ պատվոգրեր, իսկ մյուսները` շնորհակալագրեր:



ՇՆՈՐՀԵՑԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ

ՊԱՏՎԱՎՈՐ ԴՈԿՏՈՐԻ ԿՈՉՈՒՄ

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում անցկացվեց գիտական խորհրդի նիստ, որտեղ որոշվեց ՀՀ ԳԱԱ հումանիտար եւ հասարակական գիտությունների բաժնի արտասահմանյան անդամ Երվանդ Ազատյանին եւ Միչիգանի համալսարանի հայագիտական ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Բարդակչյանին շնորհել Մանկավարժական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում:

Երվանդ Ազատյանի եւ Գեւորգ Բարդակչյանի գործունեությունն առավել մանրակրկիտ ներկայացրեցին «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանն ու ՀՊՄՀ «Սփյուռք» ուսումնագիտական կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյանը:

Այնուհետեւ ելույթ ունեցան Երվանդ Ազատյանն ու Գեւորգ Բարդակչյանը: Նրանք շնորհակալություն հայտնեցին իրենց շնորհված պատվավոր դոկտորի կոչման համար, եւ ընդգծեցին, որ շնորհը որքան հաճելի էր, նույնքան էլ պարտավորեցնող:


«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #168, 23-09-2011






http://www.a1plus.am/am/social/2011/09/22/epmh

Մանկավարժությունը դոկտորներ ունեցավ

18:15 | Սեպտեմբեր 22, 2011 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի գիտական խորհրդի նիստը որոշել է ՀՀ ԳԱԱ հումանիտար և հասարակական գիտությունների բաժնի արտասահմանյան անդամ Երվանդ Ազատյանին և Միչիգանի համալսարանի հայագիտական ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Բարդակչյանին շնորհել Մանկավարժական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում:

Երվանդ Ազատյանն ու Գևորգ Բարդակչյանը շնորհակալություն են հայտնել իրենց շնորհված պատվավոր դոկտորի կոչման համար, եւ ընդգծել, որ շնորհը որքան հաճելի է, նույնքան էլ պարտավորեցնող:



http://www.report.am/debate-club/society/azatyan-bardakcyan-doctorner.html
Մանկավարժական համալսարանի
պատվավոր դոկտորները
16:45 22/09/2011

Մանկավարժական համալսարանի պատվավոր դոկտորները
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում անցկացվեց գիտական խորհրդի նիստ, որտեղ որոշվեց ՀՀ ԳԱԱ հումանիտար և հասարակական գիտությունների բաժնի արտասահմանյան անդամ Երվանդ Ազատյանին (լուսանկարում) և Միչիգանի համալսարանի հայագիտական ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Բարդակչյանին շնորհել  Մանկավարժական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում: 

 

Երվանդ Ազատյանի և Գևորգ Բարդակչյանի գործունեությունն առավել մանրակրկիտ ներկայացրեցին "Ազգ" օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանն ու ՀՊՄՀ  "Սփյուռք" ուսումնագիտական կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյանը:

Այնուհետև ելույթ ունեցան Երվանդ Ազատյանն ու Գևորգ Բարդակչյանը: Նրանք շնորհակալություն հայտնեցին իրենց շնորհված պատվավոր դոկտորի կոչման համար եւ ընդգծեցին, որ շնորհը որքան հաճելի էր, նույնքան էլ պարտավորեցնող:


Просмотров: 1194 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/85
Всего комментариев: 1
1 Zamozy  
0
buy atorvastatin 10mg pill <a href="https://lipiws.top/">buy lipitor 80mg without prescription</a> generic lipitor 80mg

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Սեպտեմբեր 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz