Երկուշաբթի, 30.06.2025, 01:31
Ցանկ
Հարցումներ
Որ ԲՈՒՀի ուսանող եք(եղել)
Всего ответов: 16527
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2011 » Հունիս » 9 » ԴԻՊԼՈՄՆԵՐ` 2300 ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ
10:13
ԴԻՊԼՈՄՆԵՐ` 2300 ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ
,,ԱԶԳ,, օրաթերթ                                 Տեղադրվել է` 2011-06-09 00:00:15
 
               ՏՈՆ ԱՊԱԳԱ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ՀԱՄԱՐ

    Առաջին անգամ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության մեջ մեկ օրում դիպլոմ ստացան համալսարանի բոլոր` 2300 շրջանավարտները: Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը օրհնանքի խոսք ասաց ապագա մանկավարժներին եւ վստահություն հայտնեց, որ այսօրվա շրջանավարտները կհամալրեն այն երախտավորների շարքերը, որոնք անձնվիրաբար ծառայել են ապագա սերունդների կրթման ու դաստիարակման գործին: Ամենայն հայոց կաթողիկոսն անձամբ մանկավարժական համալսարանի լավագույն 10 շրջանավարտներին հանձնեց ավարտական վկայականները: Միջոցառումը շարունակվեց Հայաստանի պետական կամերային նվագախմբի տոնական համերգով: Հնչեցին կոմիտասյան մանրանվագները, Ասթոր Պիացոլլայի «Տանգո»-ների շարքը, Առնո Բաբաջանյանի «Վոկալիզ»-ը, Ռուբեն Ալթունյանի «Բերդ» եւ «Քոչարի» մշակումները եւ հատվածներ Անտոնիո Վիվալդիի «Տարվա եղանակներից»: Միջոցառումն ավարտվեց տոնական շքեղ հրավառությամբ եւ հաջորդ տարի կրկնելու խոստումով:
   Միջոցառմանը մասնակցում էին կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, կառավարության եւ խորհրդարանի, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Այս անմոռաց երեկոն կմնա Մանկավարժական համալսարանի շրջանավարտների հուշերում իրենց ողջ կյանքի ընթացքում:
 
 
Просмотров: 1246 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/128
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հունիս 2011  »
Երկ Երք Չրք Հնգ Ուբ Շբ Կր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2025 Хостинг от uCoz