ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՎԱՏԻԿԱՆԻ
ԱՐԽԻՎԻ ԵՎ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ
Մայիսի 30-ին հրավերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեց Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի դսաախոսների և Համալսարանի գիտական գրադարանում գործող «Չորեքշաբթի» գրական ակումբի պատվիրակությունը:
Գևորգյան հոգևոր ճեմարանի /աստվածաբանական համալսարան/ դահլիճում նրանք ներկա գտնվեցին Վատիկանի Գաղտնի արխիվների և Առաքելական գրադարանի ղեկավար Մոնսինյոր Ժան-Լուի Բրյուգեսի դասախոսությանը:
Գրադարանապետը խոսեց քրիստոնեական արժեքների, Վատիկանի Գաղտնի արխիվի և Առաքելական գրադարանի ստեղծման և այդ հաստատություններում գտնվող Հայկական փաստաթղթերի մասին:
«Նման դասախոսության ունկընդրումն արդեն երևույթ է: Կարևոր է, որ ուսանողները լսում են մասնագիտական խոսք այլ աղբյուրներում պահվող հայկական փաստաթղթերի մասին»,- ասաց Մանկավարժական համալսարանի հայոց պատմության ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Ավետիք Հարությունյանը:
Սյուզաննա ԱռաքելՅան
Լուսանկարները՝ հեղինակի |