Երեքշաբթի, 17.05.2022, 00:13
Ցանկ
Հարցումներ
Որ ԲՈՒՀի ուսանող եք(եղել)
Всего ответов: 16487
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2014 » Հունվար » 16 » ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
20:31
ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՏՎՅԱԼՆՆԵՐՈՎ՝
ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ԱՆԸՆԴՄԵՋ ԱՌԱՋԻՆԸ


ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայաստանի ազգային գրադարանը հրատարակել են ՛՛Հայաստանի գրադարանները 2012՛՛ վիճակագրական տեղեկատուն:


Գրքույկում ներկայացված են Հայաստանի հանրային հատվածի և բուհական գրադարանների 2012 թվականի տվյալները:
Ինչպես 2011 թվականին, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանը 15 պետական բուհերի գրադարանների ցանկում գրադարանային հիմնական ցուցանիշներով առաջինն է:



Գրադարանը տարվա ընթացքում ունեցել է 16.805 ընթերցող և ապահովել է 2.398.181 տպագիր արտադրանքի տացք /շրջանառություն/:
Համեմատության համար նշենք, որ երկրորդ տեղում գտնվող Երևանի պետական համալսարանի գիտական գրադարանը նույն ժամանակահատվածում ունեցել է 15.162 ընթերցող և ապահովել է 1.794.946 տպագիր միավորի տացք, երրորդ տեղում՝ Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական գրադարանը՝ 6279 ընթերցող և 183.462 տպագիր միավորի տացք/:
ՀՊՄՀ գիտական գրադարանը տպագիր արտադրանքի շրջանառության /տացք/ գծով առաջինն է նաև հանրային հատվածի գրադարանների շրջանում: Հայաստանի ազգային գրադարանի տպագիր արտադրանքի տացքը կազմել է 1.564.073, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարանի տացքը՝ 675.998, Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տացքը՝ 457.112 միավոր:


Աննա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՀՊՄՀ գիտական գրադարանի ավագ գրադարանավար

Просмотров: 1204 | Добавил: Mankavarj | Рейтинг: 4.8/57
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հունվար 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2022 Хостинг от uCoz