Չորեքշաբթի, 01.12.2021, 09:55
Ցանկ
Հարցումներ
Որ ԲՈՒՀի ուսանող եք(եղել)
Всего ответов: 16466
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2015 » Դեկտեմբեր » 2 » ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
14:07
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Սերո Խանզադյանի 100-ամյակի առթիվ
ՀԱՅՈՑ ՊԱՏՄԱՎԵՊԻ ՆԱՀԱՊԵՏԸ

Վաղը՝ դեկտեմբերի 3-ին, լրանում է հայ ականավոր գրող, հայոց պատմավեպի նահապետ, հասարակական գործիչ Սերո Խանզադյանի ծննդյան 100-ամյակը:
Գիտակցական մի կյանք ապրելով խորհրդային իրականության ժամանակահատվածում, ականավոր գրողը, ապրեց նաև անկախացած Հայաստանում և ստեղծեց պատմավեպերի մի ամբողջ շարք /«Շուշի», «Անդրանիկ», «Գարեգին Նժդեհ», «Ղարաբաղը կրակների մեջ»/, որոնք այլ ժամանակում հաստատապես լույս աշխարհ չէին գա: 
Սերո Խանզադյանը նաև հայ գրականության ամենաարգասաբեր հեղինակներից մեկն է, այդ են վկայում նրա հրատարակած 70-ից ավելի գրքերը:
Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանին պատիվ է բաժին ընկել, որ ականավոր գրողն իր շրջանավարտն է և իր հինգ շրջանավարտներից մեկը, որ արժանացել է Խորհրդային Միության սոցիալիստական աշատանքի հերոսի կոչման:
Սերո Խանզադյանի 100-ամյակի առթիվ համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում բացվել է գրողի ստեղծագործությունների ցուցադրություն և ներկայացվել են հեղինակի ավելի քան 60 հայալեզու և ռուսալեզու գրքեր:

***

Տիգրան ՊետրոսՅանցի «ԱԲՈՎՅԱՆՑԻՆԵՐ» կենսագրական հանրագիտարանից

ԽԱՆԶԱԴՅԱՆ ՍԵՐՈ ՆԻԿՈԼԱՅԻ (ծն. 03.12.1915 թ., ՀԽՍՀ, ք.Գորիս - 26.06.1998 թ., Երևան, թաղված է Կոմիտասի անվան այգու Պանթեոնում), ՀԽՍՀ կուլտուրայի վաստակավոր գործիչ (1974 թ.), ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1977 թ.), խորհրդային սոցիալիստական աշխատանքի հերոս (16.11.1984 թ.), Հայկական աշխարհագրական ընկերության պատվավոր անդամ (1985 թ.), Երևան քաղաքի պատվավոր քաղաքացի (1985 թ.), Գորիս քաղաքի պատվավոր քաղաքացի (1985 թ.), Հայաստանի գրողների միության անդամ (1950 թ.), Հայ գրողների միության նախագահ (1991-1994 թթ-ին): 1934 թ-ին ավարտել է Գորիսի մանկավարժական տեխնիկումը, 1949 թ.՝ էքստեռն՝ Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1934-1941 թթ-ին եղել է Գորիսի շրջանի Տաթև և Խնածախ գյուղերի դպրոցների ուսուցիչ: 1941-1945 թթ-ին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին: Առաջին պատմվածքը՝ «Չոր տափը», լույս է տեսել 1933 թ-ին Գորիսի «Կարմիր Զանգեզուր» թերթում: Ստեղծագործությունները թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն, ուկրաիներեն, պարսկերեն, անգլերեն, գերմաներեն, վրացերեն, արաբերեն, բուլղարերեն, էստոներեն և այլ լեզուներով: Նրա «Այրված տունը» պատվածքի հիման վրա «Հայֆիլմը» նկարահանել է «Լքված կիրճի հեքիաթը» կինոնկարը, «Մխիթար Սպարապետ» պատմավեպի հիման վրա՝ համանուն կինոնկարը: Պարգևատրվել է Լենինի, Հայրենական պատերազմի 1-ին, 2-րդ աստիճանների, Կարմիր աստղի, Աշխատանքային կարմիր դրոշի երկու, Պատվո նշան շքանշաններով, մեկ տասնյակից ավելի մեդալներով:

Երկեր

1. Հայրենի վտակներ /ժողովածուում կան Ս.Խանզադյանի մի քանի բանաստեղծություններ/: Ե., Հայպետհրատ, 1940, 302 էջ, տպ. 3.000: 
2. Մեր գնդի մարդիկ: Ե., Հայպետհրատ, 1950, 551 էջ, տպ. 5.000:
3. Հողը /վեպ/, գիրք 1: Ե., Հայպետհրատ, 1954, 512էջ, տպ.5.000:
4. Որոտանի կիրճում /պատմվածքներ/: Ե., Հայպետհրատ, 1954, 28 էջ, տպ. 5.000:
5. Հողը /վեպ/, գիրք 2: Ե., Հայպետհրատ, 1955, 500 էջ, տպ. 5.000:
6. Լալ Համազը /պատմվածքներ/: Ե., Հայպետհրատ, 1956, 56 էջ, տպ. 10.000:
7. Որոտանի կիրճում: Ե., Հայպետհրատ, 1956, 56 էջ, տպ. 10.000:
8. Հողը /վեպ/: Ե., Հայպետհրատ, 1957, 764 էջ, տպ. 20.000:
9. Կարմիր շուշաններ /պատմվածքներ/: Ե., Հայպետհրատ, 1958, 330 էջ, տպ. 10.000:
12. Մխիթար Սպարապետ /վեպ/: Ե., Հայպետհրատ, 1961, 844 էջ, տպ. 40.000:
13. Փունջ /ժողովածուում կան Ս.Խնազադյանի գործերից/: Ե., Հայպետհրատ, 1961, 356 էջ, տպ. 10.000:
14. Հարստությունը լեռներում: Ե., Հայպետհրատ, 1961, 43 էջ, տպ. 20.000:
15. Մխիթար Սպարապետ /վեպ/: Կահիրե, Հուսաբեր, 1962, 718 էջ:
16. Դեպքեր լեռներում: Ե., Հայպետհրատ, 1962, 68 էջ, տպ. 5.000:
17. Մխիթար Սպարապետ /վեպ/: Բեյրութ, 1962, 715 էջ:
18. Մխիթար Սպարապետ /վեպ/: Ե., Հայպետհրատ, 1963, 744 էջ, տպ. 50.000:
19. Քաջարան /վեպ/: Կահիրե, 1965, 588 էջ, տպ. 10.000:
20. Այրված տունը /պատմվածք/: Ե., Հայաստան, 1965, 44 էջ, տպ. 10.000:
21. Մատյան եղելությանց /վեպ/: Ե., Հայաստան, 1966, 228 էջ, տպ. 20.000:
22. Երկերի ժողովածու 5 հատորով /հ. 1/: Ե., Հայաստան, 1967, 380 էջ, տպ. 30.000:
23. Երկերի ժողովածու 5 հատորով /հ. 2/1: Ե., Հայաստան, 1967, 364 էջ, տպ. 30.000:
24. Երկերի ժողովածու 5 հատորով /հ. 2/2: Ե., Հայաստան, 1967, 408 էջ, տպ. 30.000:
25. Երկերի ժողովածու 5 հատորով /հ. 3/1: Ե., Հայաստան, 1968, 496 էջ, տպ. 30.000:
26. Երկերի ժողովածու 5 հատորով /հ. 3/2: Ե., Հայաստան, 1968, 440 էջ, տպ. 30.000:
27. Երկերի ժողովածու 5 հատորով /հ. 4/: Ե., Հայաստան, 1968, 524 էջ, տպ. 30.000:
28. Անձրևից հետո /վիպակներ/: Ե., Հայաստան, 1969, 468 էջ, տպ. 25.000:
29. Լալ Համազը: Ե., Հայաստան, 1970, 18 էջ, տպ. 10.000:
30. Ինչո՞ւ, ինչո՞ւ /պատմվածքներ, հեքիաթներ, զրույցներ/: Ե., Հայաստան, 1970, 159 էջ, տպ. 10.000:
31. Երկերի ժողովածու 5 հատորով /հ. 5/: Ե., Հայաստան, 1970, 532 էջ, տպ. 30.000:
32. Երեք տարի 291 օր /ռազմաճակատային օրագիր/: Ե., Հայաստան, 1972, 400 էջ, տպ. 25.000:
33. Սևանի լուսաբացը /վեպ/: Ե., Հայաստան, 1974, 527 էջ, տպ. 20.000:
34. Խոսեք Հայաստանի լեռներ /վեպ/: Ե., Սովետական գրող, 1976, 527 էջ, տպ. 20.000: 
35. Ավանդատուն: Հեքիաթներ: Աղվեսագիրք: Զրույցներ: Ե., Սովետական գրող, 1976, 140 էջ, տպ. 20.000:
36. Վերածնունդ /ժողովածուում կա Ս. Խանզադյանի մեկ գործ/: Ե., Սովետական գրող, 1977, 552 էջ, տպ.10.000:
37. Թագուհին Հայոց /վեպ/: Ե., Սովետական գրող, 1978, 396 էջ, տպ. 15.000:
38. Քարանձավի բնակիչներ /վիպակ/: Ե., Սովետական գրող, 1979, 104 էջ, տպ. 30.000: 
39. 1971, ամառ /պատմվածքներ/: Ե., Սովետական գրող, 1979, 455 էջ, տպ. 30.000:
40. Խոսեք Հայաստանի լեռներ /վեպ/: Ե., Սովետական գրող, 1980, 520 էջ, տպ. 25.000:
41. Հայրենապատում, 1929-1970 /գիրք Ա/: Ե., Հայաստան, 1980, 480 էջ, տպ. 20.000:
42. Կարմիր շուշաններ /պատմվածքներ/: Թեհրան, 1981, 608 էջ, տպ. 20.000:
43. Հայրենապատում, 1945-1979 /գիրք Բ/: Ե., Հայաստան, 1981, 608 էջ, տպ. 20.000:
44. Երկերի ժողովածու 6 հատորով /հ. 1/: Ե., Սովետական գրող, 1981, 704 էջ, տպ. 30.000: 
45. Երկերի ժողովածու 6 հատորով /հ. 2/: Ե., Սովետական գրող, 1981, 780 էջ, տպ. 30.000: 
46. Երկերի ժողովածու 6 հատորով /հ. 3/: Ե., Սովետական գրող, 1982, 439 էջ, տպ. 29.000: 
47. Երկերի ժողովածու 6 հատորով /հ.4/: Ե., Սովետական գրող, 1982, 456 էջ, տպ. 29.000: 
48. Երկերի ժողովածու 6 հատորով /հ. 5/: Ե., Սովետական գրող, 1983, 616 էջ, տպ. 29.000: 
49. Երկերի ժողովածու 6 հատորով /հ. 6/: Ե., Սովետական գրող, 1983, 608 էջ, տպ. 29.000: 
50. Հայրենապատում, Ճամփորդական նոթեր Սովետական Հայաստանում /գիրք Գ/: Ե., Հայաստան, 1984, 664 էջ, տպ. 20.000:
51. Արաքսը պղտորվում է /վեպ/: Ե., Սովետական գրող, 1985, 208 էջ, տպ. 20.000:
52. Խոսեք, Հայոց լեռնեոր /ռուսերեն/: Ե., 1987, 392 էջ: 
53. Մեր գնդի մարդիկ: Ե., 1987, 360 էջ: 
54. Ինչպես հիշում եմ /հուշեր/: Ե., 1988, 406 էջ:
55. Հայոց թագուհին /ռուսերեն/: Մոսկվա, 1988, 320 էջ:
56. Մխիթար Սպարապետ: Ե., 1988, 760 էջ: 
57. Պըլը Պուղի: Ե., 1988, 301 էջ: 
58. Անդրանիկ: Ե., 1989, 448 էջ:
59. Կորած արահետներ: Ե., 1989, 557 էջ:
60. Քարանձաւի բնակիչները: Թեհրան, 1989, 135 էջ: 
61. Տատիկը, պապիկը և մենք: Ե., 1990, 76 էջ: 
62. Շուշի /վեպ/: Ե., 1991, 480 էջ:
63. Գարեգին Նժդեհ /վեպ/: Ե., 1993, 320 էջ:
64. Աղբյուր Սերոբ: Ե., 1998, 16 էջ: 
65. Թագուհին հայոց /վեպ/: Պէյրութ, 1999, 368 էջ: 
66. Կորած արահետներ /պատմվածքներ/: Ե., 2002, 139 էջ:
67. Կորած արահետներ /պատմվածքներ/: Ե., 2003, 138 էջ:
68. Պորտաքար: Ե., 2004, 16 էջ:
69. Թագուհին հայոց /ռուսերեն/: Մոսկվա, 2005, 314 էջ: 
70. Ղարաբաղը կրակների մեջ /վեպ/: Ե., 2006, 253 էջ: 
71. Ղարաբաղը կրակների մեջ /վեպ/: Ե., 2007, 238 էջ:
72. Անդրանիկ /ռուսերեն/: Ե., 2015, 496 էջ:

Просмотров: 907 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Դեկտեմբեր 2015  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2021 Хостинг от uCoz