Կիրակի, 25.07.2021, 07:11
Ցանկ
Հարցումներ
Որ ԲՈՒՀի ուսանող եք(եղել)
Всего ответов: 16448
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2015 » Փետրվար » 9 » ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
14:04
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

«Հայոց բանակ 23. գրքեր,

նամականիշեր» ցուցահանդեսը

Հունվարի 10-ից փետրվարի 9-ը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում գործել է «Հայոց բանակ 23. գրքեր, նամականիշեր» ցուցահանդեսը, որի նպատակն էր տպագիր նյութերով ճանաչելի դարձնել Հայոց բանակն ու նրա անցած ուղին:

«Հայոց բանակ» ցուցադրությունը խիստ ուսանելի էր:  Ցուցադրության էին դրվել  բանակաշինության, Արցախյան  ազատամարտին  նվիրված վերջին 23 տարում հրատարակված 130-ից ավելի գրքեր: Ցուցադրվում էին Արցախյան ազատագրական շարժման կազմակերպիչներից Հայաստանի Հանրապետության Նախագահ, ՀՀ զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար, նախկինում ՀՀ պաշտպանության նախարար, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի «Հայոց բանակ-10» գիրքը, Հայոց բանակի հիմնադիրներից, ՀՀ պաշտպանության առաջին նախարար, ՀՀ վարչապետ, ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի «Ոգու փորձություն» և նրան նվիրված «Եվ ժամանակն այս Վազգեն Սարգսյանի ժամանակ», «Վազգեն», «Սպարապետ» գրքերը, ՀՀ պաշտպանության նախարար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի «21-րդ դարի բանակ», «Հայկական բանակի 20-ամյա տարեգրությունը» գրքերը, «ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղերձը» գրքույկները:
Ցուցադրության դրված գրքերից շուրջ հարյուը նվիրված էին Արցախյան ազատամարտին ու Ազատամարտի մասնակից-մարտիկներին: Այստեղ առանցքային էր «Արցախյան ազատամարտ» հանրագիտարանը: Ներկայացված են Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանին նվիրված տարբեր հեղինակների 4 գրքեր, Արցախի հերոս Սամվել Բաբայանի  «Հաղթանակներն ինչպես եղել են. Ազդականչ 44» գրքի հայերեն և ռուսերեն տարբերակները և նրան նվիրված երկու կենսագրական գիրք: Քսանից ավելի գիրք ներկայացնում են առանձին ազատամարտիկների կենսագրություններ /«Արթուրը. արծվի թռիչք էր նա», «Պետոն», «Ընկավ թռիչքի պահին», «Մերուժան», «Գրոհայինների հրամանատարը», «Գեղամ կամ ընդհատված թռիչք», «Միայնակ գայլը»/:
Ցուցադրված էին Արցախյան ազատամարտում զոհված հայաստանաբնակ ազատամարտիկներին և զինվորներին նվիրված Սասուն Գրիգորյանի «Հավերժության լուսամատյան» և Ստեփանակերտում հրատարակված Գալյա Առստամյանի  «ԼՂՀ ազգային ազատագրական պայքար» գրքերը:
Ցուցադրված գրքերից Արցախյան գոյապայքարին են նվիրված Անդրանիկ Արշակյանի  «Արցախյան գոյապայքար. 1985-1992», Բակուր Կարապետյանի  «Արցախյան գոյամարտի համահավաք» հինգ հատորները, Հովհաննես Արմենակյանի «Ես մի զարկն եմ քո բազկի», Անահիտ Չիբուխչյանի «Դավթի վերադարձը», Մելանյա Պետրոսյանցի  «Հատուկ գունդ»,  Սամվել Եղիազարյանի  «Նվիրյալները» , Ստեփանակերտում հրատարակված Սենոր Հասրաթյանի «Պաշտպանության բանակի պաշտպանական շրջանները Ղարաբաղյան պատերազմի գլխավոր ռազմագործողություններում» և «Մարտանցում. ՊԲ կենտրոնական պաշտպանական շրջանի մարտական ուղու համառոտ պատմություն», Սիրվարդ Մարգարյանի   «Մարտակերտ»,  Մհեր Հարությունյանի  «Արցախյան պատերազմը և Շուշիի ազատագրումը»  գրքերը: Այս շարքում էին Տիգրան ՊետրոսՅանցի «1000 հայազգի գեներալներ, ծովակալներ», «200 հայ զորավարներ» գրքերը, որոնցում ներկայացված են Արցախյան ազատամարտին մասնակցած բարձրաստիճան հայ սպաները և զորավարները:
Ցուցադրությունում էր 1992 թվականին Վազգեն Սարգսյանի կոչով կազմավորված մահապարտների գնդին նվիրված «Մահապարտներ» գիրքը: Ներկայացված էին «Քայլենք հպարտ  հայորդիներ» և  ազատամարտի մասնակից,  գնդապետ  Արթուր Ալեքսանյանի  «Սարն ի վեր» երգարանները:
Ցուցահենդեսի մաս էին կազմել Հայոց բանակին նվիրված նամականիշերը, որոնք հավաքորդ Ռոբերտ Հակոբյանի հավաքածույից էին:

Գիտական գրադարանի տնօրեն Տիգրան ՊետրոսՅանցը ցուցահանդեսի նպատակի մասին նշեց. «Ցուցադրվող գրքերը, նամականիշերը թույլ են տալիս առավել մատչելի ձևով Հայոց բանակի մասին իրողությունները հասցնել ամենալայն զանգվածներին՝ ընթերցող ուսանողներին, նրանցը դարձնել իրենց պապերի, ծնողների հերոսության դրվագները և դրանով հայրենասիրության լիցք հաղորդել նրանց և նպաստել ռազմա-հայրենասիրական դաստիարակության գործին»:

Ցուցադրության 30 օրերի ընթացքում այն դիտել են 10 հազարից ավելի ուսանողներ, դասախոսներ և այլ ընթերցողներ:

 

Աննա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ավագ գրադարանավար

Просмотров: 957 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Փետրվար 2015  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2021 Хостинг от uCoz