Կիրակի, 29.06.2025, 17:07
Ցանկ
Հարցումներ
Որ ԲՈՒՀի ուսանող եք(եղել)
Всего ответов: 16527
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 10
Гостей: 10
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2013 » Ապրիլ » 28 » ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
18:02
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում բացվել է ՀՊՄՀ քիմիայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ Աշոտ Բաբախանյանի ՛՛ՀԻՆ-ՆՈՐ ԵՐԵՎԱՆ՛՛ ծրարների ցուցահանդեսը: Հեղինակի հավաքածուն հարուստ է ու ներկա ցուցադրությունը դրա ընդամենը մի փոքրիկ մասն է և ներկայացնում է խորհրդային տարիներին ՛՛ԽՍՀՄ փոստ՛՛ գործակալության կողմից պատրաստված ծրարներ, որոնց վրա կան Երևան մայրաքաղաքի տարբեր կառույցներ ներկայացնող պատկերներ:
Ծրարների առաջին շարքում պատկերված են Երևանի հպարտությունը հանդիսացող շինությունները: Այստեղ պատկերված են ՀԽՍՀ կառավարության շենքը, ՀԿԿ կենտկոմի շենքը /ներկայում՝ ՀՀ Ազգային ժողովի շենքը/, Գիտությունների ակադեմիայի շենքը, ՛՛Զվարթնոց՛՛ օդանավակայանը, Մատենադարանի շենքը, Թումանյան փողոցը, ՛՛Մոսկվա՛՛ կինոթատրոնի շենքը, Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և կուլտուրական կապերի հայկական ընկերության շենքը, ՛՛Արմենիա՛՛, ՛՛Դվին՛՛, ՛՛Հրազդան՛՛, ՛՛Սևան՛՛ հյուրանոցների շենքերը, Հրազդանի կամուրջը, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի շենքը, Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական դրամատիկական թատրոնի շենքը, Երևանի շախմատի կենտրոնական տան շենքը, ՛՛Էրեբունի՛՛ թանգարանի շենքը, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը, Շահումյան հրապարակը: Ծրարների երկրորդ շարքում պատկերված են Երևանի հուշարձանները: Ներկայացված են ՛՛Սասունցի Դավթի՛՛, ՛՛Մայր Հայաստանի՛՛, ՛՛Սայաթ-Նովայի՛՛, ՛՛Կոմիտասի՛՛ արձանների լուսանկարները:
Ցուցահանդեսը թույլ է տալիս պատկերացում կազմելու խորհրդային նամականիշային մոտեցումների մասին:


Աննա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՀՊՄՀ գիտական գրադարանի ավագ գրադարանավար 

Просмотров: 1133 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/44
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Ապրիլ 2013  »
Երկ Երք Չրք Հնգ Ուբ Շբ Կր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2025 Хостинг от uCoz