ՀՀ ԲՈՒՀԵՐԸ ՆԱԵՎ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐ ԵՆ
ԵՎ ՎՃԱՐԵԼ ԵՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 2 ՄԼՐԴ 316 ՄԼՆ ԴՐԱՄ ՀՀ
պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2011 թվականի հունվար-սեպտեմբեր
ժամանակահատվածի առաջին հազար խոշոր հարկ վճարողների ցանկը` համաձայն
վճարված հարկերի եւ տուրքերի մեծության: Ցանկում ընդգրկված են նաեւ ՀՀ
բարձրագույն ուսումնական հաստատություններից 12 բուհեր: Խոշոր հարկատու
բուհերի ցուցակը գլխավորում է Երեւանի պետական համալսարանը, որը նախորդ`
հունվար-հունիս հաշվետու ժամանակահատվածում զբաղեցրած 102-րդ տեղից
բարձրացել է 10-ով եւ գրավում է 92-րդ հորիզոնականը 610384,2 մլն դրամ
վճարման ցուցանիշով: Երկրորդը Մ. Հերացու անվան բժշկական պետական
համալսարանն է (158-րդ տեղ), երրորդը` Խ. Աբովյանի անվան հայկական պետական
մանկավարժական համալսարանը (202-րդ տեղ) համապատասխանաբար 391091,8 մլն եւ
299918,6 մլն ցուցանիշներով: Ցանկում ընդգրկված են
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանի պետական
ճարտարագիտական համալսարանը, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության
պետական համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Երեւանի Բրյուսովի
անվան պետական լեզվաբանական համալսարանը, Ռուս-հայկական (սլավոնական)
համալսարանը, Հայաստանի պետական ագրարային համալսարանը, Վանաձորի Հ.
Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, Հյուսիսային
համալսարանը: Ընթացիկ ֆինանսական տարվա 9 ամսվա կտրվածքով, բարեխղճորեն
կատարելով պետության նկատմամբ իրենց հարկային պարտավորությունները,
թվարկված կրթական կազմակերպություններն ընդհանուր առմամբ պետական բյուջե են
մուծել ավելի քան 2 մլրդ 316 մլն դրամ: |