Հինգշաբթի, 28.03.2024, 14:27
Ցանկ
Հարցումներ
Որ ԲՈՒՀի ուսանող եք(եղել)
Всего ответов: 16523
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2014 » Ապրիլ » 14 » ԱՅՍՕՐ ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԸ ԴԱՐՁԱՎ 100 ՏԱՐԵԿԱՆ
18:15
ԱՅՍՕՐ ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԸ ԴԱՐՁԱՎ 100 ՏԱՐԵԿԱՆ

Համո Սահյան - 100

14.04.2014

Համո Սահյան /Հմայակ Սահակի Գրիգորյան/ (ծն. 14,04.1914, գյուղ Լոր - 17.07.1993, Երևան), բանաստեղծ։

Ծնվել է Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Լոր գյուղում։ 1927 թ-ին տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն։ 1935 թ-ին ընդունվել և 1939 թ-ին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտը։ 1939-1941 թթ-ին եղել է Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրի գրական աշխատող: 1941-1945 թթ-ին մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին՝ ծառայել է ռազմա-ծովային նավատորմում։ 1945-1951 թթ-ին եղել է Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթի խմբագրության գրական աշխատող, 1951-1954 թթ-ին՝ Երևանի «Ավանգարդ» թերթի խմբագրության բաժնի վարիչ, 1954-1955 թթ-ին՝ «Ոզնի» ամսագրի բաժնի վարիչ, 1965-1967 թթ-ին՝ «Գրական թերթի» գլխավոր խմբագիր։

Սահյանին ճանաչում են բերել «Որոտանի եզերքին» (1946), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958), «Սեզամ, բացվիր» (1972, ՀԽՍՀ պետական մրցանակ), «Իրիկնահաց» (1977), «Կանաչ-կարմիր աշուն» (1980), «Դաղձի ծաղիկ» (1986) ժողովածուները։

Գրել է նաև հայրեններ։ Կատարել է թարգմանություններ։

Մահացել է 1993 թ.-ին, Երևանում։

Մատենագրություն

Որոտանի եզերքին (բանաստեղծություններ), Ե., Հայպետհրատ, 1946, 63 էջ։
Առագաստ (բանաստեղծություններ), Բաքու, Ազերնեշր, 1947, 95 էջ։
Սլացքի մեջ (բանաստեղծություններ), Բաքու, Ազերնեշր, 1950, 91 էջ։
Ծիածանը տափաստանում (բանաստեղծություններ), Ե., Հայպետհրատ, 1953, 140 էջ։
Բարձունքի վրա (բանաստեղծություններ), Ե., Հայպետհրատ,1955, 219 էջ։
Նաիրյան դալար բարդի (բանաստեղծություններ), Ե., Հայպետհրատ, 1958, 320 էջ։
Սովետահայ գրականության ընտիր էջեր։ Պոեզիա (գրքում տեղ են գտել Հ. Սահյանի մի քանի բանաստեղծություններ), Ե., Հայպետհրատ, 1960, 480 էջ։
Հայաստանը երգերի մեջ, Ե., Հայպետհրատ, 1962, 459 էջ։
Մայրամուտից առաջ (բանաստեղծություներ), Ե., Հայպետհրատ, 1964, 216 էջ։
Բանաստեղծություններ, հտ. Ա, Ե., «Հայաստան», 1967, 428 էջ։
Քարափների երգը, Ե., «Հայաստան», 1968, 183 էջ։
Բանաստեղծություններ, հտ. Բ, Ե., «Հայաստան», 1969, 356 էջ։
Տարիներս, Ե., «Հայաստան», 1970, 41 էջ։
Սեզամ, բացվիր (բանաստեղծություններ), Ե., «Հայաստան», 1972, 290 էջ։
Կանչե, կռունկ (բանաստեղծություններ), Ե., «Հայաստան», 1972, 280 էջ։
Երկերի ժողովածու, հտ. 1, Ե., «Հայաստան», 1975, 496 էջ։
Երկերի ժողովածու, հտ. 2, Ե., «Հայաստան», 1976, 508 էջ։
Իրիկնահաց (բանաստեղծություններ), Ե., «Սովետական գրող», 1977, 308 էջ։
Ժայռին մասուր է կաթում (բանաստեղծություններ), Ե., «Սովետական գրող», 1979, 172 էջ։
Կանաչ-կարմիր աշուն (բանաստեղծություններ), Ե., «Սովետական գրող», 1980, 236 էջ։
Տոհմի կանչը (բանաստեղծություններ), Ե., «Սովետական գրող», 1981, 384 էջ։
Երկեր, հտ. 1, Բանաստեղծություններ, Ե., «Սովետական գրող», 1984, 392 էջ։
Երկեր, հտ. 2, Բանաստեղծություններ, Ե., «Սովետական գրող», 1984, 440 էջ։
Դաղձի ծաղիկ (բանաստեղծություններ), Ե., «Սովետական գրող», 1986, 80 էջ։
Ինձ բացակա չդնեք։ Ե., «Զանգակ 97», 2004, 256 էջ։

Նրա մասին

Սովետահայ գրականության պատմություն, երկրորդ հատոր (1941-1964, հատորում զետեղված է «Համո Սահյան» գլուխը, որը գրել է Սուրեն Աղաբաբյանը), Ե., ՀՍՍՀ ԳԱ, 1967, 655 էջ։

Լևոն Մկրտչյան, Զրույցներ բանաստեղծի հետ (Համո Սահյան), Ե., «Սովետական գրող», 1984, 184 էջ։
 

Ըստ ՎԻԿԻՊԵԴԻԱ ազատ հանրագիտարանի

 

Просмотров: 2890 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/32
Всего комментариев: 2
2 Tkwvtx  
0
buy lipitor 20mg sale <a href="https://lipiws.top/">order lipitor 40mg pill</a> buy atorvastatin 80mg sale

1 Uewuty  
0
buy lipitor 10mg online cheap <a href="https://lipiws.top/">atorvastatin 20mg pills</a> atorvastatin cost

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Ապրիլ 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz