ՇՆՈՐՀԱՎՈՐ, ԳՐՔԱՍԵՐՆԵՐ
Տիգրան ՊետրոսՅանց
ԳԻՐՔԸ ՉԻ ՄԱՀԱՆԱ
Գրքի մահ են գուժում
Ամեն քայլափոխի,
Ամեն խոսքի կեսը
Գրքի մահվան բոթ է...
Գիրն է եղել Բանը
Եվ Բանը հասել է մեզ
Կավե սալի, քարի,
Մագաղաթի,
Թղթի վրա...
Բանն է իշխել երեկ,
Բանն է իշխում հիմա,
Բանն է Գերագույնը,
Որ իշխելու է միշտ
Եվ լինելու է միշտ
Գրքի էջի վրա...
Մահ մի գուժեք գրքին՝
Գիրքը չի մահանա...
19.04.2013 |