ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԽՈՐԵՆԱՑԻԱԿԱՆ ԹԵՄԱՅՈՎ
Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի ուսանողները գործնական փորձաշրջան են անցնում մայրաքաղաքի դպրոցներում: Բանասիրական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Անի Պետրոսյանը փորձաշրջան է անցնում Երևանի Անանիա Շիրակացու անվան վարժարանում:
Նրա առաջարկությամբ վարժարանի չորս տասնյակ 9-րդ դասարանցիներ և նրանց ուսուցիչները այցելեցին Մանկավարժական համալսարանի գիտական գրադարան: Հումանիտար ընթերցասրահի կոնֆերանս դահլիճում նրանց ընդունեց գիտական գրադարանի տնօրեն Տիգրան ՊետրոսՅանցը:
Աշակերտների ցանկությամբ Տիգրան ՊետրոսՅանցը նրանց ներկայացրեց քաղաքագիտական դասախոսություն պատմահայր Մովսես Խորենացու մասին:
Տաթև ԵնոքՅան
Լուսանկարները՝ հեղինակի |