ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴՑԻՆԵՐԸ
Գրադարանում հաճախ, գրեթե ամեն օր, հյուր են գալիս Երևանի և մարզերի դպրոցների տարբեր դասարանների աշակերտներ:
Մայիսի 19-ին հյուրընկալվեցին Երևանի Գևորգ Էմինի անվան թիվ 182 դպրոցի 11-րդ դասարանի չորս աշակերտուհիներ: Նրանց ուղեկցում էր դպրոցում գործնական փորձաշրջան անցնող ՀՊՄՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի պատմության բաժնի 3-րդ կուրսի ուսանող Մարինե Հակոբյանը:
Այս անգամ աշակերտներին ընդունեցի իմ աշխատասենյակում և մեկ ժամից ավելի զրուցեցի նրանց հետ: Բոլորն էլ արդեն կողմնորոշված էին մասնագիտություն ընտրելու հարցում: Արփինե Մուշեղյանն ուզում է դառնալ շենքերի ներսատարածքի դիզայներ, Արաքս Սիմոնյանը՝ բուժքույր, Միլենա Պողոսյանը՝ լրագրող, Միլենա Մինասյանը՝ բանասեր:
Ծավալված խոսակցությունը բացարձակ անբռնազբոս իրավիճակ ստեղծեց և 11-րդ դասարանցիները շարադրեցին իրենց պատկերացումները թե ընտրած մասնագիտությունների, թե ապագայի մասին ընդհանրապես:
Յուրաքանչյուրին ներկայացրեցի այն հնարավորությունները, որ իրենք կարող են ունենալ, եթե իրենց ընտրած մասնագիտությամբ սովորեն Մանկավարժական համալսարանում:
Դպրոցականները բավականին լայն սպեկտրով ընկալեցին զրույցից բխող հեռանկարը:
Կգան նրանք արդյոք Մանկավարժական՝ ցույց կտան ժամանակը և հետագա շփումները:
Տիգրան ՊետրոսՅանց |