ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 11 ԵՎ ԹԻՎ 170 ԴՊՐՈՑՆԵՐԻ
ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ
Փետրվարի 18-ին Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս Աննա Առաքելյանի, ուսանողներ Սոնա Կարապետյանի, Կլավդիա Մկոյանի, Վանեսյա Խլղաթյանի, Սվետլաննա Սարգսյանի, Երևանի թիվ 11 հիմնական դպրոցի ուսուցիչ Վիկտորյա Խլղաթյանի, Երևանի թիվ 170 ավագ դպրոցի ուսուցիչներ Սուսաննա Բարսեղյանի, Անետա Ադամյանի ուղեկցությամբ Համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում հյուրընկալվեցին առաջին դպրոցի 8-րդ և երկրորդ դպրոցի 10-րդ դասարանների չորս տասնյակ աշակերտներ:
Դպրոցականներին ընդունեց և գրադարանի պատմության, գրքերի կարևորության մասին խոսեց գրադարանի տնօրեն Տիգրան ՊետրոսՅանցը: Նա աշակերտներից ճշտեց, որ աշակերտների 95 տոկոսը ՛՛ֆեյսբուք՛՛ սոցիալական ցանցում անունը գրել է օտար լեզվով: Տնօրենը խորհուրդ տվեց անունները դարձնել հայատառ:
Աննա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի |