Կիրակի, 22.05.2022, 19:53
Ցանկ
Հարցումներ
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 13098
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2011 » Ապրիլ » 28 » ԱՎԱՆԴԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
09:18
ԱՎԱՆԴԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
,,ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2011,,

27.04.2011 թ.

Կրթության կնճիռները հարթեցվում են

Ցուցահանդես՝ ի նպաստ աշխատաշուկայի դռների բացման

Միայն «եռանկյունի» ձեւավորելը քիչ է. սպառող, ծառայություն առաջարկող եւ գործատու կողմերը պետք է հնարավորինս լավ համագործակցեն։ Դրան է միտված ապրիլի 27—29—ը անցկացվող «Ուսուցումը Հայաստանում—2011» միջազգային ցուցահանդեսը։ Երեկ ՀՀ ԿԳ նախարարի եւ մի քանի բուհերի ռեկտորների ներկայությամբ տրվեց ցուցահանդեսի բացման մեկնարկը։ Ներկայացված շուրջ 30 տաղավարներից Արմեն Աշոտյանը նախ կանգ առավ Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ձեւավորած տաղավարի մոտ եւ համակարգչի միջոցով հերթականությամբ դասավորեց մարդու շնչառական համակարգի օրգանները։ Ապա այցելելով նաեւ մյուս տաղավարներ՝ ցուցահանդեսի մասնակիցներին մաղթեց հաջողություն։
Այս նախաձեռնությունը Հայաստանում իրականացվում է արդեն 10—րդ անգամ։ Սա նշանակում է, որ այս տարի «եռանկյունու» կողմերի սերտացման տասներորդ փորձն է կատարվում։ Առիթն օգտագործելով՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը անդրադարձ կատարեց բարձրագույն կրթական համակարգի երկու կնճռոտ հարցերի։
Այսպես, Հայաստանում պրակտիկ գիտելիքների, հմտությունների ձեռքբերման գործընթացը չի կազմակերվում ինչպես հարկն է։ Նախարարն ինքն էլ լավ տեղեկացված է, որ պրակտիկան հիմնականում ձեւական բնույթ է կրում, եւ որ պրակտիկանտները ողջ պրակտիկայի ընթացքում համապատասխան հաստատությունում լինում են ընդամենը երկու անգամ. առաջին օրը ծանոթանալու, վերջին օրն էլ ստուգարքի գրքույկում անհրաժեշտ գրառում ունենալու համար։
«Դա անազնիվ վերաբերմունք է ուսանողի, առհասարակ, կրթության նկատմամբ։ Մեր բուհերը պարտավոր են կտրուկ քայլեր ձեռնարկել պրակտիկ գիտելիքներ ձեռք բերելու ուղղությամբ՝ ուսանողների համար ստեղծելով առավել լայն հնարավորություններ։ Մեր գերակա նպատակներից է, որ ուսանողը բուհն ավարտի ոչ միայն լավ գիտելիքներով, այլեւ պրակտիկ կարողություններով ու հմտություններով»,–ընդգծեց Ա. Աշոտյանը։
Կրթական համակարգի երկրորդ կնճիռը մագիստրոսական ծրագրերն են։ Դրանք ոչ այլ ինչ են, եթե ոչ բակալավրիատում ուսումնասիրած թեմաների երկամյա կրկնություն։ Սրան զուգահեռ էլ բակալավրիատի շրջանավարտները մագիստրատուրա են ընդունվում իբր «ոչ լիարժեք» բարձրագույն կրթությունը «լիարժեք», «ամբողջական» դարձնելու համար։ Այս հարցում կրթության եւ գիտության նախարարությունն ապագայում հետամուտ է լինելու։ Մագիստրական ծրագրերը ձեւականից ու կրկնությունից պետք է փոխակերպվեն անհրաժեշտության, այսինքն՝ պետք է նորացվեն, դառնան առավել հետաքրքիր, արդիական եւ մոտ կանգնեն աշխատաշուկայի պահանջներին։
«Այն բուհերը, որոնք դա չեն ապահովի, նախարարության կողմից կզրկվեն այդ կրթությունն իրականացնելու հնարավորությունից»,–ի գիտություն հավաստիացրեց նախարարը։
Իսկ թե «Ուսուցումը Հայաստանում—2011»—ին մասնակցած որ բուհը այդ «բախտին» արժանանալու առավել մեծ «հավակնություն» ունի, միայն ցուցահանդեսից դատելով՝ հնարավոր չէ եզրակացնել։
«Կարող է լինել բուհ, որն իրականում որակյալ չէ, բայց ձեւավորել է գեղեցիկ տաղավար»,–կարծում է գերատեսչության ղեկավարը։
Իսկ ահա տվյալ բուհի մատուցած ծառայության որակի մասին կարող ենք ենթադրել, հիմնվելով Աշոտյանի խոսքերի վրա. «Այն բարձրագույն կրթությունը, որ շատ էժան է, ի սկզբանե, անորակ է»։
Թեպետ մի կողմից էլ գնային քաղաքականությունը մրցակցություն ապահովող գործիք է, որը կարող է կիրառվել 2011թ. բուհական ընդունելության ժամանակ դիմորդների համար մղված պայքարում։ Բայցեւ ԿԳ նախարարը կարծում է, որ ուսման վարձի մատչելիությունը արդյունավետ է մինչեւ որոշակի աստիճան, որովհետեւ որակյալ կրթությունը թանկ է, եւ շեմն ինքնարժեքից իջեցնել հնարավոր չէ։
Ուրեմն առավել արդյունավետ է մրցակցության ապահովման երկրորդ մեխանիզմը՝ որակյալ ծառայությունների մատուցումը։ Այս իմաստով բարձրագույն ուսումնական հաստատությունները մեկ գնդակով երկու նապաստակ կխփեն։ Մրցակցություն ապահովելուց զատ, կկարողանան իրենց մատուցած ծառայությունը միջազգայնացնել։ Սա նախարարի դիտարկմամբ, մեծ կարեւորություն ունի. «Բուհերը պետք է, կարող են եւ իրականացնում են նյութատեխնիկական բազայի արդիականացում։ Կրթության միջազգայնացումը կրթության որակի բարձրացման լավագույն գործիքներից է։ Որքան շատ են միջազգային իրական կապերը (խոսքը ոչ թե այցելությունների, նվերների հանձնման մասին է, այլ ուսանողների, դասախոսների փոխանակման, համատեղ դիպլոմների եւ կարճաժամկետ ծրագրերի իրականացման), այնքան բուհը որակյալ է։ Այսօր մենք ունենք որակի հետ կապված խոշոր մարտահրավեր, եւ միջազգայնացումը այդ մարտահրավերները հաղթահարելու միջոցներից է»։
Այս ուղղությամբ աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են։ Օրինակ, բազմաթիվ հայաստանյան բուհեր փորձում են ներմուծել կրկնակի դիպլոմների ծրագրեր արեւմտյան բուհերի հետ։ Անդրանիկ ծրագրի իրականացնողը Երեւանի պետական համալսարանն է, որը այս տարվանից Գերմանիայի Ռոստոկի համալսարանի հետ ունի համատեղ մագիստրոսական դիպլոմների ծրագիր։
Նախատեսվում է, որ մոտակա տարիների ընթացքում եվրոպական տարածքում վերջնականապես ձեւավորվելու է հայկական դիպլոմների ճանաչման համար ինստիտուցիոնալ եւ իրավական հարթակ։
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ

28-04-2011

,,Հայաստանի Հանրապետություն,,. 28.04.2011, էջ 5



Просмотров: 1178 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/189
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Ապրիլ 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2022 Хостинг от uCoz