Ուրբաթ, 26.04.2024, 23:27
Ցանկ
Հարցումներ
Օգտվում եք մեր գրադարանից
Всего ответов: 11468
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2015 » Հունվար » 23 » ASALA 40
11:38
ASALA 40

ՈԳԵԿՈՉՈՒՄ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ
ՀԱՅ ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿԻ 40-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

2015 թ-ի հունվարի 20-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ ՀԱՀԳԲ-ի 40-ամյակին նվիրված ոգեկոչման հանդիսություն: Ներկա էին ՀԱՀԳԲ-ի անդամներ ու համակիրներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ, հասարակական, քաղաքական գործիչներ, երիտասարդներ: Միջոցառումն սկսվեց տերունական «Հայր մերով», ցուցադրվեց փոքրիկ ֆիլմ Գուրգեն Յանիկյանի մասին, Հայաստանի Երկրապահ կամավորական միության կողմից ՀԱՀԳԲ-ի յոթ անդամների հանձնվեցին մեդալներ /Վազգեն Սիսլյանը իրեն հանձնված մեդալը փակցրեց կազմակերպության դրոշին/, հնչեցին ողջույնի ելույթներ, հայրենասիրական երգեր:
Հանդիսությանը մասնակցեցին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբի մի խումբ անդամներ ղեկավար Տիգրան ՊետրոսՅանցի հետ:
Միջոցառումից հետո ակումբի անդամները Ազատության հրապարակում մասնակցեցին համազգային մոմավառությանը՝ գյումրեցի Սերյոժա Ավետիսյանի համար:

Հ.Գ. Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակն ստեղծվել է 1975 թ-ի հունվարի 20-ին։ Նպատակադրելով ռազմական գործողություններով համաշխարհային հասարակության ուշադրությունը հրավիրել Հայկական հարցի վրա, թուրքական պետությանը ստիպել 1915-1923 թթ-ի ցեղասպանության հետևանքով բռնագրավված Հայաստանի Արևմտյան տարածաշրջանը վերադարձնել իսկական տիրոջը` հայ ժողովրդին։ ՀԱՀԳԲ-ի ռազմական գործողությունները գլխավորապես ուղղված էին թուրքական դիվանագետների, պետական պաշտոնատար անձանց, դեսպանատների, հյուպատոսարանների, «Թուրքական Օդային Գծեր» ընկերության գրասենյակների, ինչպես նաև օտարերկրյա այն բոլոր հաստատությունների դեմ, որոնք դրամական կամ ռազմական օժանդակություն են ցույց տալիս թուրքական պետությանը։
ՀԱՀԳԲ իր հոգևոր հայր է համարել Գուրգեն Յանիկյանին, բարձր գնահատել հայ ազգ-ազատագրական շարժման գործիչներին։
Կազմակերպությունը ռազմական գործողությամբ առաջին անգամ հանդես է եկել 1975 թ-ի հունվարի 20-ին` ռմբակոծելով «Եկեղեցիների համաշխարհային միության» կենտրոնատեղին Բեյրութում։ 1973-1984 թթ-ին աշխարհի տարբեր վայրերում ռազմական գործողություններից սպանվել են 41 թուրք դիվանագետ ու այլ պաշտոնյա. գործողությունների մեծ մասի պատասխանատվությունն ստանձվել է ՀԱՀԳԲ։ 1975-1979 թթ-ին կազմակերպությունը ռազմական գործողություններ է կատարել Թուրքիայի Անկարա, Ստամբուլ, Իզմիր քաղաքներում, Փարիզի Օռլի օդանավակայանում, Բեյրութի թուրքական դեսապանատանը։ Դրանք իրականացրել կամ փորձել են իրականացնել Հակոբ Տարագճյանը, Ալեք Ենիգոմշյանն ու Սյուզի Մահսերեջյանը (վիրավորվել են Ժնևի հյուրանոցներից մեկում` ռումբ փորձարկելիս), Մարտիրոս Ժամկոչյանը (Ժնևում թուրքական դեսպանին սպանելու մեղադրանքով 1981 թ-ին դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, ազատ է արձակվել 1991 թ-ին), Վազգեն Սիսլյանը, Գևորգ Գյուզելյանը, Արամ Բասմաջյանը, Հակոբ Ջուլֆայանը (1981 թ-ին իրագործել են «Վան» գործողությունը` Փարիզում 16 ժամ գրաված պահելով թուրքական հյուպատոսարանը, դատապարտվել են 7 տարվա ազատազրկման, Արամ Բասմաջյանը բանտում ինքնասպան է եղել անհայտ պայմաններում, մյուսները ազատվել են 1986 թ-ին)։
Պիեռ Գյուլումյանը (1982 թ-ին Փարիզում մահացել է պայթուցիկ պատրաստելիս), Զոհրապ Սարգիսյանը (զոհվել է 1982 թ-ին, Անկարայի օդանավակայանում, «Կարին» գործողության ժամանակ), Լևոն Էքմեչյանը (թուրքերը վիրավոր ձերբակալել են «Կարին» զործողության ժամանակ և 1983 թ-ին մահապատժի ենթարկել), Աբրահամ Բասմաջյանը Թովմասյանը (1983 թ-ին դատապարտվել է 30-ամյա բանտարկության), Մկրտիչ Մատարյանը (զոհվել է 1983 թ-ին, Ստամբուլում, «Հակոբ Հակոբյան» գործողության ժամանակ), Վարուժան Կարապետյանը, Սիմոն Նայիրյանը (Սոներ Նայիր), Հովհաննես Սեմերջյանը (դատապարտվել են տարբեր տարիների բանտարկության` Փարիզի Օռլի օդանավակայանում 1983 թ-ին ռումբ պայթեցնելու համար, Հ.Սեմերջյանը ազատ է արձակվել 1990 թ-ին, Ս.Նայիրյանը` 1994 թ-ին, Զավեն Պետրոսյանը (1983 թ-ին Լոնդոնում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման, ազատվել է հինգուկես տարի հետո), Նշան Դանիելյանը (1983 թ-ին ձերբակալվել է Բեյրութում, ազատվել է 1986 թ-ին), Սուրիկ Գրիգորյանը (զոհվել է 1984 թ-ին Թեհրանում` հակաթուրքական գործողության ժամանակ), Եղիա Քեշիշյանը և Զավեն Աբեթյանը (1981 թ-ին գնդակահարվել են իրանական բանտում), Վարդան Շրիվանյանը (1985 թ-ին գնդակահարվել է իրանական բանտում)։
1980-ական թթ-ի սկզբին իսրայելական բանակի` Լիբանան ներխուժելու, Պաղեստինի ազատագրության կազմակերպության ղեկավարներից Աբու Այադի (Սալահ Խալաք) կողմից ՀԱՀԳԲ բազմաթիվ գաղտնիքները ֆրանսիական և արևմտաեվրոպական այլ գաղտնի ծառայություններին մատնելու, ԱՄՆ-ի Հետախուզությունների ֆեդերալ բյուրոյի ջանքերի, մատնությունների, թուրքական պետական մարմինների պատասխան քայլերի հետևանքով ՀԱՀԳԲ կրել է ծանր կորուստներ. զոհվել են ՀԱՀԳԲ անդամներ և համակիրներ Նուբար Յալիմյանը (Հոլանդիայում), Գառնիկ Վահրադյանը (Աթենքում), Մինաս Սիմոնյանը (Բեյրութում), Վիգեն Այվազյանը և Խաչիկ Հավարյանը (Լիբանանում), Հայկական Ժողովրդային Շարժման (ՀԺՇ) հիմնադիրներից Կարապետ Փաշապեզյանը և ուրիշներ։
1984 թ-ից մինչև 1991 թ-ի դեկտեմբերի 19-ը, երբ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մահափորձի ենթարկվեց թուրքական դեսպանատան զինվորական կցորդը, ՀԱՀԳԲ հակաթուրքական որևէ զինված գործողություն չի ստանձնել։ Ժամանակ առ ժամանակ ՀԱՀԳԲ հաղորդագրություններ է հրապարակում` արտահայտելով իր կարծիքը հայ հասարակայնությանը հուզող հարցերի շուրջ։ 1988 թ-ից Արցախի հարցում, ՀԱՀԳԲ հաստատակամորեն կանգնած պահանջարկների դիրքերում։
1991-ին ՀԱՀԳԲ հրապարակել է իր վերամշակված ծրագիրը, որտեղ զորակցություն է հայտնել Հայաստանի Հանրապետությանը` առանց փոփոխության ենթարկելու իր ռազմավարական նպատակները։ ՀԱՀԳԲ պաշտոնաթերթ «Հայաստանը» (1980-1987,1991 թ-ից) հրապարակվել է հինգ լեզուներով` հայերեն, արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն և թուրքերեն, 1991 թ-ից միայն հայերեն` «Կեցցե իրավազրկված ժողովուրդների հեղափոխական միասնությունը» և «Զինյալ պայքարը ու քաղաքական ճիշտ գիծը ուղին են Հայաստանի» նշանաբաններով։

Просмотров: 1564 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 2
2 Omntfm  
0
atorvastatin cost <a href="https://lipiws.top/">lipitor 40mg usa</a> buy atorvastatin 80mg online cheap

1 Jwxbhs  
0
lipitor buy online <a href="https://lipiws.top/">buy lipitor 10mg pills</a> atorvastatin 20mg drug

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հունվար 2015  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz