Հինգշաբթի, 28.03.2024, 11:58
Ցանկ
Հարցումներ
Քանի տարեկան եք
Всего ответов: 12768
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2012 » Փետրվար » 2 » ԱՐԽԻՎ - http://chairoflogicphiloscult.wordpress.com/2011/12/23/450/
10:09
ԱՐԽԻՎ - http://chairoflogicphiloscult.wordpress.com/2011/12/23/450/

Սիմպոզիումը եզրափակվեց Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական, Երևանի պետական, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական, Հայաստանում ֆրանսիական, Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական, Հայ-ռուսական (սլավոնական), Երևանի ճարտարապետություն և շինարարություն պետական համալսարանների ինտելեկտուալ թիմերի մասնակցությամբ կայացած փիլիսոփայական թեմատիկայով ուսանողական խաղ-վիկտորինայով (Brain-Ring), որի գլխավոր կազմակերպիչն էր Հովհաննես Հովհաննիսյանը: Խաղին նախորդեց համալսարանների ռեկտորների ողջյունի խոսքերը և ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի ելույթը: Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի ռեկտոր պրոֆեսոր Ժոել Լը Մորզելեկը պարգևատրեց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր պարոն Ռուբեն Միրզախանյանին ֆրանսիական համալսարանի 10-ամյակին նվիրված շքանշանով: Մյուս կողմից, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը շնորհեց Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի ռեկտոր պրոֆեսոր Ժոել Լը Մորզելեկին Խաչատուր Աբովյանի անվան հայկականպետական մանկավարժական համալսարանի բարձրագույն պարգևը` Խաչատուր Աբովյանի անվան մեդալը: Սա առաջին նման թեմատիկայով մասշտաբային խաղ-վիկտորինան էր: Խաղի երկրորդ փուլն անկացվեց Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամում, որտեղ ութ բուհերի ուսանողները փիլիսոփայական գիտելիքներով իրենց ուժերը չափեցին: Ըստ արդյունքների մրցանակային տեղերը բաշխվեցին Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամին 1-ին տեղ, Խաչատուր Աբովյանի անվան հայակական պետական մանկավարժական համալսարանին և Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանին 2-րդ տեղը, Վալերի Բրյուսովի անվանան լեզվաբանական համալսարանին 3-րդ տեղը, ներկայացուցչական թիմերի միջև: Մեր համալսարանի թիմը պատվով հանդես եկավ մրցույթում շնորհիվ պատմության և իրավագիտության ֆակուլտետի ուսանողներ Տիգրան Խաչատրյանի, Նարեկ Հակոբյանի, Վաղարշակ Մատիկյանի, Լուսինե Հարությունյանի, Կուլտուրայի ֆակուլտետի ուսանողուհի Անի Հարությունյանի և նախադպրոցական, սկզբնական և հատուկ կրթության ֆակուլտետի ուսանողուհի Անի Հայկազունու: Գլխավոր մրցանակը սահմանել էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, այն էր` Ռոդենի <<Մտածողը>> արձանը: Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամը ևս պատրաստել էր անակնկալ. այն բոլոր մասնակիցներին շնորհեց փիլիսոփայական թեմատիկայով գրքեր և պատվոգրեր: Խաղ-վիկտորինայի այս փուլը ևս ավարտվեց հյուրասիրությամբ: Հաղթող թիմը ընկերական հանդիպում կունենա ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի թիմի հետ:

Այսպիսով, մի նոր հիմք դրվեց հայաստանյան բուհերի փիլիսոփայական կենտրոնների համագործակցության համար, ինչը կնպաստի հայկական միասնական փիլիսոփայական դաշտի ստեղծմանը:

Վերջնական արդյունքները`


ԵՊՀ

ԵՊԲՀ

Հայ. Ֆրանս.համալսարան հիմնադրամ

Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ

ԵՃՇՊՀ

Հայ-ռուս. (սլավ.) համալս.

ԵրՊԼՀ

1

8

8

14,5

12,5

6,5

10,5

6,5

2

4

5,5

15,5

12

5

14,5

12


12

13,5

30

24,5

11,5

25

18,5

Просмотров: 1300 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/120
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Փետրվար 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz