ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Բաց դաս» ծրագրի
շրջանակներում փետրվարի 9-ին խորհրդարանում հյուրընկալվել են Երևանի
Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի տարբեր
ֆակուլտետների մի խումբ ուսանողներ և դասախոսներ, ովքեր ծանոթացել են
խորհրդարանի աշխատանքներին, մասնակցել ԱԺ նիստին, որից հետո հանդիպում են
ունեցել ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին
տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով
հարազատ բուհի ուսանողներին, Շարմազանովը պատանիներին և աղջիկներին կոչ է
արել ազատ երկխոսության, ներկայացրել խորհրդարանական աշխատանքների
առանձնահատկությունները: Ապագա լրագրողներին, պատմաբաններին,
սոցիոլոգներին, այլ մասնագիտություններ ընտրած ուսանողներին առավելապես
հետաքրքրում էին արտաքին, մասնավորապես` տարածաշրջանային քաղաքական
զարգացումներին, մշակութային, հոգևոր հիմնախնդիրներին, բանակին,
կրթությանը, ընտրական գործընթացներին, ցեղասպանության ճանաչմանն առնչվող և
այլ հարցեր: ԱԺ նախագահի տեղակալը հանգամանալից պատասխանել է բարձրացված
հարցերին, ներկայացրել իր տեսակետները:
http://armenpress.am/arm/news/679253/
Խորհրդարանի հյուրերն ապագա մանկավարժներն էին
2012-02-09 17:58:39
ՀՀ
ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակներում փետրվարի 9-ին խորհրդարանում
հյուրընկալվել էին Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական
համալսարանի տարբեր ֆակուլտետների մի խումբ ուսանողներ և դասախոսներ, որոնք
ծանոթացան խորհրդարանի աշխատանքներին, մասնակցեցին ԱԺ նիստին, որից հետո
հանդիպում ունեցան ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի հետ:
Ողջունելով հարազատ բուհի ուսանողներին՝ պարոն Շարմազանովը պատանիներին և
աղջիկներին կոչ արեց ազատ երկխոսության, ներկայացրեց խորհրդարանական
աշխատանքների առանձնահատկությունները:
Ապագա լրագրողներին, պատմաբաններին, սոցիոլոգներին, այլ
մասնագիտություններ ընտրած ուսանողներին առավելապես հետաքրքրում էին
արտաքին, մասնավորապես՝ տարածաշրջանային քաղաքական զարգացումներին,
մշակութային, հոգևոր հիմնախնդիրներին, բանակին, կրթությանը, ընտրական
գործընթացներին, ցեղասպանության ճանաչմանն առնչվող և այլ հարցեր: ԱԺ
նախագահի տեղակալը հանգամանալից կերպով պատասխանեց բարձրացված հարցերին,
ներկայացրեց իր տեսակետները:
Հանդիպումն ավարտվեց խորհրդարանի նիստերի դահլիճում ավանդական դարձած լուսանկարահանմամբ:
http://lurer.com/?p=11647&l=am