Երեքշաբթի, 28.09.2021, 13:13
Ցանկ
Հարցումներ
Ինչ գրքեր եք նախընտրում
Всего ответов: 11317
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2011 » Սեպտեմբեր » 30 » ԱՐՏԱՏՊՈՒԹՅՈՒՆ ,,ԱԶԳ,, ՕՐԱԹԵՐԹԻՑ 30.09.2011
13:02
ԱՐՏԱՏՊՈՒԹՅՈՒՆ ,,ԱԶԳ,, ՕՐԱԹԵՐԹԻՑ 30.09.2011
ՄԱՀԱԽՈՍԱԿԱՆ

ԿԱՌԼԵՆ ՎԱՂԱՐՇԱԿԻ ՈՍԿԱՆՅԱՆ

Խ. Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորատ

Կյանքի 81-րդ տարում կյանքից հեռացավ հանրապետությունում ճանաչված գիտնական, հոգեբանական գիտությունների դոկտոր, Խ. Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգեբանության տեսության եւ պատմության ամբիոնի պրոֆեսոր Կառլեն Վաղարշակի Ոսկանյանը:

Նա ծնվել է Լոռու մարզի Շիրակամուտ (նախկին Նալբանդ) գյուղում: 1950թ. ավարտելով Գյումրիի (Լենինականի) երկամյա ուսուցչական ինստիտուտը` 12 տարի աշխատել է հանրապետության տարբեր դպրոցներում որպես ուսմասվար եւ մաթեմատիկայի ուսուցիչ: 1955թ. ավարտել է Երեւանի հեռակա մանկավարժական ինստիտուտը: 1965թ. ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ասպիրանտուրան «հոգեբանություն» մասնագիտության գծով եւ մինչեւ կյանքի վերջին օրը աշխատել է նույն բուհում: Շուրջ 16 տարի եղել է հոգեբանության ամբիոնի վարիչ:

1983 թ. Սանկտ Պետերբուրգի Գերցենի անվան մանկավարժական ինստիտուտում պաշտպանել է դոկտորական թեզ: Ոսկանյանը հեղինակ է 5 մենագրությունների եւ 4 ուսումնամեթոդական ձեռնարկների, շուրջ 70 գիտական հոդվածների ու թեզիսների, որոնց մի մասը տպագրվել է արտասահմանում եւ բարձր գնահատականի արժանացել: Նրա` «Սովորողների ճանաչողական գործունեության մոդելավորման եւ ուսուցման պրոցեսի կառավարման հնարավորությունը» աշխատանքը 1975թ. արժանացել է Հայաստանի մանկավարժական ընկերության մրցանակի: Ոսկանյանի ղեկավարությամբ 18 ասպիրանտներ եւ հայցորդներ թեկնածուական թեզեր են պաշտպանել հոգեբանության տարբեր բնագավառներից եւ այսօր էլ հաջողությամբ աշխատում են ՀՀ տարբեր բուհերում:

Կառլեն Ոսկանյանի ուսումնասիրությունները նվիրված են սովորողների մտածողության ձեւավորման եւ զարգացման, ինչպես նաեւ ուսուցման գործընթացի արդյունավետության բարձրացման հարցերին: Կառլեն Ոսկանյանը իրավամբ համարվում է ՀՀ-ում մտածողության հոգեբանական դպրոցի հիմնադիր: Մտածողության հիմնահարցերի վերաբերյալ նա զեկուցումներով հանդես է եկել Մոսկվայում, Կիեւում, Թբիլիսիում, Բաքվում, Երեւանում, Լայպցիգում կայացած հոգեբանական համագումարներում եւ կոնֆերանսներում: 1980թ. Գերմանիայի Լայպցիգ քաղաքում հոգեբանների 22-րդ համաշխարհային կոնֆերանսում նրա ներկայացրած զեկուցումը մեծ հետաքրքրություն առաջ բերեց ինչպես խորհրդային, այնպես էլ արտասահմանյան հոգեբանների շրջանում: Այն հիմք հանդիսացավ Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Սերբիայի հոգեբանների հետ առ այսօր շարունակվող գիտական համագործակցության համար: Նրա բազմաթիվ գիտափորձարարական հետազոտությունները նոր լույս սփռեցին սովորողների տեսական եւ ստեղծագործական մտածողության զարգացման առանձնահատկությունների բացահայտման վրա: Կառլեն Ոսկանյանը մշակել է դպրոցականների մեջ հասկացությունների ձեւավորման եւ տեսական մտածողության զարգացման կոնկրետ մեթոդներ, որոնք պրակտիկ կիրառություն են գտել մաթեմատիկայի, ֆիզիկայի, աշխարհագրության, գծագրության, տեխնիկական եւ այլ առարկաների դասավանդման գործընթացների մեջ: Նա ուսուցման գործընթաց ներմուծեց իմացության վերլուծական մեթոդը` ի տարբերություն ուսուցման համակարգում ընդունված սինթետիկ մեթոդի, որի հիմքում ընկած էր «Փորձը եւ սխալը»: Դրանով նա կարեւորեց ստեղծագործական մտածողության դերը: Նա հոգեբանական գիտության մեջ առաջինն էր, որ իր գիտափորձերում սովորողների մեջ ձեւավորեց ոչ միայն խնդիրների լուծման տարբեր եղանակներ, այլեւ արդյունավետ մտածողություն:

Ոսկանյանը սովորողների մտածողության զարգացումը կապելով խոսքի հետ` զարգացման ուղիներից մեկը համարեց նույն խնդիրը բառային տարբեր ձեւակերպումների միջոցով արտահայտելը: Մտածական յուրաքանչյուր ուղղություն ունի իր տրամաբանական ձեւը, որտեղ օգտագործվող բառերն ունեն իրենց կոնկրետ նշանակությունները: Մտածողությունը ենթադրում է խոսքի օգտագործում, իսկ խոսքը ենթադրում է մտքի աշխատանք:

Կառլեն Ոսկանյանը 2007 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով, պարգեւատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով:

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, հոգեբանության եւ սոցիալական մանկավարժության ֆակուլտետը, հոգեբանության տեսության եւ պատմության, զարգացման եւ կիրառական հոգեբանության, տարիքային եւ մանկավարժական հոգեբանության ամբիոնները, հանրապետության հոգեբանները խորապես սգում են հարգելի պրոֆեսորի մահը եւ ցավակցում հանգուցյալի հարազատներին:


Просмотров: 1157 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/88
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Սեպտեմբեր 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2021 Хостинг от uCoz