Երեքշաբթի, 27.10.2020, 21:19
Ցանկ
Հարցումներ
Ինչ գրքեր եք նախընտրում
Всего ответов: 11269
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2012 » Սեպտեմբեր » 11 » armspu.am/news/n/1041/ln/am - ԿԱՅՔԻՑ
23:32
armspu.am/news/n/1041/ln/am - ԿԱՅՔԻՑ
Վարպետաց վարպետը
Ազգային պատկերասրահում

11.09.2012



Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց ՀՀ և ՌԴ վաստակավոր նկարիչ, Հայկական պետական մանկավարժական համալսարանի Կերպարվեստի ամբիոնի պրոֆեսոր, ակադեմիկոս  Զախար Խաչատրյանի անհատական ցուցահանդեսը: 
 
Ցուցահանդեսը նվիրված էր Հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 90-ամյակին: 
 
Բացմանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, բարձրաստիճան հյուրեր, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ:
 
Մշակույթի նախարարը խորհրդանշական համարեց այն, որ ցուցահանդեսի կազմակերպիչը Մանկավարժական համալսարանն է. ՙԲուհն իր հսկայական ներդրումն ունի մշակույթի ոլորտում, քանի որ մեծատաղանդ արվեստագետների կողքին աննկատ չի թողել նաև  Զախար Խաչատրյանի պես դասական արվեստագետին՚: Հասմիկ Պողոսյանը գեղանկարչի աշխատանքներից առանձնացրեց հատկապես «Մորս դիմանկար»-ը:
 
 «Դժվարանում եմ ասել` ինչն է  նկարչի մեջ դոմինանտ` գե՞նը, կրթությու՞նը, թե՞սերնդակիցների կողմից վարպետ կոչվելը»,-ավելացրեց մշակույթի նախարարը:
 
ՙԴեռևս իտալական վերածննդի կերպարվեստում ընդունված էր վարպետ կոչել այն նկարիչներին, ովքեր վրձնել էին միայն դիմանկարներ. վերջիններով էր որոշվում նրանց պրոֆեսիոնալիզմի չափանիշը: Այդ առումով Զախար Խաչատրյանին այսօր կարելի է համարել ՙվարպետաց վարպետ՚: Դիմանկարի ոլորտում նա ուղղակի հասնում է կատարելության` ակադեմիական անթերի գիտելիքները, խելացիորեն օգտագործելով ժամանակի պահանջարկը բավարարող ոճակատարողական նոր որակների հետ, հասնում է բնորդների խառնվածքի, հոգեբանական ներքին պահերի, մարդկային մտերմիկ զգացումների կատարյալ արտահայտմանը: Գեղանկարչական տպավորության տեսակետով այդ դիմանկարները կարող են բավարարել բոլոր ժամանակների արվեստասերներին՚,-իր խոսքում նշեց արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հրավարդ Հակոբյանը:
 
Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը, ներկայացրեց տաղանդավոր նկարչին որպես մի մարդու, ումից սովորել է երկնքի կապույտի, հողի ու ջրի հարաբերակցությունը. ՙմարդ, ով պահպանել, հավատարիմ է մնացել ու զարգացրել հայ ռեալիստական արվեստի դասական ավանդույթները»,-ասաց Փարավոն Միրզոյանը:
 
Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը նույնպես ողջունեց մանկավարժական համալսարանի նախաձեռնությունը`վստահություն հայտնելով, որ Զախար Խաչատրյանի դասավանդելը մանկավարժականում, համլասարանին կհասցնի նոր`առավել բարձր հարթության:
Ցուցադրությունը կտեւի մինչեւ սեպտեմբերի վերջ: 
 
 



Просмотров: 830 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/155
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Սեպտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2020 Хостинг от uCoz