Ուրբաթ, 26.04.2024, 13:34
Ցանկ
Հարցումներ
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 13100
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2011 » Հոկտեմբեր » 24 » ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԱՐԴԵՆ ՈՒՆԻ ՆՈՐ ԴՐՈՇԸ
15:53
ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԱՐԴԵՆ ՈՒՆԻ ՆՈՐ ԴՐՈՇԸ

Հաստատվել է

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության դրոշը

 

Համաձայն Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի 17 դեկտեմբեր 2004 թ. Հռչակագրի ա) Կետի Արեւմտեան Հայաստանը (Հայրենիք) պետք է ունենա իր պետական դրոշը, զինանշանը եւ օրհներգը։

Ելնելով սույն Հռչակագրի դրույթներից՝ Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդը որոշեց հաստատել Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նոր դրոշը։

Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան դրոշը Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պետական խորհրդանիշներից է:

Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան դրոշը քառագույն է։ Կենտրոնում երկու խորհրդանշաններն են՝ մուգ կապույտ ութանկյան մեջ՝ ծիրանագույն հավերժության ութաթեւ նշանը, որոնք իմաստավորում են տիեզերական ներդաշնակությունը։

Ութանկյան չորս գագաթներից` սկիզբ առնող մուգ կապույտ ճառագայթները ձգվում են չորս ուղղությամբ, ինչպես աշխարհի չորս ծագերը, մուգ կապույտը երիզված է ծիրանագույնով, դրոշի չորս հատվածները բաց երկնագույն են:

Դրոշը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, որպես քաղաքակրթութեան բնօրրան։

Մուգ կապույտը խորհրդանշում է հայ ժողովրդի հավերժականությունը։

Ծիրանագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի բանախոսությունը, արիականությունը եւ ստեղծագործ ազատության կենսասիրությունը:

Բաց երկնագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի լուսավորչականությունը եւ առաքելականությունը:

Սպիտակը խորհրդանշում է հայ ժողովրդի բարեպաշտությունը։

Դրոշի լայնութեան եւ երկարութեան չափերի հարաբերությունն է` 1։2 - ի: Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան դրոշի լայնութեան եւ երկարութեան հարաբերակցության չափերի պահպանմամբ կարող է օգտագործվել նաեւ փոքր կամ մեծ չափի դրոշ։

Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան դրոշի նկարագրութեան գունավոր պատկերը ներկայացվում է սույն օրենքին կից։

Անցումային դրույթներ

1. Մինչեւ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Կառավարութեան եւ Խորհրդարանի վերջնական ձեւավորումը սույն հրամանագիրն օրենքի ուժ ունի։

2. Սույն հրամանագրի ուժի մեջ մտնելու պահից Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի նախկին դրոշը հանձնվում է Արեւմտեան Հայաստանի Հայերի Ասամբլեային, որպես Ասամբլեայի խորհրդանիշ։

3. Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան դրոշը կիրառութեան մեջ է մտնում հրամանագրի ստորագրման պահից։

Просмотров: 1278 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/80
Всего комментариев: 2
2 Bvdsbe  
0
lipitor 20mg pills <a href="https://lipiws.top/">lipitor 40mg canada</a> atorvastatin 40mg cheap

1 Zzhktv  
0
oral lipitor 20mg <a href="https://lipiws.top/">lipitor 10mg tablet</a> atorvastatin 10mg over the counter

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հոկտեմբեր 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz