ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԶԻՆՎՈՐԻՆ
ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախաձեռնած «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի շրջանակներում, ապրիլի 8-9-ը, մշակութային գործիչների մի մեծ խումբ այցելեց Արցախի զորամասեր:
Դասախոսական խմբում բավականին մեծ էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ներկայացուցիչների թիվը: Այստեղ էին համալսարանի գիտական գրադարանի տնօրեն Տիգրան ՊետրոսՅանցը /հասարակական խորհրդի անդամ/, համալսարանի ամբիոնի վարիչներ, քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանը, հոգեբանության դոկտոր Սամվել Խուդոյանը, դասախոսներ՝ պատմական գիտությունների դոկտոր Սամվել Պողոսյանը, մանկավարժական գիտությունների թեկնածուներ Հակոբ Թադևոսյանը /հասարակական խորհրդի անդամ/, համալսարանի ուսխորհրդի նակին նախագահ Վոլոդյա Գասպարյանը:
Տիգրան Պետրոսյանցը, Աշոտ Հայրունին, Հակոբ Սիմոնյանը, Ալեքսանդր Մանասյանը այցելեցին Արցախի հյուսիս-արևելյան մի շարք զորամասեր և հանդես եկան հայրենասիրական լիցք հաղորդող դասախոսություններով: Խումբը եղավ պատմական Տիգրանակերտ քաղաքում, ծանոթացավ Տիգրանակերտի թանգարանի նոր ցուցադրությանը:
Լուսանկարները՝ Հակոբ Սիմոնյանի |